Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում Եվա Դարբինյանի նախագահությամբ շարունակվեց ամբաստանյալ Մելինե Մարգարյանի գործը, որը մեղադրվում է Տաշիր առևտրի կենտրոնի մի խումբ ոսկեվաճառների վստահությունը չարաշահելու «քցելու» մեջ: Հիշեցնենք, որ նրանցից միայն 11 –ն է բողոքել իրավապահներին: Այս գործին մենք արդեն անդրադարձել ենք:
Նախաքննությամբ ու դատաքննությամբ պարզվել է, որ իրեն վերագրվող ինը դրվագներից հինգով միանձնյա, իսկ չորս դրվագներով` հանցավոր համաձայնության գալով նախաքննության մարմնի կողմից որպես տուժող ներգրավված Իրինա Բաբաջանյանի հետ, 2009թ. հունիսից մինչև 2010թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում, «Տաշիր» առևտրի կենտրոնի ոսկու շուկայի մի խումբ աշխատակիցներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հասնող գույք է հափշտակել և վերավաճառելու և նույն ժամանակահատվածում գումարները վերադարձնելու, ինչպես նաև կարճ ժամանակով գրավադնելու և վերադարձնելու պատրվակներով վերցրել տարբեր տեսակի ոսկյա զարդեր:
Սակայն վերավաճառելու պատրվակով վերցրած ոսկեղենը, ինչպես նաև գրավատներում գրավադրված ոսկյա զարդերի դիմաց ստացված գումարները չեն վերադարձրել, որպես վստահության երաշխիք` 100-ական ԱՄՆ դոլար գումարներ են վերադարձրել և բերելով տարբեր պատճառաբանություններ` հուսադրել են, իբրև թե կվերադարձնեն գումարներն ու ոսկեղենը, սակայն խաբեությամբ հափշտակել են դրանք։
Այսօրվա նիստին ամբաստանյալ Մելինե Մարգարյանը շարունակեց ներկայացնել իր վերաքննիչ – բողոքը: Ամբաստանյալ Մարգարյանն իր բողոքի մեջ ներառել է 5 դրվագներ` ընդ որում մեկը միանձնյա, իսկ չորս դրվագները տուժող Իրինա Բաբաջանյանի միջնորդությամբ կատարված: Ըստ ամբաստանյալի ներկայացրած հիմնավորումների`4 տուժողներն իրենց ցուցմունքներում նշել են, որ իրենք տուժել են Իրինա Բաբաջանյանից, ոչ թե Մելինե Մարգարյանից, և ոչ մի բողոք չունեն վերջինից:
Իրինա Բաբաջանյանի ներկայացուցիչ Խաչատրյանը միջամտեց` նշելով, որ ամբաստանյալի հիմնավորումները կեղծ են, միտում ունեն պատժից խուսափել և դրանք Բաբաջանյանի վրա բարդել:
Ամբաստանյալը շարունակեց իր ճառը. նա պնդում է, որ իր հանդեպ արդարացի որոշում չի կայացվել` որպես հիմնավորում նշում է, որ դատախազ Սամվել Հարությունյանը Գոհար Մկրտչյանի փեսան է, վերջինս էլ համոզել է մյուս տուժողներին, որ ցուցմունք տան Մելինեի դեմ. իբր Գ. Մկրտչյանը կերաշխավորի, որ գործը շահեն: Ինչպես նաև ամբաստանյալը պնդեց, որ ստացականները կեղծ են եղել և դատարանը աչք է փակել այդ հանգամանքի վրա: Այնուհանդերձ ինքը շնորհակալ է առաջին ատյանի դատարանից, որ հաստատել է իր` Իրինա Բաբաջանյանի հանդեպ հանցանք չգործելը:
