<Ազատություն> ռադիոկայանի հետ զրույցում այսօր ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոսել են «Հարսնաքար»-ում ծեծի ենթարկված եւ մահացած Վահե Ավետյանի դեպքի շուրջ, ինչպես նաեւ զինվորական փոխգնդապետի կողմից «Հարսնաքար»-ը պայթեցնելու փորձի հետ կապված գնահատականներ տվել:
<Օրենքի խախտմանը մենք այլ օրինախախտմամբ չպետք է պատասխան տանք: -ասել է Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը,- Ես ընդհանրապես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում օրենք խախտողների նկատմամբ պետք է լինի համապատասխան խիստ վերաբերմունք: Դեպքի կատարվելուց հետո մենք դատապարտել ենք այն, քրեական գործ է հարուցված, եւ ընթացքը մեր վերահսկողության տակ է: Փառք աստծո, որ «Հարսնաքար»-ի ղեկավարությունն էլ այդ տեսակետին է, եւ իրենք, այն մարդկանց, որոնք սխալվել են, հանձնել են մեր իրավապահ մարմիններին: Կարծում եմ, որ մենք մեր հայրենիքում պետք է փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտ ստեղծենք, որովհետեւ տարիքի հետ կապված մարդիկ պետք է հասկանան, որ բոլոր խնդիրները պետք է լուծենք խոսքի միջոցով, այլ ոչ թե ձեռքի: Մենք իրավունք չունենք մարդ կորցնելու, մանավանդ զինվորականի, մանավանդ բժշկի, որը զբաղվում է մյուսների առողջությամբ>:
Հարցին, թե հանդիպե՞լ է Ռուբեն Հայրապետյանի հետ, ում Ավետյանի մահվանից հետո տեղի ունեցած բազմաթիվ բողոքի ակցիաների մասնակիցները համարում են կատարվածի մեղավորը` պնդելով, որ բժշկին ծեծողների մեջ են եղել նաեւ Հայրապետյանի թիկնապահները (Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը «Ա1+»-ի հետ զրույցում հաստատել էր, որ «Հարսնաքար»-ի գործով կալանավորվածների մեջ կան նաեւ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ), Օհանյանը պատասխանել է. — «Ես հեռախոսազրույց եմ ունեցել, եւ մենք երկուսս էլ փոխադարձաբար դատապարտել ենք այդ երեւույթը: Ես գտնում եմ, որ այստեղ մենք չպետք է ավելորդ հրապարակային միջոցառումներ կազմակերպենք: Մենք պետք է մեր խոսքը փոխանցենք իրավապահ մարմիններին, որոնք օրինական ընթացք պետք է տան: Ես կարծում եմ, որ օրինախախտմանը չպետք է այլ օրինախախտմամբ պատասխան տանք»:
Նախարարը նաեւ անդրադարձավ «Հարսնաքար»-ը պայթեցնելու` Մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանի փորձին. փոխգնդապետին կիրակի օրը ձերբակալել են ապօրինի զենք, զինամթերք պահելու կասկածանքով. <Մեզանից յուրաքանչյուրը կարող է այդպիսի վերաբերմունք ունենալ, բայց մենք հանդուրժող ենք եւ պետք է նաեւ օրենքները հարգենք` լինի հասարակ քաղաքացի, թե` սպա: Մենք իրավունք չունենք ինչ-որ այդպիսի խնդիրներ իրականացնել, ի վերջո ՀՀ զինված ուժերում ուժի, հզորության, զինվորական գիտելիքների, ռազմական խնդիրների առումով միակ անձնավորությունը չէ պարոն փոխգնդապետը: Եթե բոլորն այդպիսի քայլերի դիմեն, ո՞ւր կհասնի>:
Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը անդրադառնալով հունիսի 1-ի գիշերը «Հարսնաքար» ռեստորանում արձանագրված միջադեպին, երբ փոխգնդապետ, Մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ Վարդան Սամվելյանը սպառնացել էր պայթեցնել ռեստորանը:
