ՀՀԿ-ն, նախ, քննարկում իր Աժ նախկին նախագահ Սամվել Նիկոյանին Աժ փոխնախագահ առաջադրելու հարցը, հետո` նախարար նշանակելու հարցը: Այն, որ Նիկոյանը որևէ պաշտոն պետք է ստանար, բոլորը վստահ էին: Ավելին, իր պատգամավորական մանդատը ստանալիս`Նիկոյանը լրագրողներին ասել էր, որ ինքը հավանաբար գործադիրում կաշխատի: ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովն իր հերթին էր ասել, որ Նիկոյանը կաշխատի գործադիրում: «Սամվել Նիկոյանը իր ծառայությունները, ի փառս մեր պետության, կծառայեցնի այլ ոլորտում»,- ասել էր Շարմազանովը` ՀՀԿ գործադիր մարմնի մայիսի 30-ին տեղի ունեցած նիստից հետո: Վստահ լինելով, որ ինքը խորհրդարանում ընդամենը մի քանի օր է մնալու, Սամվել Նիկոյանը Աժ նոր մասնաշենքում մի փոքրիկ սենյակ էր վերցրել իր համար: Այժմ, սակայն, երբ ամեն ինչ այլ կերպ դասավորվեց, ԱԺ նախկին նախագահը դիսկոմֆորտի մեջ է հայտնվել: Նրան չի բավարարում իր աշխատասենյակը, նրան դուր չի գալիս նաև, որ որպես շարքային պատգամավոր այլևս ծառայողական մեքենա չի ունենալու: Երեկ մամուլում գրվեց, որ այս օրերին Սամվել Նիկոյանը փորձում է հասնել այն բանին, որ իրեն հատկացվի ՀՀԿ խմբակցության սենյակի դիմացի մեծ առանձնասենյակը, որը հատկացվել էր Հովիկ Աբրահամյանին` Աժ նախագահի պաշտոնից հրաժարական տալուց հետո, բացի դրանից` Նիկոյանը ցանկանում է ծառայողական մեքենա էլ ունենալ: Աժ նախկին նախագահ, Մարտի 1-ի հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի ներկայիս հոգեվիճակը հասկանալի է: ժամանակին այդ նույն վիճակում էին նաև Հովիկ Աբրահամյանը, ինչպես նաև Աժ աշխատակազմի նախկին ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը: Վերջինս էլ, երբ այս տարվա հունվարի 10-ին արձակուրդ գնաց և արդեն պարզ էր, որ դժվար թե վերադառնա, նույն օրը նրա ծառայողական մեքենան Նիկոյանը հրահանգեց հետ վերցնել և այլևս բենզինի կտրոններ չտրամադրել: Արդյո՞ք Նիկոյանը, որպես շարքային պատգամավոր, պարտաճանաչ մասնակցելու է խորհրդարանի նիստերին, դժվար է ասել: Այս օրերին նա խուսափում է լրագրողների հետ շփումներից: ՀՀԿ գործադիր մարմնի վերջին նիստից հետո էլ, երբ արդեն հայտնի դարձավ, որ եիկոյանը որևէ պաշտոն չի զբաղեցնելու, նա արագ անհետացել էր: Այսօր, սակայն, երբ Աժ նիստին բոլոր հանրապետականների մասնակցությունը պարտադիր է, Նիկոյանին դժվար թե դա հաջողվի: Ի դեպ, երեկ խորհրդարանի երրորդ հարկում, որտեղ տեղադրված են Աժ բոլոր նախկին նախագահների նկարները, երեկ կախվեց նաև Նիկոյանինը:
«Հայկական ժամանակ».
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.