Ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը հայտարարել է, որ Հայաստանի ոստիկանությունը միջնորդելու է կալանավորել պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդուն` Արտակ Գևորգյանին:
Ըստ նրա` հաշվի առնելով, որ այսօր ավարտվում է ձերբակալման ժամկետը, այսօր էլ ներկայացվելու է կալանքի միջնորդությունը: «Հուսով ենք, որ դատարանը կբավարարի այն»,- նշել է Համբարձումյանը:
Գագիկ Համբարձումյանի փոխանցմամբ, քննությունը կպատասխանի` արդյոք Արտակ Գևորգյանը դեպքի պահին ալկոհոլի ազդեցության տակ է եղե՞լ, թե` ոչ:
Հիշեցնենք, որ պատգամավորի որդին` Արտակ Գևորգյանը, հուլիսի 18-ին ոչ սթափ վիճակում և զենքի պարտադրանքով Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի գազալցակայանի մոտիցառևանգել էր 25-ամյա մի երիտասարդի պատկանող «ԳԱԶ 24»-ը և հեռացել:
Նույն օրը ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում Ա. Գևորգյանը ձերբակալվեց, իսկ երեկոյան խուզարկությամբ նրա բնակարանից հայտնաբերվեց և առգրավվեց ատրճանակ:
Գագիկ Համբարձումյանն անդրադարձել է նաև մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած փուչիկների պայթյունի գործի ընթացքին: Նա նշել է, որ դրա վերաբերյալ պարզաբանումն արդեն իսկ տրվել է ոստիկանության կողմից, և «փուչիկների գործով» մեղադրանք չի առաջադրվելու ո´չ լիցքավորողի, և ոչ էլ պատվիրողների նկատմամբ:
- 12:10Քոքոբելյանի հորն առևանգողները գումար են պահանջել և այն ստանալուց հետո են նրան ազատ արձակել․ Ոստիկանություն․ Ոստիկանություն
- 13:10ՌԴ-ում ադրբեջանցու սպանության համար 18 տարվա ազատազրկման դատապարտված հայը հացադուլի մեջ է.նրան պահում են բարձր անվտանգային գոտում
- 15:10Ի՞նչ է սա, եթե ոչ քրեադատավարական փաթեթավորմամբ «թավշյա» քաղաքական հետապնդում. Դավիթ Տոնոյանի հայտարարությունը
- 13:10ԱԱԾ-ում որևէ վարույթ չի հարուցվել.Մուրադ Փափազյանի մուտքn արգելվել է, քանի որ կառավարությունը սպառնալիք է զգացել նրանից
- 15:10Օտարերկրյա հետախուզությունը լրտեսական ցանցում ներգրավել է հիմնականում նախկին կամ ներկա զինվորականներ. ԱԱԾ-ն մանրամասնում է
- 12:10Մատաղիսի զորամասի հրամանատարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. Փաստաբանը մանրամասներ է ներկայացնում
- 15:10Բարձրաստիճան սպա է կալանավորվել. նրա անգործության հետևանքով հակառակորդը ճեղքել է ՀՀ ԶՈւ պաշտպանությունը․ ՔԿ
- 15:10Պահանջելու եմ վերականգնել Հայաստան վերադառնալու իրավունքս, Հայաստանը Նիկոլ Փաշինյանի սեփականությունը չէ․ Մուրադ Փափազյան
- 12:10Դատարանին պահանջ է ներկայացվել Մանվել Գրիգորյանի ժառանգներից բռնագանձել 28 անշարժ գույք
- 12:10Բանակում կոռուպցիայի հետ կապված ոչ մի իրական գործ այդպես էլ դատարան չի հասել․ Գագիկ Մինասյան
12.08.2022 | 15:10
12.08.2022 | 14:10
12.08.2022 | 13:10
12.08.2022 | 12:10
12.08.2022 | 11:10
11.08.2022 | 15:10
11.08.2022 | 14:10
11.08.2022 | 13:10
11.08.2022 | 12:10
11.08.2022 | 11:10
10.08.2022 | 15:10
10.08.2022 | 14:10
10.08.2022 | 13:10
10.08.2022 | 12:10
10.08.2022 | 11:10
09.08.2022 | 14:10
09.08.2022 | 13:10
09.08.2022 | 12:10
09.08.2022 | 11:10
08.08.2022 | 15:10
08.08.2022 | 14:10
08.08.2022 | 13:10
08.08.2022 | 12:10
08.08.2022 | 11:10
06.08.2022 | 14:10
06.08.2022 | 13:10
06.08.2022 | 12:10
06.08.2022 | 11:10
05.08.2022 | 15:10
05.08.2022 | 14:10
05.08.2022 | 13:10
05.08.2022 | 12:10
05.08.2022 | 11:10
04.08.2022 | 15:10
04.08.2022 | 14:10
04.08.2022 | 13:10
04.08.2022 | 12:10
04.08.2022 | 11:10
03.08.2022 | 15:10
03.08.2022 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.