ԲՀԿ անդամ Հրաչյա Ռոստոմյանը երեկ ՀՀ կառավարություն էր եկել: Նա այսուհետ սպորտի և երիտասարդության նախարարն է և ըստ իր հայտարարության` անկուսակցական: Բայց գնացեք Կենտրոն վարչական շրջան և հարցրեք, թե ով է եղել Հրաչյա Ռոստոմյանը 2010 թվականի հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ԱԺ ընտրությունների ժամանակ: Այն ժամանակ Հրաչյա Ռոստոմյանը «Ազգային միաբանություն» կուսակցության անդամ, ՀՀԿ-ի կողմից սատարվող պատգամավորի թեկնածու Արա Սիմոնյանի վստահված անձն էր Երևանի թիվ 71 դպրոցում տեղակայված 10/18 տեղամասում: Երեկ, երբ «ՀԺ» թղթակիցը նրանից հետաքրքրվել է, թե նա ինչ առնչություն է ունեցել 2010-ին թիվ 10 ընտրատարածքում անցկացված ընտրություններին, նախարարը պատասխանել է. «Ես այդ ժամանակ ԲՀԿ-ական եմ եղել, և այդ ժամանակ այդ ընտրատարածքում ոչ մեկի չենք սատարել և ոչ մի հետաքրքրություն չենք ունեցել: Չգիտեմ` ինչ նկատի ունեք»: Ընդ որում, նա այդ օրը սովորական վստահված անձ չէր: Նա, ինչպես ասում են, անձամբ էր «ռուլիտ անում» այդ ընտրատեղամաս «ընտրող բերելու» գործընթացը:
Հրաչյա Ռոստոմյանը` շաբաթ օրը սպորտի 7 երիտասարդության նախարար նշանակվելուց հետո, հայտարարություն է տարածել, ըստ որի` ինքը դուրս է գալիս ԲՀԿ-ից: Իր նշանակումը նա մեկնաբանել է այսպես. «Ես դադարեցրել եմ իմ անդամությունը ԲՀԿ-ին, այդ իսկ պատճառով նշանակվել եմ նախարար»: Սակայն, մյուս կողմից, ըստ Ռոստոմյանի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ինքը շարունակում է պահպանել իր լավ հարաբերությունները: Ավեlին, ևս մեկ անգամ հաստատել է, որ եթե Ծառուկյանը դժգոհ լինի իր աշխատանքից, ապա ինքը հրաժարական կտա և կվերադառնա ԲՀԿ շարքերը: Այսինքն, ըստ Ռոստոմյանի, նա անկուսակցական նախարար է` կուսակցական պարտավորություններով: Նա իր աշխատանքի համար, փաստորեն, հաշվետու է Գագիկ Ծառուկյանին, որը այսօր դե յուրե իշխանության մաս չի կազմում: Հրաչյա Ռոստոմյանը նշանակվել է նախարար, բայց դեռ չի ընկալել, որ Ծառուկյանը չէ իր աշխատանքից գոհ կամ դժգոհ լինողը: Իհարկե, բացառված չէ նաև, որ Ռոստոմյանն իրականում ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիայի սկզբունքով է նշանակվել, և դրանով է պայմանավորված նրա հայտարարությունը, պարզապես հանրությանն այդ մասին չեն ասում, որ մարդիկ չուրախանան:
«Հայկական ժամանակ».
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.