Սևանա լճի ափամերձ տարածքը հանրային լողափի հատվածում ընդլայնվում է: Դա իհարկե ողջունելի է. զանազան խառը տնակաշարեր, անպետք երկաթեղեն, թվում է, թե կմաքրվի ու լողափը կտրամադրվի հանրությանը:
Սակայն նախորդ տարի հանրային լողափին տրամադրված տարածքում, որը բարեկարգելու համար բյուջեից բավականին գումար պահանջվեց, դեռ շատ անելիքներ կան:Սևանա լճի հանրային լողափերը լիարժեք ծառայություններ չեն մատուցում հանգստացողներին: Չնայած հանրային լողափեր ստեղծելու գաղափարն անձամբ Սերժ Սարգսյանինն է, սակայն ծրագիրը կիսատ-պռատ է իրականացվում:
Եւ այդ գործը կիսատ թողած անցնել նոր տարածքների ներգրավմանը, երբ դրանց մեծ մասի վրա սեփականաշնորհված շինություններ կան, մեղմ ասած՝ տարօրինակ է: Ավելորդ է ասել, որ այդ շինությունները փոխհատուցում են նախատեսում:
Ասում են` ոմանք օգտվում են իրավիճակից, և լողափերի հանրայնացման անվան տակ անցանկալի վարձակալների նկատմամբ ռեկետ է իրականացվում:
Սևանցիները պատմում են, որ հանրայնացման անվան տակ այսօր բառացիորեն խլվում է օրինակ՝ Սմբատյաններին պատկանող ափամերձ հողատարածքը:
Բանն այն է, որ շուտով Սևան քաղաքում ՏԻՄ ընտրություններն են:Սմբատյանների որդին որոշել է առաջադրվել Սևան քաղաքում սեպտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրություններում:
Այժմ այդ ընտանիքի նկատմամբ ցանկացած ճնշում այդ ենթատեքստից է բխում: Սևանի քաղաքապետը, որն արդեն 5-րդ անգամ է առաջադրվում, չի ներում ոտնձգություն իր աթոռի նկատմամբ և իր հաշիվները մաքրելու նաև այդ տարբերակն է ընտրել:
Իսկ ինչ վերաբերվում է կոնկրետ Սևանի հանրային լողափներին, այստեղ ամեն ինչ արվում է, որ «հանրային հանգստացողն» օգտվի հանրային լողափի հարևանությամբ գործող վճարովի լողափի վճարովի ծառայություններից:
Օրինակ վերջին հանգստյան օրերին, երբ հովեկների հոծ բազմություն էր հավաքվել, հանգստացողների համար կառուցված զուգարանները չէին գործում:
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
- 15:10-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»
- 15:10Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլինի
- 13:10Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ. հայտարարություն
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.