Այսօր ժամը 18: 00 –ին Հունիսի 19-ին Կասկադում՝ Թամանյանի արձանի հարևանությամբ
«Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության «Արևածաղիկ» մանկապատանեկան ամսաթերթի պատանի լրագրողները, Մեդիաակումբի անդամները, ինչպես նաև երիտասարդները «Երազանքների պատին» կփակցնեն Երևանի մատչելիությանն հետ կապված իրենց ցանկությունները:
15 օր շարունակ «Երազանքների պատին» մայրաքաղաքի բնակիչները հնարավորություն ունեին կիսվելու իրենց առաջարկներով ու ցանկություններով, կապված մայրաքաղաքի հետ, որոնցից լավագույնները կիրականացվեն Ամերիաբանկի կողմից Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Ցանկություններն անպայման պետք է լինեին «Ավելին իրագործելու ազատություն» կարգախոսի ներքո և վերաբերեին Երևանի արտաքին ձևավորմանը:
Այս նախաձեռնությանը կմասնակցեն «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության պատանիներն ու երիտասարդները, ովքեր «Երազանքների պատին» կկիսեն քաղաքի մատչելիության հետ կապված իրենց ցանկությունները: Նրանք ուզում են Երևանը մատչելի տեսնել բոլորի, մասնավորապես հաշմանդամություն ունեցող մարդկանց համար:
«Ուզում եմ՝ բոլոր այգիները հարմարեցված լինեն սայլակ օգտագործող և կույր մարդկանց համար, ուզում եմ Երևանի ավտոբուսները բացվող թեքահարթակներ ունենան սայլակով ուղևորների համար, ուզում եմ բոլոր գրադարանների մուտքերը թեքահարթակ ունենան, փողոցներում ձայնային ազդանշաններով լուսակիրներ լինեն…» Այսպիսի ցանկություններ են գրելու հաշմանդամ և ոչ հաշմանդամ երեխաներն ու պատանիները, ովքեր քաջ գիտակցում են, որ այն քաղաքը, որը հարմար է հաշմանդամություն ունեցող մարդուն, հարմար է բոլորին:
Ժամանակն է, որ Երևանը դառնա նաև հաշմանդամություն ունեցող երեխաներինն ու չափահասներինը, ովքեր մյուսներից պակաս չեն սիրում իրենց քաղաքը:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.