ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ, Բնապահպանական կազմակերպության նախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհի գլխավորած պատվիրակությանը:
Ըստ ՏԿՆ նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության՝ փոխվարչապետը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները դինամիկ զարգանում են:
Արմեն Գևորգյանն ընդգծել է, որ Հայաստանը և Իրանն արդյունավետ համագործակցում են մի շարք ոլորտներում, և կարևորել բնապահպանության ոլորտում տարածաշրջանային համագործակցության խթանումը, ինչպես նաև հարևան երկրների հետ արժեքավոր էկոհամակարգերի պահպանության ոլորտում համատեղ ռազմավարության և միջոցառումների իրականացումը:
Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Մոհամմադիզադեհը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և գոհունակություն հայտնել երկու երկրների միջև բարձր մակարդակի հարաբերություններից` նկատելով, որ մի շարք ոլորտներում դեռևս առկա է համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ:
Հանդիպմանը, որին ներկա է եղել նաև ՀՀ բնապահպանության նախարար Ա. Հարությունյանը, քննարկվել են հարցեր` Իրանի և Հայաստանի ընդհանուր սահմանում Բարեկամության և խաղաղության այգի հիմնելու, Արաքս գետի ջրային ռեսուրսների օգտագործման, ջրի որակի բարելավման վերաբերյալ:
Արմեն Գևորգյանը ողջունել է այգի հիմնելու գաղափարը՝ նշելով, որ այն բացի կենդանական և բուսական հատուկ պահպանվող տարածք լինելուց, կարող է լուրջ խթան հանդիսանալ էկոտուրզմի զարգացման համար:
Խոսելով Արաքս գետի ջրային ռեսուրսների աղտոտվածության խնդրի մասին, ՀՀ փոխվարչապետը նշել է, որ Հայաստանի համար ջրային ռեսուրսների մաքրության հարցը ռազմավարական նշանակություն ունի`ընդգծելով, որ հատկապես վերջին տարիներին բնապահպանական հիմնախնդիրները ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են:
Անդրադարձ է կատարվել նաև ԻԻՀ-ում կոյուղաջրերի մաքրման կայանների առաջատար փորձին և այն Հայաստանում ներդնելու հնարավորությանը:
ՀՀ փոխվարչապետը տեղեկացրել է, որ «Սևանա լճի բնապահպանական» ծրագրով Սևանի ափամերձ տարածքներում կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայանների ծրագիր է իրականացվում, և իրանական փորձը հայկական կողմի համար կարող է հետաքրքիր լինել:
Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.