Գիտությունների ազգային ակադեմիայի Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը Ջրային պետական կոմիտեին փորձագիտական եզրակացություն է տվել Սևանա լճից 280 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու վերաբերյալ: Այսինքն՝ 150 միլիոն խորանարդ մետրով ավելացնել օրենքով սահմանված ծավալը:
Իսկ երեկ Ազգային ժողովի գլխադասային՝ ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր ներկայացրել ՀՀ կառավարության «Սևանա լճի մասին» և «Uևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և oգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաuտատելու մասին» օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու նախագծերին, որով առաջարկվում է 2012 թվականին Uևանա լճից ջուր բաց թողնելու տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 320 մլն խմ:
Առաջարկությունը հիմնավորել են, պատճառաբանելով սակավաջրությունը, իբր 280 խմ-ով կարող են այս տարի դուրս գալ ստեղծված իրավիճակից:
Շատերը գիտեն, որ Սևան լճի ջրի մակարդակը չբարձրացնելու որոշումը պայմանավորված է ափամերձ տարածքների շինությունները պահպանելու մտահոգությամբ: ճիշտ է, մամուլը այն կապում է միայն ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների և օլիգարխների՝ լճի ափին գտնվող տարածքների՝ դղյակների ու հանգստյան գոտիների ջրի տակ մնալու հանգամանքի հետ, սակայն փաստն այն է, որ մյուս ափամերձ բոլոր շինությունները ջրածածկ լինելու դեպքում ենթադրում են գումարային փոխհատուցումներ, ինչը մեղմ ասած մեր չկայացած բյուջեի դեպքում անհնար է ապահովել:
Ինչքան էլ զարմանալի է, Սևանի հարցերով, դեռ շարունակում է զբաղվել Վլադիմիր Մովսիսյանը, որը տարիներ շարունակ եղել է պատասխանատուն Սևանա լճի հարցերի հետ կապված և լճի այսօրվա վիճակի համար, նրա դերը փոքր չէ:
Բնապահպանների հաշվարկներով 320 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու դեպքում Սևանի մակարդակը կիջնի 3-5 սանտիմետրով: Մովսիսյանը չի ժխտում այս փաստը, բայց և չի էլ մեկնաբանում:
Չնայած ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանն ի նշան բողոքի լքել է Կառավարության նիստը, նշելով, որ եթե ուրիշներին պետք է Սևանի թերակղզի, ապա իրեն՝ Սևանա կղզի, հարցը կարելի է փակված համարել:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.