Մի քանի երիտասարդական կազմակերպություններ, մշակույթի և գիտության ներկայացուցիչներ բաց նամակ են հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ նրա ուշադրությունը հրավիրելով հայաստանյան հեռուստանկերությունների եթերը լցրած սերիալների և հասարակության վրա նրանց բացասական ազդեցության վրա։
«Մեծարգո պարոն Նախագահ, Ձեր ուշադրությունն ենք հրավիրում հետևյալ փաստի վրա՝ ակնկալելով Ձեր գործուն միջամտությունն այս կարևորագույն խնդրի լուծման հարցում:
Հասարակության վրա հեռուստատեսության բովանդակային սխալ քաղաքականության կործանիչ հետևանքներն ապացուցված են գիտականորեն: Վերջին տարիներին հայկական գրեթե բոլոր հեռուստաընկերությունները, հետևելով բացառապես իրենց նեղ կոմերցիոն շահերին, եթերը լցրել են հայկական արտադրության ագրեսիվ, քրեական և պոտենցիալ քրեածին, հակասոցիալական սերիալներով և այսպես ասած’ «հումորային» ծրագրերով: Ուսումնասիրությունները ցույց են տալիս հայկական արտադրության հեռուստասերիալների բացասական ազդեցության հնարավորությունները:
Հայաստանի հասարակության տարբեր շերտերի կողմից պարբերաբար բողոքներ են հնչում սերիալների դեմ, ցավոք, հասարակությունը հեռուստաընկերությունների այդ հակահասարակական գործունեության վրա ազդելու լծակներ չունի: Հեռուստաընկերությունների հակասոցիալական եթերային քաղաքականության վրա գործնականորեն չազդեց նույնիսկ մոտ երեք տարի առաջ Ձեր հանձնարարությունը, համաձայն որի’ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը պետք է առաջարկեր ձևաչափ, որը քաղաքացիական և հասարակական կառույցներին հնարավորություն կտար ներազդելու հեռուստառադիոընկերությունների գործունեության բովանդակության վրա:
ՀՀ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 22 հոդվածով («Հեռուստառադիոհաղորդումների չարաշահման անթույլատրելիությունը») արգելվում է բռնության և դաժանության քարոզ կամ պաշտամունք պարունակող հաղորդումների, էրոտիկ բնույթի հեռուստառադիոհաղորդումների, սարսափ ու ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի և անչափահասների առողջության, մտավոր ու ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների հեռարձակումը:
Սակայն իրականում տեսականորեն անսխալ այս օրենքը չի ապահովում ոլորտի կարգավորումը, քանի որ մի կողմից’ օրենքը չի կիրառվում, մյուս կողից’ գործնականում չկան այն գիտավերլուծական մեխանիզմները, որոնք կտան արգելվող բովանդակության սահմանման, որոշման չափանիշները (օրինակ’ անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման վրա բացասական ազդեցություն) և որոնց համաձայն կիրականացվեն հեռուստատեսային բովանդակության, հատկապես’ հեռուստասերիալների բովանդակության բարեփոխումները: Բացի այդ, վարչական օրենսգրքում բացակայում են հեռուստատեսության կողմից խախտումների կատարման դեպքում պատժամիջոցների կիրառման վերաբերյալ դրույթները (վարչական օրենսգրքում առկա են միայն գովազդին վերաբերող խախտումների մասին դրույթներ): Ստացվում է, որ հեռուստաընկերությունները կարող են խախտել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը, և շատ դեպքերում նրանց պատասխանատվության ենթարկել հնարավոր չէ:
Իրավիճակից դուրս գալու ելքերից են.
1. Օրենքով սահմանել հստակ չափորոշիչներ, ինչպես նաև վարչական օրենսգրքում ավելացնել օրենքի խախտման դեպքում պատժամիջոցների մասին դրույթը:
2. «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի» շրջանակներում ստեղծել գիտահետազոտական կենտրոն, որն էմպիրիկ մակարդակով կզբաղվի հայկական հեռուստաեթերի բովանդակային հետազոտություններով և կանխատեսումներով: Աշխատանքային խմբում անհրաժեշտ է ներգրավվել ակտիվ գիտական գործունեությամբ զբաղվող սոցիոլոգների, հոգեբանների, ազգագրագետների և ոլորտի հետ կապ ունեցող այլ մասնագետների, ովքեր հեռուստաեթերի ամենօրյա գիտական ուսումնասիրություններ կանեն ու «անվնաս հեռուստաարտադրանք» ստեղծելու վերաբերյալ լուծումներ կառաջարկեն «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին»:
3. «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին» պարտավորեցնել, որպիսի ամեն ամիս կազմակերպի հանրային քննարկումներ, որոնց շրջանակներում վերջինս հանդես կգա նախորդ ամսվա վերաբերյալ հաշվետվությամբ:
4. Քանի որ օրենքի խախտումների վերահսկողությունը դրված է «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի» վրա, համապատասխան պայմաններ ստեղծել և աջակցել, որ այն պատշաճ կերպով կատարի իր պարտականությունները:
Պարոն նախագահ, խնդրում ենք հետամուտ լինել հայկական հեռուստաեթերի կարգավորման գործին, քանի որ ներկա հեռուստատեսության հակասոցիալական քաղաքականությունը հանգեցնում է հայ հասարակության սոցիալ-բարոյական առավել դեգրադացմանը, խեղմանը և վերջնական քայքայմանն իր բոլոր’ սոցիալ-մշակութային, քաղաքական և տնտեսական հետևանքներով:
ՀԳ. Կից ուղարկում ենք ՀՀ գիտական ամսագրերից մեկում հրապարակված հեռուստասերիալների բացասական ազդեցության վերաբերյալ ուսումնասիրություն («21-րդ ԴԱՐ», N 5, 2011 թ.) և մեկ գիտական մենագրություն այդ թեմայով.
