ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանին («Թոխմախի Մհեր») չի հետաքրքրում, որ իր քրոջ որդուն ձերբակալել են, քանի որ ինքը նրանց հետ չի շփվում:
«Ես իրենց հետ չեմ շփվում, ճիշտ է իմ քրոջ որդին է, բայց ես իրենց հետ չեմ շփվում, լսել եմ, որ զենք է հայտնաբերվել իր մոտ: Ոնց օրենքը ճիշտ է համարում, թող այդպես էլ անի, դա ինչ չի հետաքրքրում», — «Ազատություն» ռադիոկայանին ասել է նա:
Դիտարկմանը, թե իր քրոջ որդու անունը պարբերաբար շրջանառվում է տարբեր հանցագործությունների հետ կապված, Սեդրակյանն արձագանքել է. «Պարբերաբար չի շրջանառվում, դե, մեկ-երկու դեպքը չի նշանակում, որ… 37-40 տարեկան մարդ է, երկու անգամ եղել է, ինչքան մարդիկ կան, որ տարին մեկ ինչ-որ բանի մեջ ընկնում են: Սա երկրորդ դեպքն է, և եթե օրենքը գտնում է, որ ինքը մեղավոր է, ուրեմն թող դատվի, դա ինձ չհետաքրքրող հարց է, ինքը ունի իր ընտանիքը, ես հո չե՞մ կարա… ու ամբողջ թաղը ինձ քրոջ որդի և եղբոր որդի է… ես չեմ կարա բոլորի համար պատասխան տալ»:
Հարցին, թե որևէ քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ է այս ամենում` կապված իր անձի հետ, Սեդրակյանը պատասխանել է. «Շատ բաներ կարելի է մտածել, բայց հիմա հլը արտահայտվելու ժամանակը չէ, երբ որ պետք եղավ, ես կարտահայտվեմ: Չեմ կարա բոլորին կանտրոլ անել, ով ոնց ուզում է, ով ինչ կյանքով ուզում է, էդ կյանքով էլ ապրում է»:
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ի երեկոյան ձերբակալվել է Աժ պատգամավոր Մհեր Սեդրակյանի («Թոխմախի Մհեր») քրոջ որդին` Արման Բադալյանը: Նրան բերման են ենթարկել Կայարանի սրճարաններից մեկից, որի մերձակայքում էլ ապրում է:
Նշենք, որ մամուլում Մհեր Սեդրակյանի քրոջ որդու անունը հաճախ շրջանառվում է հնչեղություն ստացած մի քանի հանցագործությունների հետ կապված: Մասնավորապես, ըստ շրջանառվող տեղեկությունների, նա ակտիվ մասնակցություն է ունեցել 2008 թվականի մարտի 4-ին Կայարանի հրապարակում տեղի ունեցած ծեծկռտուքին, որը շարունակվել էր հացի փռի մոտ և հնչած կրակոցներից սպանվել էր Արսեն Գալստյանը:
Ըստ մամուլի տեղեկությունների, հունիսի 22-ին նույն համայնքում երկաթուղայինների 9-րդ փողոցում, գտնվող Հացի արտադրամասի մոտ, Սուրեն Զորոյանի սպանության գործում, ով հանցագործ աշխարհի ներկայացուցիչ է և հայտնի է «բիճ» մականունով, ևս շրջանառվում է Արման Բադալյանի անունը:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.