Երեկ կարելի է ասել նոր շրջադարձ է տեղի ունեցել Վարդան Օսկանյանի շուրջ ստեղծված իրադրության առիթով: Ինչպես հայտնի է, Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ էր հարուցել նրա ստեղծած «Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ` փողերի լվացման մեղադրանքով: Եվ ահա, երեկ «Սիվիլիթաս» է այցելել Պետական եկամուտների կոմիտեն և պահանջել հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունը գործունեության չորս տարիների համար՝ սկսած 2008 թվականից:
Այդ շրջադարձը բավական ուշագրավ է այն իմաստով, որ խաղի մեջ է, փաստորեն, մտնում նաև ՊԵԿ-ը: Սա կարող է վկայել կամ` այսպես ասած, «երկրորդ ճակատը» բացելու մասին, կամ էլ` պարզապես կա այն իրողությունը, որ փողերի լվացման մեղադրանքով հարուցված գործում կան դժվարություններ մեղադրանքները «Սիվիլիթասի» հանդեպ հաստատելու հարցում, և ըստ էության իշխանությունները փորձում են նոր բան գտնել կառչելու և գործը շարունակելու կամ առնվազն թարմ պահելու համար: Ըստ ամենայնի փողերի լվացման մասով բան դուրս չի գալիս, և ներկայումս փորձում են գտնել, այսպես ասած, հարկային բացթողումներ կամ էլ այդ կողմից նայել իրավիճակին՝ հուսալով գտնել ինչ-որ բան` գործն առաջ մղելու համար: Ինչով կավարտվի այս ամենը` դժվար է ասել: Մի բան պարզ է, որ խմորը երևի թե դեռ շատ ջուր կքաշի:
Այստեղ հարցն այն է, թե ի վերջո, ո՞վ է այդ ջրից չոր և ո՞վ է թրջված դուրս գալու: Այստեղ հետաքրքրական է նաև, թե ինչի հետ գործ ունենք՝ ներիշխանական ինտրիգների և հաշիվների պարզաբանմա՞ն, թե՞ այնուհանդերձ առավել լայն քաղաքական մի պրոցեսի հետ: Համենայնդեպս, ուշագրավ է նաև մի բան, որ քաղաքական ամբողջ դաշտը, այդ թվում` նույնիսկ Վարդան Օսկանյանի հարազատ կուսակցությունը՝ ԲՀԿ-ն, բավական զուսպ են այդ գործի վերաբերյալ իրենց արտահայտություններում, ինչը վկայում է կամ այն մասին, որ այսբերգը ունի «ջրի տակ» գտնվող մի մեծ մաս, կամ էլ պարզապես այդ ուժերն են ինչ-որ բանի մասին կասկածում և չունենալով հստակ պատկերացումներ և տեղեկատվություն` գերադասում են լռել և հետագայում չկանգնել փաստի առաջ, երբ իրենց իսկ խոսքը կաշխատի իրենց դեմ: Առավել ևս, որ մինչև այժմ, ըստ էության, լռում է նաև Վարդան Օսկանյանը, որը հրաժարվում է ցուցմունքներ տալ որպես վկա` իհարկե օգտվելով իր սահմանադրական իրավունքից:
- 11:17Ծեծողը՝ փոխոստիկանապետ. Հունան Պողոսյանին կփոխարինի Աշոտ Կարապետյա՞նը
- 10:50Կարո՞ղ է արդյոք Վանո Սիրադեղյանը վերադառնալ Հայաստան
- 10:57Կոնսենսուս չկա. քաղաքական ուժերը միմյանց դե՞մ են պայքարում, թե՞ Սերժ Սարգսյանի
- 12:20ԱՄՆ շեշտակի հարվածը «ծռությանը»
- 11:24Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
- 11:30Փակ հանդիպում է եղել. Փաշինյանը չի ընդունել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավերը
- 11:52Ո՞վ և ո՞ւմ «գանգն է փշրելու» Ազատության հրապարակում
- 11:57Սերժ Սարգսյանի իշխանափոխության մեխանիզմը. դա չի լինի 2022 թվականին
- 11:40«Լծակազուրկը». այլեւս նախագահն առանց վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել
- 11:00«Ուղեղն՝ անջատած». «Մարտի 1»-ի գործով դատախազ Կորյուն Փիլոյանը չի հիշում, բայց շատ է նեղվում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.