Երիտասարդական կազմակերպություններ և կառույցներ
ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի Երիտասարդության հանձնաժողով
«Հայ առաջադեմ երիտասարդություն» (APY) հ/կ
«Անկախության սերունդ» հ/կ
«Պարենք Հայերեն» երիտասարդական նախաձեռնություն
«Բնապահպան տնտեսագետների երիտասարդական կազմակերպություն»
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի «Ուսանողական ձայն» ծրագիր
«Ալավերդու Երիտասարդների Միասնություն» ՀԿ
Հայ մշակույթի և գիտության ներկայացուցիչներ
Սոս Սարգսյան, դերասան
Արևշատ Ավագյան, ակադեմիկոս
Ռուբեն Սաֆրաստյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ԳԱԱ թղթակից անդամ
Աշոտ Մելքոնյան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ԳԱԱ թղթակից անդամ
Լևոն Շիրինյան, քաղաքական գիտությունների դոկտոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու
Արտակ Մովսիսյան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Սամվել Շահինյան, ճարտարապետական գիտությունների դոկտոր
Վահան Ստեփանյան, ռեժիսոր («Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ռեժիսոր)
Արմեն Վաթյան, սցենարիստ («Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ռեժիսոր)
Խաչատուր Գասպարյան, Երևանի Պետական Բժշկական Հալամսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ
Արթուր Շահնազարյան, կոմիտասագետ
Հովհաննես Գրիգորյան, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս, IPSC քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտի տնօրեն
Վաչագան Վահրադյան, կենսաբանական գիտ. թեկնածու
Կոմիտաս Վարդապետ Հովնանյան
Արտավազդ Եղոյան, լրագրող
Ցոլակ Գալստյան, «Միհր» թատրոնի գեղարվեստական ղեկավար
Գագիկ Գինոսյան, մշակույթի վաստակավոր գործիչ
Մենուա Սողոմոնյան, պատմական գիտությունների թեկնածու
Գասպար Կարապետյան, Եվրոպայի Հայոց դատի փոխատենապետ
Արծրուն Պեպանյան, լրագրող
Արթուր Էբար, ռեժիսոր
Վահան Տեր-Ղազարյան, գրողների միության անդամ
Դավիթ Ամալյան, երգիչ
Արամ Թերզյան, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող
Տիգրան Քոչարյան, տեղեկատվական անվտանգության փորձագետ
Մկրտիչ Մկրտչյան, երգիչ
Նարեկ Գալստյան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
Արսեն Գրիգորյան (Մրո), երգիչ
Քրիստինե Կոստիկյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու
Հովհաննես Խորիկյան, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու
Անուշ Թամրազյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող
Արամ Գասպարյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու
Հովհաննես Գալաջյան, «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր
Վահե Սարգսյան, պատմական գիտութունների թեկնածու
Դավիթ Ջամալյան, հոգեբանության գիտությունների թեկնածու, դոցենտ
Էդվարդ Զորիկյան, երգահան
Վախթանգ Հարությունյան, երգահան
Լիլիթ Հարությունյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու
Մհեր Բաղդասարյան, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող
Տարոն Տոնոյան, «Երևան» բժշկական կենտրոնի տնօրեն
Նարինե Թուխիկյան, Հ. Թումանյանի Երևանի թանգարանի տնօրեն
Սահակ Սահակյան, երգիչ
Ստեփան Ոսկանյան, դեկան «Հայբուսակ» համալսարանում
Ալվինա Աղաբաբյան, ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Ռազմավարական հետազոտությունների բաժնի վարիչ
Կարեն Բալայան, “Կիլիկիա” նավի նավապետ, “Այաս” ծովային հետազոտությունների կենտրոնի ղեկավար
Ժասմեն Ասրյան, ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի պատմական-ազգային արժեքների
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 13:20Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույնիսկ նրան հավասար չէ․ Միքայել Սրբազան
- 13:02Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
- 11:17Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մթնոլորտը. վեհափառի ուղերձը
- 11:29Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում․ ԱԱԾ
- 11:10Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էինք այդ պետականության ծնունդով ու երազանքով, իրենք չկային
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.