Հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկվեցին ռազմական հոսպիտալի բժիշկներ Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը և ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Վերջինս ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում: Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Այս միջադեպը հասարակական լայն հնչեղություն ստացավ: Քաղաքական ու հասարակական դաշտը դատապարտեց այս միջադեպը:
Այսօր ՀԱԿ-ը հանդես եկավ հայտարարությամբ, իսկ քաղաքական գործիչների կարծիքները այս միջադեպի առիթով ներկայացնում ենք ստորև.
Ռուբեն Հակոբյան-Հասարակական լայն ուշադրության շնորհիվ է, որ այսօր «Հարսնաքարում» տեղի ունեցածը ծածկադմփոց չեղավ.«Միայն այս համակարգում է հնարավոր նման պահվածք, միայն նման համակարգի արժեքներով ձեւավորված հասարակությունում է հնարավոր այսպիսի վայրենություն, ինչ տեղի ունեցավ «Հարսնաքարում»,- նշել է նա:
Ռազմիկ Զոհրաբյան- «Հարսնաքարի» դեպքը և նմանատիպ նախորդ մյուս դեպքերն, իհարկե, դատապարտելի են: Այս մասին, այսօր` հունիսի 25-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը:
Նրա խոսքով, մենք ասում ենք, որ Եվրոպայից ենք, բայց մի քանի բաժակից հետո իրար ծեծում ենք: «Անվտանգության աշխատակցի պատականությունը ծեծելը չէ, պետք է հանգստացնեն: Նորից եմ ասում, տեղի ունեցածը մշակույթի բացակայությունից է գալիս: Տեսեք Հայաստանում ինչքան ռեստորան կա: Պատկերացրեք, որ ամեն օր նման բան լիներ»,- ավելացրել է Ռազմիկ Զոհրաբյանը:
Արձագանքելով իրավապաշտպան Արթուր Սաքունցի այն առաջարկին, որ պետք է դրվի Ռուբեն Հայրապետյանի մանդատի հարցը, նա ասաց, որ Ռուբեն Հայրապետյանը միայն սեփականատեր է եւ պատասխան պետք է տա այն անձը, ով խախտել է կարգը: Ռազմիկ Զոհրաբյանը նաեւ նշեց, որ ինչպես կարդացել է մամուլից, բժիշկները խմած են եղել: «Մարդիկ կան, որ իրենց տիրապետել են, մարդիկ կան` ոչ»,-ասել է նա:
ՀՀԿ Հակոբ Հակոբյան— Ռուբեն Հայրապետյանը մասնակցե՞լ է ծեծին, որ մեղադրենք Հայրապետյանին։ Զարմանալով լրագրողներից մեկի այն հարցին, թե տեսնո՞ւմ եք Ռուբեն Հայրապետյանի մեղքը «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպին՝ ասաց ՀՀԿ–ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը.«Կա արդարադատության փիլիսոփայություն, կան իրավապահ մարմիններ, որոնք զբաղվում են այս գործով, ես կարծում եմ, որ պետք է համբերատար հետևել։ Կա ծեծ, կան ծանր վիրավորված մարդիկ, թող զբաղվեն, եկեք սպասենք։ Ես ասում եմ, որ ցավալի դեպք է եղել»,– ասել է նա:
Ստեփան Սաֆարյան— «Անպատժելիության մթնոլորտն է, որի հետևանքով երկրում գործում է սամասուդի ինստիտուտը։ Խոստովանեք, որ լինելով իշխող կուսակցություն, չկարողացաք վերահսկել բիլակավոր սափրագլուխների գործունեությունը»։
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.