Այսօր` հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հոգեբան Աննա Բադալյանը անդրադառձել է վերջերս ընդունված Կառավարության այն որոշմանը, որով աղջիկների ամուսնության տարիքը 17-ից բարձրացվեց 18-ի: Ըստ նրա`հոգեբանության տեսանկյունից գերադասելի կլինի, որ մարդն ամուսնանա 24-25 տարեկան հասակում:
Հոգեբանը նկատել է, որ ամուսնանալիս ոչ այնքան կարևոր է մարդու իրական տարիքը, որքան նրա հասունությունը. «Կան 40 տարեկան անձինք, ովքեր ունեն 18 տարեկանի մտածողություն, ընկալումներ: Իսկ կան 18 տարեկաններ, ովքեր բավականին զարգացած ու հասունացած անձիք են: Մարդու ճիշտ զարգացման վրա մեծ ազդեցություն ունի ընտանիքը, ծնողների դերակատարումը նրա կյանքում և իր միջավայրը: Մեծ ազդեցություն ունի նաև հասարակությունը»:
Ասուլիսի մյուս բանախոս` գինեկոլոգ Լիլիթ Կուջուլյանը խորհուրդ է տվել բոլոր աղջիկներին, ովքեր ամուսնանում են 18 տարեկանում, երեխա ունենալ 20 տարեկանից հետո, քանի որ մանկածնման ամենանպաստավոր տարիքը 20-25 տարեկանն է: Նա ողջունել է Կառավարության որոշումը, քանի որ գտնում է` աղջիկը 17 տարեկանում դեռևս լիովին հասունացած չէ: «Աղջիկերի շրջանում կոնքային ոսկրի ձևավորումը տեղի է ունենում 18 տարեկանում, երբեմն հասնում մինչև 20 տարեկանի: Այսինքն, այս շրջանում ամուսնությունը և հղիությունը վտանգավոր է կնոջ համար»,- ասել է նա:
ՀՀ ազգային վիճակագրության ծառայության աշխատակից Կարինե Կույունջյանն էլ նշել է, որ վերջին 5 տարիների ընթացքում, մեկ տարվա կտրվածքով գրանցվել է 17 տարեկան աղջիկների 100 ամուսնություն: Իսկ 2010թ. տվյալներով այդ թիվը գրեթե 50 տոկոսով կրճատվել է, այսինքն` որքանով որ օրենքը թույլ տա 18 տարեկանում ամուսնություն, այդուհանդերձ գրանցված ամուսնությունները վերջին տարիներին հակառակն են ապացուցում:
Ասուլիսին ներկա էր նաև Երևանում գործող հարսանյաց սրահներից մեկի տնօրենը: Նա նկատել է, որ իր 26 տարվա փորձի ընթացքում շատ բաներ են փոփոխությունների ենթարկվել, օրինակ, եթե մի քանի տարի առաջ իրենց սրահ այցելում էին 17-20 տարեկան աղջիկներ, ապա այսօր, արդեն 22-ից մինչև 42 տարեկան հարսնացուներ են ունենում:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.