Ամբաստանյալը միջնորդություն ուներ նաև Իրինա Բաբաջանյանի վերաքննիչ- բողոքի վերաբերյալ: Հիշեցնենք, վերջինս պահանջում է ամբաստանյալ Մարգարյանից հօգուտ իրեն բռնագանձել 16.000 ԱՄՆ դոլարին համարժեք 5.867.360 ՀՀ դրամ գումար` որպես հանցագործության հետևանքով պատճառված վնասի հատուցում։
Ի դեպ, և՛ վերաքննիչ-բողոքը, և՛ միջնորդությունը գրել էր ամբաստանյալը` առանց որևէ մեկի օգնության, ինչը զարմացրեց դատավոր Դարբինյանին, սակայն պետք է հաշվի առնել, թե ինքան մարդու գլուխ է պտտացրել հնարամիտ ու ճարպիկ Մելինեն:
Պաշտպան Վարդան Գրիգորյանի ճառը պատրաստ կլինի հաջորդ դատական նիստին:
Իսկ մեղադրող Հակոբյանը հավաստեց, որ դատական հաջորդ նիստին կողմը հանդես կգա Բաբաջանյանի կողմից նոր ի հայտ եկած հանգամանքներով:
- 14:10Փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծելու համար դատապարտվածը դիմել է վաղաժամ ազատ արձակվելու համար
- 13:10Շուրջ երկու տարի անհետ կորած համարվող զինծառայողի մոր հեռախոսազանգերը հսկել են՝ զինծառայողի հետ հնարավոր կապը պարզելու համար.փաստաբան
- 15:10Խոշոր չափի փողերի լվացում՝ Վ. Գասպարյանի աջակցությամբ. մեղադրվում է ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյան
- 13:10Առնվազն 3,426,750 ԱՄՆ դոլարը քաղաքապետարանի պաշտոնյանները յուրացրել են. Մեսրոպ Առաքելյանը քաղաքային իշխանությանը մեղադրում է կոռուպցիայի մեջ
- 12:10Եթե զինվորները մահացել են շմոլ գազից, դա նշանակում է, որ առաջինը մահացած պետք է լիներ կապիտան Հակոբյանը. փաստաբան
- 11:10Գևորգ Պետրոսյանը չի ենթարկվել պարեկների պահանջին, հնչեցրել է սպառնալիքներ և դիմել փախուստի, մեքենան կանգնեցրել են հարկադրաբար
- 15:10«Կինդեր ձվիկ» կոնֆետներ, «Նուտելլա» և այլ ապրանքներ ձևակերպվել են որպես ՌԴ-ից ներմուծումներ, սակայն մակնշումները թուրքերեն են եղել. ՊԵԿ բացահայտումը
- 15:10ՔԿՀ պաշտոնյան «օրենքով գողից» կաշառք է ստացել
- 11:10Խարդախները փոխել են մարտավարությունը և հիշատակում են վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի անունները. ԱԱԾ-ն իրազեկում է
- 13:10Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով հաստատվում է՝ երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն եղել է. Հայտնի է անձը
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
22.03.2023 | 13:10
22.03.2023 | 11:10
21.03.2023 | 15:10
21.03.2023 | 14:10
21.03.2023 | 13:10
21.03.2023 | 11:10
21.03.2023 | 0:10
20.03.2023 | 15:10
20.03.2023 | 14:10
20.03.2023 | 13:10
20.03.2023 | 12:10
20.03.2023 | 11:10
18.03.2023 | 14:10
18.03.2023 | 13:10
18.03.2023 | 12:10
17.03.2023 | 15:10
17.03.2023 | 14:10
17.03.2023 | 13:10
17.03.2023 | 12:10
16.03.2023 | 15:10
16.03.2023 | 14:10
16.03.2023 | 13:10
16.03.2023 | 12:10
16.03.2023 | 11:10
15.03.2023 | 15:10
15.03.2023 | 14:10
15.03.2023 | 13:10
15.03.2023 | 12:10
15.03.2023 | 11:10
14.03.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.