Թոմ Կրուզ և Քեթի Հոլմս աստղային զույգը որոշել է ամուսնալուծվել: Համատեղ ապրելով 5 տարի և դաստիարակելով 6-ամյա դստերը, նրանք միշտ օրինակելի զույգ են համարվել, այդ է պատճառը, որ նրանց ամուսնալուծությունը մեծ զարմանք է առաջացրել:
Հոլիվուդյան աստղ Ջոնի Դեպպ և ֆրանսիացի երգչուհի Վանեսա Պարադի զույգի ամուսնությունը պաշտոնապես հաստատված չէր, նրանք միասին էին 1998 թվականից, այդ ընթացքում նրանք ունեցել են 2 երեխա: Միմյանցից հեռանալուց հետո Ջոնի Դեպպը, որոշել է` որպես փոխհատուցում, նախկին ընկերուհուն վճարել 100 մլն ֆունտ ստերլինգ (157մլն դոլար):
Բիզնեսմեն, քաղաքական գործիչ, դերասան Արնոլդ Շվարցենեգերին և ամերիկյան լրագրող Մարիա Շրայվերին մեծ ցանկության դեպքում անգամ չհաջողվեց փրկել իրենց ամուսնությունը, Մարիան չներեց և ապահարզան պահանջեց հանրահայտ ամուսնուց քանի որ Շվարցենեգերը սիրային կապերի մեջ էր մտել սպասուհու հետ, ինչի արդյունքում որդի էր ունեցել:
Ռուս սուպերմոդել Նատալիա Վոդյանովայի և բրիտանական արիստոկրատ Ջասթին Փորթմանի ամուսնությանը շատերն էին հետևում, և երկու տարի առաջ դժվար էր հավատալ, որ զույգը մտադրված է ամուսնալուծվել: 2011 թ. հունիսին Վոդյանովան հայտարարեց, որ իրենք այլևս միասին չեն ապրում:
Հոլիվուդյան հայտնի դերասաններ Դեմի Մուր և Էշթոն Քաթչեր աստղային զույգը նույնպես այս ցուցակում է: Չնայած Դեմին մեծ է ամուսնուց 15 տարով, բայց նրանց սիրուն հավատում էին շատերը: Կային նաև կարծիքներ, որ իրենց ամուսնությունը ի սկզբանե խափանված է, հենց տարիքային տարբերության պատճառով: Զույգն ապրեց միասին 6 տարի: Նրանք հեռացան իրարից 2011 թվականին:
2008 թվականի սկզբին լուր տարածվեց այն մասին, որ ամերիկյան երգչուհի Մադոննան և ռեժիսոր Գայ Ռիչին մտադրվել են ամուսնալուծվել: Մադոննան ասաց, որ իրենց հարաբերությունները հասել էին տրամաբանական ավարտին: Նրանք ամուսնացած էին յոթ տարի:
Դերասանուհի Քեյթ Ուինսլեթի և ռեժիսոր Սեմ Մենդեսի ամուր միությանը ոչ ոք չէր կասկածում: Ըստ որոշ լուրերի Քեյթին չհաջողվեց «սանձահարել» Մենդեսին: Քեյթը պարզապես հոգնել էր ամբողջ պատասխանատվությունը կրել իր վրա: 2003 թվականի մայիսին նրանք ամուսնացան: Ամուսնության արարողությունը տեղի ունեցավ Կարիբյան փակ կղզու վրա. Իսկ արդեն 2010 թ — ին հայտարարեցին ամուսնալուծության մասին:
Աշխարհը ցնցված է ամերիկյան երգչուհի Ջենիֆեր Լոպեսի ու երգիչ Մարկ Էնտոնիի ամուսնալուծության լուրից: Այս զույգն ապրել է միասին յոթ տարի: Մարկն ու Ջենիֆերն ունեն երկվորյակներ` որդի և դուստր: Իրենց բաժանման մասին նրանք ասել են, որ որոշումը կայացրել են համատեղ ու սիրով:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.