Մի քանի տարի առաջ, երբ ԲՀԿ-ն «ուղղափառ իշխանամետ» էր, Ֆեյսբուքյան-կայքային ակտիվիստները և հատկապես ակտիվիստուհիները որպես թիրախ ընտրել էին Նաիրա Զոհրաբյանին: Երբ ես կոչ էի անում ավելի զուսպ արտահայտվել կնոջ մասին, այդ «պայքարողները» արդարանում էին, թե խոսում են ոչ թե կնոջ, այլ տվյալ կուսակցության և ընդհանրապես իշխանության ներկայացուցչի դեմ: Հիմա, երբ ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի և, հետևաբար, նաև վերոհիշյալ ակտիվիստ-ակտիվիստուհիների հարաբերությունները զգալիորեն ջերմացել են, Նաիրային, բարեբախտաբար, հանգիստ են թողել:
Փոխարենը հայտնվել է նոր թիրախ` Շուշան Պետրոսյանը: Անուններ ունեցող և անանուն օգտատերերը բառեր չեն ընտրում` նրան հայհոյելու համար, և ինչպես նախորդ անգամ, դրա համար փնտրում են բարձր քաղաքական և բարոյական հիմնավորումներ: Զուտ մասնագիտորեն կարող եմ ասել, որ Շուշանը լավ է երգում, ու այդ առումով Արաքս Մանսուրյանից հետո բնությունը, այսպես ասած, չի հանգստացել ժառանգի վրա: Ճիշտ է, ցանկալի է, որ երգացանկի և ելույթների վայրերի ընտրության հարցերում նա լիներ ավելի բծախնդիր` Շուշանին երբեմն կարելի է տեսնել անկապ պաշտոնական համերգներում թույլ գործեր կատարելիս, բայց դա էլ է հասկանալի` այդ համերգներն են երգչուհու հացը: Առանց որևէ զուգահեռի պարզապես հիշեցնեմ, որ, ասենք, Մարտիրոս Սարյանն ունի բազմաթիվ պարտիական աշխատողների և գեներալների դիմանկարներ, բայց դա ամենևին չի նսեմացնում մեր գեղանկարչի տաղանդը: Մի խոսքով, որպես երգչուհի Շուշանն արժանի չէ այն էպիտետներին, որոնք այդքան շատ են սիրում ժողովրդավարության առաջամարտիկները:
Այլ խնդիր է, թե ինչու է նա դարձել պարտիական: Շատ սխալ է արել` նման քայլին դիմելու անհրաժեշտությունն այսօր բացարձակապես չկա: Դարձյալ չփորձելով որևէ համեմատություն անել (որովհետև համեմատության եզր, բնականաբար, չկա)` հիշեցի մի պատմություն: Դմիտրի Շոստակովիչը ԽՄԿԿ անդամ դարձավ հասուն տարիքում` 1960 թվականին, երբ արդեն 54 տարեկան էր: Այդ օրը նա վերադարձավ տուն, ասելով կնոջը` «Ինձ ստիպել են, շանտաժել են, եթե դու ինձ սիրում ես, երբեք մի´ հարցրու, թե ինչու է դա տեղի ունեցել»: Դրանից հետո նա մի քանի օր հաղթահարում էր սթրեսը ավանդական ռուսական մեթոդներով: Այսօր չկան մարդկանց պարտադրելու, նվաստացնելու այն գործիքները, որոնք գոյություն ունեին 50 տարի առաջ, և երբ մտավորականը, արվեստի գործիչը կուսակցական կրծքանշան է կպցնում, դա այլ կերպ, քան սուպեր-կոնֆորմիզմ` չի կարելի բնութագրել: Բայց այդ սխալը գործել է ոչ միայն Շուշան Պետրոսյանը` պարտիական են դարձել նաև, օրինակ, Ռոբերտ Ամիրխանյանը և Արա Երնջակյանը, որոնց տաղանդը նույնպես ոչ ոք չի կարող վիճարկել:
Ինչո՞ւ են, ուրեմն, ամենաշատ հարվածները հասնում Շուշանին: Պատասխանը պարզ է և քաղաքականության հետ կապ չունի, մեզանում, ցավոք սրտի, շատ են մարդիկ, որոնք հակված են վիրավորել հե´նց կնոջը և այդպիսով ինքնահաստատվել:
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.