Հարցին, թե ի՞նչ է տեղի ունեցել կիրակի գիշերը «Հարսնաքար»-ում, իսկապե՞ս զինվորական փոխգնդապետը փորձել է պայթեցնել հանրապետական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող ռեստորանը, ոստիկանապետը պատասխանել է. — <Չեմ կարծում, որ իսկապես ուզեցել է պայթեցնել: Կարծում եմ, որ ոգելից խմիչք է օգտագործած եղել եւ նախաձեռնություն է ցուցաբերել: Կարծում եմ` նախաքննությունը կտա իր բոլոր գնահատականները>:
Ինչ վերաբերում է փոխգնդապետի կողմից Հարսնաքար բերված մեծ քանակությամբ զենք-զինամթերքին, ապա Վլադիմիր Գասպարյանն ասաց, թե զինվորականը պնդել է, թե դրանք զորամասից չի բերել:
<Նա հայտարարում է, թե զորամասից դուրս է գտել ինչ-որ տեղ… դա դեռ պետք է հիմնավորել, ապացուցել>, — ասաց նա:
Գասպարյանը անդրադարձավ նաեւ «Հարսնաքար»-ում դաժան ծեծի ենթարկված, այնուհետեւ գլխուղեղի վնասվածքներից մահացած Վահե Ավետյանի դեպքին: Ոստիկանապետը տեղի ունեցածը համարել է օրենքը արհամարհելու արդյունք: Ոստիկանապետը նշեց, որ առաջիկայում վերացնելու են օլիգարխի թիկնապահների ինստիտուտը, ասաց` թող ազնիվ աշխատեն եւ թիկնապահի կարիք չեն ունենա:
Հարցին, թե արդյո՞ք տեղի ունեցածը երկրում գոյություն ունեցող անպատժելիության մթնոլորտի ապացույց չէ, ոստիկանապետը պատասխանեց. — <Իմ կարծիքով, դա հիմարության եւ անդաստիարակության արդյունք է, օրենքներն արհամարհելու արդյունքն է, զոռբայության արդյունք է: Ես կարծում եմ, որ այդ զոռբայության դեմը մենք կառնենք: Այսպես ասած թիկնապահի ինստիտուտ այստեղ գոյություն չունի, ուղղակի հասարակության մեջ ընդունված է, օգտագործվում է այդ բառը: Թիկնապահներ կան մեր գերատեսչությունում, իսկ այդ մարդիկ, ովքեր թիկնապահ են համարվում, ուղղակի մարդիկ են, որոնք իրենց կոչել են թիկնազոր, եւ ման են գալիս: Չեն լինելու այդպիսի բաներ: Հիմա Ազգային ժողովում այդպիսի օրենքի քննարկումներ է գնում, եւ չի լինելու այդպիսի բաներ: Թող ազնիվ լինեն եւ [օլիգարխներին] դա պետք չի լինի»:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք «Հարսնաքար»-ի գործով հարցաքննվել է ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը, եւ արդյո՞ք նա եւս պետք է պատասխանատվություն կրի, Գասպարյանը ասաց, թե իր կարծիքը օրենքի հետ համահունչ է եւ նախաքննությունը բոլոր այդ հարցերին կպատասխանի:
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
- 15:10-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»
- 15:10Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլինի
- 13:10Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ. հայտարարություն
- 15:10Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խիստ տարաձայնությունների․ Մեսրոպ Առաքելյան
- 14:10Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է. Լիլիթ Մինասյան (տեսանյութ)
- 12:10Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան
- 15:10Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստանին, ինչ Ադրբեջանինն է՝ անցել է Ադրբեջանին
- 13:10Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
18.05.2024 | 15:10
18.05.2024 | 14:10
18.05.2024 | 13:10
18.05.2024 | 12:10
18.05.2024 | 11:10
17.05.2024 | 15:10
17.05.2024 | 14:10
17.05.2024 | 13:10
17.05.2024 | 12:10
17.05.2024 | 11:10
16.05.2024 | 15:10
16.05.2024 | 14:10
16.05.2024 | 12:10
16.05.2024 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.