Երեկ ԱԺ նիստում 75 կողմ, 47 դեմ և 1 հարաբերակցությամբ ընդունվեց ՀՀ կառավարության 2012-2017թթ. գործունեության ծրագիրը, որին դեմ քվեարկեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, Հայ ազգային կոնգրես, «Ժառանգություն» Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցությունների անդամները:
Կողմ են քվեարկել Հայաստանի հանրապետական և «Օրինաց երկիր» կուսակցությունների ԱԺ խմբակցության ներկայացուցիչները:
Պարզվում է, սակայն, մի շարք պատգամավորների «ձայները տեղ չեն հասել»: Մասնավորապես ԲՀԿ խմբակցության անդամ Գրիգորի Մարգարյանը, ըստ ԱԺ արձանագրության, ձեռնպահ է քվեարկել, մինչդեռ քվեարկության ավարտից հետո վերջինս լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը «Բարգավաճ Հայաստան» թիմի անդամ է, այդ իսկ պատճառով դեմ է քվեարկել ծրագրին, չնայած, որ Հանրապետականի ծրագրի «փայլուն» լինելուն:
Գրիգորի Մարգարյանը քվեարկությունից անմիջապես հետո կանչել է ԱԺ քարտուղարության աշխատակցին և հայտնել, որ իր քվեարկության կոճակն արդեն երկրորդ անգամ սխալ քվեարկություն է արձանագրում և խնդրել է ֆիքսել, որ ինքը Կառավարության ծրագրին դեմ է քվեարկել: Tert.am-ին այս մասին տեղեկացրեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, հավելելով. «Բայց չգիտես ինչու իր քվեարկության կոճակը երկու անգամ արձանագրում է ձեռնպահ»:
Ի պատասխան մեր հարցին, թե, այսուհանդերձ, Գրիգոր Մարգարյանն ազատ չէ՞ իր քվեարկության մեջ և, արդյո՞ք, չի կարող նաև «կողմ» կամ «ձեռնպահ» քվեարկել, ԲՀԿ խմբակցության քարտուղարն ասաց՝ ոչ, քանի որ այդ մասին կա խմբակցության որոշում:
«Խմբակցությունը դա թիմ է, և որոշումը, որ կայացնում է, բոլորի համար է, և, ուրեմն, ես քվեարկել եմ դեմ՝ համաձայն թիմի որոշման»,- երեկ այսպես մեկնաբանեց Գրիգորի Մարգարյանը: Հարցին, թե վերջինս ստիպվա՞ծ է եղել դեմ քվեարկել, Գրիգորի Մարգարյանը պատասխանեց. «Ո՛չ, ինչի՞ եմ ստիպված եղել որ»:
Հիշեցնենք, որ Գրիգորի Մարգարյանը անկուսակցական է, սակայն մայիսի 6-ի ընտրությունների ժամանակ վերջինս առաջադրվել էր ԲՀԿ-ի կողմից, և այժմ ԲՀԿ խմբակցության անդամ է: Նշենք, որ Շենգավիթ համայնքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ընտրողների հետ հանդիպանը կոչ արեց 11 ընտրատարածքում քվեարկել Գրիգոր Մարգարյանի օգտին:
Բայց Գրիգոր Մարգարյանի դեպքը միակը չէ: ԱԺ քվեարկության համակարգը «կեղծել է» նաև ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանի և Ստեփան Դեմիրճյանի, ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Մուրադ Մուրադյանի, Մարինե Մարաբյանի և Արտաշես Գեղամյանի ձայները: Այս դեպքում սակայն համակարգն ուղղակի չի գրանցել նրանց քվեարկությունը, և ԱԺ կայքում առկա համապատասխան արձանագրության մեջ նրանց անվան դիմաց նշված է «Չի քվեարկել»:
Կոնգրեսական վերոնշյալ պատգամավորները հայտարարել են, որ իրենք դեմ են քվեարկել, իսկ ՀՀԿ-ական պատգամավորները՝ կողմ:
ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը Tert.am-ի հետ զրույցում խնդիրը մեկնաբանեց այսպես. «Դա համակարգի սխալը չէ: Եթե ինքը իր մատը սխալ է սեղմել, պատահմամբ, թե ոնց, ուրիշ խնդիր է: Համակարգը չի կարող սխալվել, որովհետև համակարգիչն արձանագրում է այն, ինչ քվեարկվել է կամ չի քվեարկվել»:
Նկատենք նաև, որ Կառավարության ծրագրին երեկ կողմ են քվեարկել նաև անկախ պատգամավորներ՝ անկուսակցական Էդմոն Մարուքյանը և Արայիկ Գրիգորյանը: Վերջինս, ի դեպ, առաջադրվել է ՀՅԴ կողմից և նախորդ գումարման խորհրդարանում ընդգրկված էր հենց այդ խմբակցությունում: Այս գումարման ԱԺ-ում, սակայն, որոշել է հանդես գալ որպես անկախ պատգամավոր, բայց նաև հայտարարել, որ հիմնականում համագործակցելու է ՀՀԿ-ի հետ:
Tert.am
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.