Այսօր` հունիսի 28-ին, <Վարկած> ակումբում փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը խոսեցին ՀՀ դատական համակարգ -Եվրադատարան կապի մասին և այն խնդիրների մասին, որոնք առկա են ՀՀ դատական համակարգում: Ըստ նրանց` Հայաաստանում դատարանները արդարադատություն չեն իրականացնում, թույլ են տալիս բազմաթիվ խախտումներ, որոնց հետևանքով տուժում է Հայաստանը որպես պետություն և ՀՀ հարկատուն:
«Շատ լուրջ է Հայաստանի համար անձի ազատության իրավունքի հետ կապված խնդիրը, այսինքն՝ բազմաթիվ անձանց իրավունքներ խախտվում են և մարդիկ հայտնվում են անազատության մեջ, արդյունքում նորից տուժում է պետությունն ու հարկատուն, քանի որ, երբ անձը հայտնվում է անազատության մեջ, պետությունը նրա վրա ծախսեր է կատարում` և այն ընթացքում, որ նա գտնվում է կալանավայրում, և հետագայում, երբ խախտումն ընդունում Եվրադատարանը»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Փաստաբանը հիշեցրեց Կամո Փիրումյանի գործը, որի առիթով Եվրադատարանը ՀՀ դեմ որոշում կայացրեց, նա նշեց, որ դա այն բացառիկ գործերից մեկն էր, որի նկատմամբ կոմպլեքսային որոշում կատարեց Եվրոդատարանը:
Հիշեցնենք, որ Կ. Փիրումյանը մեղադրվում էր սպանության փորձ և ավազակային հարձակում կատարելու մեջ: Հիշյալ անձը ներկայացնում էր, որ հանցագործություն կատարելու ժամանակ ինքը տանն է եղել և ոչ մի առնչություն չի ունեցել: Վկայություն է տվել նաև նրա կինը, որը պնդում էր, որ իրոք այդ պահին ամուսինը եղել է տանը: Լ. Սահակյանը նշեց, որ այդ գործով խախտումները բազմաթիվ էին. կինը նորածին երեխայի հետ եկել է ոստիկանություն, նրա նկատմամբ բռնություն է գործադրվել, ահաբեկել էին` սպառնալով երեխային դուրս նետել պատուհանից, եթե կինը չփոխի վկայությունը և ասի, որ այդ պահին ամուսինը տանն է եղել: 1 տարի, 2 ամիս պահանջվեց, որպեսզի Փիրումյանը արդարացվեր, և այդ ամբողջ ընթացքում նա գտնվել է կալանավայրում, այսինքն առանց հիմանվոր պատճառների, ազատազրկել էին անձին` ոտնահարելով անձի իրավունքները: Այս գործով Եվրադատարանը ՀՀ-ը տուգանել է 8.000 եվրո:
Լուսինե Սահակյանը նշեց, որ դատարանները դատախազության հսկողության տակ են. «Դատարանները ենթարկվում են դատախազությանը բոլոր այն գործերով, որով մեղադրական եզրակացություն է ուղարկվում կամ միջնորդությամբ համապատասխան նախաքննություն իրականացնող մարմինը դատարանում հանդես է գալիս անձին կալանավորելու հայցով։ Այս դեպքում հասկանալի է, որ արդյունքում մեղադրական ակտերը պետք է շատ լինեին և շատ լինեին նաև անձանց կալանավորման քանակը»։
Բանախոսի կարծիքով, դատված անձանց և մեղադրական դատավճիռների այսքան մեծ քանակը պայմանավորված է նրանով, որպեսզի մենք ցույց տանք միջազգային ատյաններին, թե պայքարում ենք կոռուպցիայի կամ թրաֆիկինգի դեմ։
«Դատախազությունը մեղադրողի ֆունկցիա պետք է կատարի միայն այն պարագայում, երբ իրականում առկա է հանցագործություն։ Ինքը պետք է մեղադրանքը պաշտպանի միայն այն հոդվածներով, որում անձը իրականում մեղադրվում է, ոչ թե ինչքան շատ մեղադրանք լինի, այդքան իր աշխատանքը ավելի լավը կլինի»,- նկատեց Լ. Սահակյանը։
Դատարանների մասին խոսեց նաև փաստաբան Երվանդ Վարոսյանը, որը նշեց. «Մեր ընդդիմախոսները, որպեսզի դատավորը պատասխանատվության ենթարկվի թույլ տված սխալի համար, նշում են, որ երբ դատավորին պատասխանատվության են ենթարկում թույլ տված սխալի համար, անգամ եթե հետագայում պարզվում է, որ դատավորն, իրոք, սխալ է եղել, դա խաթարում է դատարանների անկախությունը, ազդում է նրանց միայն օրենքից կախված լինելու հանգամանքի վրա»:
- 16:15Հայկ Կյուրեղյանին դատապարտեցին 9 տարվա ազատազրկման
- 18:00Սեփական երեխայի շահագործման մեջ մեղադրվող մայրն ազատվեց քրեական պատասխանատվությանից և պատժից
- 15:58ԱՄՆ-ում դատվող կիբեր-խաբեբա հանցագործների մեջ կա նաև հայ
- 13:08Նիկոլայ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել իր պարտականություններն իրականացնելու համար. Լուսինե Սահակյան
- 14:37«Նոր բանդայի» գործով դատը դարձյալ հետաձգվեց
- 18:47Դատական ժանգլյորություն, թե՞…
- 15:01Նախաքննություն` որպես այդպիսին, չի լինելու
- 15:29Ի՞նչ է ընկած ՔԿՀ նախկին պետի կալանավորման գործի հիմքում
- 17:03Ալրաղացից եկավ, ընկավ ոսկու շուկա և սկսեց բոլորին խաբել
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.