Որոշ հիմնարկներում և կուսակցություններում կա այսպիսի ոչ այնքան գեղեցիկ ավանդույթ, երբ որևէ մեկը դուրս է գալիս աշխատանքից և լքում է քաղաքական ուժը, հիմնարկի ղեկավարը կամ նրա «խոսափողները» քաջալերում են մնացածներին` «մենք ինքնամաքրվում ենք, ազատվում ենք անվստահելի տարրերից, ձեր շարքերն ավելի կուռ են դառնում» և այլն: Ես, օրինակ, երբեք այդպես չեմ մտածել: Երբ որևէ մեկը ցանկացել է դուրս գալ «Առավոտից» [պարզ է, որ 18 տարում հնարավոր չէ նույն աշխատակազմը պահել], ես ցավ եմ ապրել, որովհետև ամեն մարդ` իր թերություններով և առաքինություններով հանդերձ, իր սեփական երանգն է տալիս տվյալ գործին, դարձնում է այն ավելի հետաքրքիր և բազմաշերտ: Բայց ես նկատել եմ, որ հատկապես կուսակցություններում երբեք նման ցավ, ափսոսանք չեն հայտնում, հակառակը` սկսում են հեռացած մարդու մասին չարախոսել, փնտրել թաքնված, չհայտարարված պատճառները` ղեկավարվելով, բնականաբար, դավադրության տեսությամբ:
Դավիթ Շահնազարյանի` ՀԱԿ-ը լքելու լուրը այդ կուսակցության (պնդում եմ, որ դա կուսակցություն է` Աժ ընտրություններից հետո) կողմից պաշտոնապես մեկնաբանվելու է հետևյալ կերպ. «Դա պարոն Շահնազարյանի գործն է, մենք հարգում ենք նրա ընտրությունը», բայց ՀԱԿ-ի կարծիքը իբր չարտահայտող լրատվամիջոցներում և Ֆեյսբուքում միանշանակ հետևություն է արվելու, որ նա, առարկելով ՀԱԿ-ԲՀԿ «քիրվայության» դեմ, ջուր է լցնում ավազակապետության ջրաղացին: Սինչդեռ պարոն Շահնազարյանի վերլուծությունը, որը հրապարակել է «Ազատություն» ռադիոկայանը, առնվազն արժանի է ուշադրության: Գլխավոր միտքը, որքան ես հասկանում են, հետևյալն է. սուպերպրագմատիկ մոտեցումը, համաձայն որի` ներկայիս իշխանության տապալումը, իշխանափոխությունը այնպիսի մի գերնպատակ է, որ բացարձակապես կարևոր չէ, թե ում ձեռքերով է դա արվելու, և ով է այդ իշխանափոխությունից գալու իշխանության, արդարացված չէ: Չի կարող նշանակություն չունենալ, թե ինչպիսի ներքին և արտաքին քաղաքականություն է Հայաստանում անցկացվել 1998-2008 թվականներին, երբ իշխանության ղեկին էր այսօր այդ ենթադրյալ իշխանափոխությունն իրականացնող ուժը, ինչպիսի արժեքներով է այն ղեկավարվում: Քանի որ Հայաստանում մի անգամ եղել է իշխանության պառակտում և պալատական հեղաշրջում, մենք արդեն դրա որոշակի փորձն ունենք: 90-ականների առաջին կեսի ընդդիմադիրների այն մասը, որը պարզապես ատելությամբ էր լցված առաջին նախագահի նկատմամբ, շատ ուրախացավ, բայց նրանք, ովքեր ցանկանում էին համակարգի փոփոխություն, հասկանում էին, որ եթե նույնիսկ այդպիսին լինի, ապա միայն բացասական ուղղությամբ:
Որովհետև 98-ին իշխանության էր եկել նախկին իշխանական բուրգի ոչ լավագույն, ոչ ինտելեկտուալ, ուժային մասը: Այդպիսով ՀՀՇ-ական ավազակապետությանը փոխարինեց երկրապահական, իսկ այնուհետև` հանրապետական ավազակապետությունը:
Ահա այդպիսի հիշողություններ է իմ մեջ արթնացրել պարոն Շահնազարյանի վերլուծությունը: Որքան էլ ասվի, որ նրա, իսկ դրանից առաջ նաև` Արամ Զավենի Սարգսյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Կարապետ Ռուբինյանի մտավախությունները տեղին չեն, չի կարող պատահել, որ բոլոր այդ հարգված ու հեղինակավոր մարդիկ ղեկավարվում են քիմերաներով: Պետք էր առնվազն փորձել գտնել նրանց ասածների մեջ ռացիոնալ հատիկը: Բայց մեր գրեթե բոլոր կուսակցություններում, նաև` ՀԱԿ-ում, ընդունված է միակարծությունը` այն, ինչ «շեֆն» է որոշում, հանճարեղ է և քննարկման ենթակա չէ: Այդպես, իհարկե, ավելի հեշտ է ղեկավարել: Սակայն այդպես դժվար է պայքարել ժողովրդավարության համար:
Առավոտ
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.