ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի լատվիական նախագահության հրավերով Հայաստանի ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը ելույթով հանդես է եկել ԱՀՖ լիագումար նիստում:
ԱԳ փոխնախարարը ներկայացրել է ՀՀ մոտեցումները ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ, անդրադարձել նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև ընթացող համագործակցությանը և այդ շրջանակներում ՀՀ զինված ուժերում ժողովրդավարական կառավարման ամրապնդմանն ուղղված ծրագրերին:
Փոխնախարար Հովակիմյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ մոտեցումները ԼՂ հիմնահարցի կարգավորման մասին: Մասնավորապես, ընդգծվել է այն հանգամանքը, որ այդ մոտեցումները համահունչ են Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների Լ’Աքվիլայի, Մուսկոկայի, Դովիլի և Լոս-Կաբոսի հայտարարություններին:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանի, ինչպես նաև Արցախի ու Ադրբեջանի միջև շփման գծի ողջ երկայնքով կազմակերպած սադրանքների ինտենսիվության աճին` կարևորվել է դիպուկահարների հետքաշումը, ինչպես նաև հրադադարի խախտումները հետաքննող մեխանիզմի ստեղծումը:
Ելույթներով հանդես են եկել նաև ԵՄ, ՌԴ, ԱՄՆ և ԵԱՀԿ-ում նախագահող Իռլանդիայի պատվիրակությունները:
ԵՄ ներկայացուցիչն աջակցություն է հայտնել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, վերահաստատեց շփման գծում հնարավոր միջադեպերի ուսումնասիրման նպատակով մեխանիզմների իրագործման կարևորությունը, որը համաձայնեցվել է 2012թ. հունվարին Սոչիի գագաթաժողովի շրջանակներում ՀՀ և Ադրբեջանի նախագահների միջև, ինչպես նաև ողջունել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը:
ԱՄՆ, ՌԴ և Իռլանդիայի պատվիրակությունները վերահաստատել են ԼՂ հիմնախնդրի` բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման վերաբերյալ իրենց ավանդական դիրքորոշումը:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
09.08.2022 | 14:10
09.08.2022 | 13:10
09.08.2022 | 12:10
09.08.2022 | 11:10
08.08.2022 | 15:10
08.08.2022 | 14:10
08.08.2022 | 13:10
08.08.2022 | 12:10
08.08.2022 | 11:10
06.08.2022 | 14:10
06.08.2022 | 13:10
06.08.2022 | 12:10
06.08.2022 | 11:10
05.08.2022 | 15:10
05.08.2022 | 14:10
05.08.2022 | 13:10
05.08.2022 | 12:10
05.08.2022 | 11:10
04.08.2022 | 15:10
04.08.2022 | 14:10
04.08.2022 | 13:10
04.08.2022 | 12:10
04.08.2022 | 11:10
03.08.2022 | 15:10
03.08.2022 | 14:10
03.08.2022 | 13:10
03.08.2022 | 12:10
03.08.2022 | 11:10
02.08.2022 | 15:10
02.08.2022 | 14:10
02.08.2022 | 13:10
02.08.2022 | 12:10
02.08.2022 | 11:10
01.08.2022 | 15:10
01.08.2022 | 14:10
01.08.2022 | 13:10
01.08.2022 | 12:10
01.08.2022 | 11:10
30.07.2022 | 15:10
30.07.2022 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.