Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին ներկայացված կառավարության ծրագիրին քննարկումները բավական թեժ մթնոլորտի մեջ անցած են: Վարչապետին ներկայացուցած ծրագիրը, խորքին մեջ առաջադրանքային էր ավելի քան հիմնախնդիրներու լուծումներու գործնական ուղիները մատնանշող: Այդ իմաստով ալ անիկա չհաջողեցավ էական փոփոխություններու, բարելավումներու գործնականացման համոզումի նախանիշեր հաղորդել ծրագիրին բովանդակության ծանոթացողներուն:
Պետք է արձանագրել սակայն, որ եթե ծրագիրը իր նախորդը հիշեցնող էր եւ իբրեւ այդպիսին էական փոփոխության նախանիշերը չփոխանցեց, այնուամենայնիվ կարելի չէ նույնը ըսել խորհրդարանի ներկայացուցած այսօրվան համապատկերին մասին: Նախ ի հարկե ներկայացված բազմակուսակցականությունը, հետո մանավանդ համամասնական ընտրակարգով խորհրդարան մտած ընդդիմադիր թե այլընտրանք կարգավիճակներով պատգամավորներուն նոր որակը:
Այս մեկը անմիջականորեն երեւցած է ազդելով քննարկումներուն վրա: Գործող կառավարության ներկայացուցիչները հաճախակիորեն մատնված են դժվարություններու` խիստ հարցապնդումներու ենթարկվելով, առարկություններուն չկարենալ համարժեք պատասխան տալով եւ երբեմն ալ բուն քննադատությունները շրջանցելով: Քվեարկության արդյունքը անշուշտ կանխորոշված է, այսուհանդերձ անոր պատկերի հարաբերակցությունը եւս իբրեւ երեւույթ փոխված է:
Այս բոլորը կնպաստեն անշուշտ երեւութական ժողովրդավարության ցուցադրության` տրված ըլլալով, որ նախորդ խորհրդարանի թե՛ քննարկումներուն եւ թե՛ քվեարկության պատկերներուն համեմատած փոփոխությունը զգալի է: Բոլոր նախադրյալները կան մտածելու, որ հետագա քննարկումները եւս կըլլան թեժ, գործող իշխանություններու ներկայացուցիչները ոչ նախկին հեզասահությամբ օրենքի կվերածեն իրենց նախագիծերը, երբեմն ալ քվեներու մոտեցող հարաբերակցություններով:
Էությունը չի փոխվիր անշուշտ: Միակուսակցական գերակայությունը վճռորոշ կըլլա ամենեն կարեւոր խնդիրներուն պարագային եւ իշխանությունները կունենան բնականաբար իրենց առաջադրած օրենքները, որոշումները, բանաձեւերը: Մանավանդ որ ծրագիրի քվեարկության պատկերը համոզեց, որ հանրապետական քվեներուն միացած են նաեւ մեծամասնական ընտրակարգով խորհրդարան մտած անկուսակցական պատգամավորներու քվեները:
Երեւույթը կհիշեցնե ինքնակառավարման մարմիններու եւ հատկապես խորհրդարանական ընտրություններուն կիրարկված մեթոտաբանական հիմնական փոփոխությունը: Հանգիստ, խաղաղ ընտրատեղամասեր եւ մինչ այդ վարչական լծակներու եւ նյութական միջոցներու ազդեցության տակ քվեատուփ հասած ուղղորդված զանգվածային քվեներ: Արդյունքը` ցուցադրված եւ միջազգային գնահատականի արժանացած քաղաքակիրթ ընտրություններ. ի հարկե ձեւով եւ ոչ թե խորքով:
Պարզ է, որ մեր երկիրը թեւակոխած է արդեն նախագահական ընտրություններու նախափուլ: Պատճառներ կան մտածելու, որ ժողովրդավարության ցուցադրության հերթական հանգրվանի նախապատրաստության մեջ են համապատասխան հաստատությունները: Չի բացառվիր, որ ժողովուրդի մասնակցության աստիճանաչափի բարձրացման եւ մոտ համեմատություններով ընտրական մրցապայքարի բեմագրություններու համապատասխան թեկնածուներ ներկայանան նախագահական ընտրություններուն` արձանագրելու համար ժողովրդավար երկիրներու հարիր քվեարկության պատկերներ: Այս բոլորին արդյունքը` քաղաքակիրթ ընտրատեղամասեր, սակայն ուղղորդված եւ կանխորոշված զանգվածային քվեներ: Բազմակուսակցական խորհրդարան, սակայն միակուսակցական գերակայություն: Որակավոր քննարկումներ, սակայն միակողմանի որոշումներ: Եւ վաղը` այս օրինաչափությունները պահող նախագահական ընտրություններ:
Անշուշտ միայն բացասական մոտեցումով պետք չէ դիտարկել մեթոտաբանական, ընտրական գործընթացներու կիրարկման եղանակներու նորարարության եւ քննարկումներուն ապահովված փոփոխության երեւույթները: Խնդիրը ձեւականեն խորքայինին անցնելու կամքի բացակայությունն է: Պետականության եւ քաղաքացիական հասարակության կայացման համար խորքայինն ու իրողական ժողովրդավարացումը պայման են: Այլապես, եթե բացակա է երկիրը իրողապես ժողովրդավարացնելու կամքը, երեւութականը կփոշիանա որեւէ հանգրվանի:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.