ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին:
Ըստ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության՝ հանդիպման ժամանակ կողմերն արձանագրել են Հայաստանի և Չինաստանի միջև առևտրատնտեսական, քաղաքական փոխգործակցության, միջխորհրդարանական կապերի ամրապնդման և հումանիտար ոլորտներում վերջին տարիներին գրանցված հաջողություններն ու միջպետական հարաբերությունները տարբեր բնագավառներում էլ ավելի զարգացնելու` երկու երկրների ունեցած մեծ ներուժն ու հնարավորությունները:
Չինաստանի դեսպանի գնահատմամբ` հայ-չինական տնտեսական համագործակցության ամենախոշոր նախագծերից մեկի` քլորոպրենային կաուչուկի արտադրության «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության բացումն ու արդյունավետ աշխատանքը լավ օրինակ կարող են դառնալ հետագայում էլ ավելի զարգացնելու համատեղ ձեռնարկատիրությունը, իսկ երկու երկրների մայրաքաղաքների միջև ստեղծված ամուր կապերը միջտարածքային զարգացման հիանալի հեռանկարներ կարող են բացել:
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանը` դեսպանը բարձր է գնահատել խաղաղ բանակցությունների ճանապարհով խնդիրը կարգավորելու Հայաստանի պատրաստակամությունն ու վճռականությունը, ինչը, նրա գնահատմամբ, միակ արդյունավետ և իր երկրի ու միջազգային հանրության համար ընդունելի տարբերակն է:
Էդուարդ Շարմազանովը նույնպես կարևորել է երկու երկրների տնտեսական փոխշահավետ համագործակցության զարգացումը, միջխորհրդարանական կապերի ակտիվացումը հատկապես խորհրդարանական բարեկամական խմբերի արդյունավետ փոխգործակցությամբ և բարձր գնահատեց Չինաստանի իշխանությունների հավասարակշռված քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում:
Նա երկու բարեկամ երկրների արդյունավետ համագործակցությունն ու տնտեսական զարգացման հեռանկարները պայմանավորել է նաև իշխանությունների որդեգրած հստակ, իրատեսական դիրքորոշմամբ ու դրանք իրագործելու հետևողականությամբ:
Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
15.05.2024 | 15:10
15.05.2024 | 14:10
15.05.2024 | 13:10
15.05.2024 | 12:10
15.05.2024 | 11:10
14.05.2024 | 15:10
14.05.2024 | 14:10
14.05.2024 | 13:10
14.05.2024 | 12:10
14.05.2024 | 11:10
13.05.2024 | 14:10
13.05.2024 | 13:10
13.05.2024 | 12:40
13.05.2024 | 12:10
13.05.2024 | 11:06
13.05.2024 | 11:04
11.05.2024 | 15:10
11.05.2024 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.