Ոստիկանությունը բացահայտել է այս գիշեր Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի մանրամասները:
Ճշտված են միջադեպին մասնակից բոլոր անձանց ինքնությունները, այս պահի դրությամբ 4 անձ արդեն հարցաքննվել է, նախաքննությանը հայտնի է ծեծկռտուքի ժամանակ վնասվածք հասցրածի անձը:
Նկատենք նաև, որ ըստ շրջանառվող լուրերի, երեկ Վահե Ավետյանին ու իր ընկերոջը ռեստորան չեն թողել` սպորտային հագուստի պատճառով: Անվտանգության աշխատակիցները նրանց զգուշացրել են, որ սպորտային զգեստով ռեստորան մտնել չի կարելի: Երիտասարդները չեն առարկել, հեռացել են, ապա փոխված՝ կրկին վերադարձել են: Իսկ միջադեպը տեղի է ունեցել արդեն վերջում, երբ հաշիվը բերած մատուցողը, ըստ ականատեսի, վեճ է հրահրել, իսկ անվտանգության աշխատակիցներն էլ նախ միջամտել են, ապա այն թեժացրել:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ի գիշերը ժամը երկուսի սահմաններում ոստիկանությունը հաղորդում է ստացել այն մասին, որ ՀՀ կենտրոնական հոսպիտալ է տեղափոխվել երկու անձ`մարմնական վնասվածքներով: Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի Աճառյան փողոցում գտնվող «Հարսնաքար» համալիրում: Ինչպես հայտնում են ոստիկանության հասարակայնության հետկապերի վարչությունից ներկայումս դեպքի հանգամանքները ճշտվում են: Հարուցված է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով: Այն է` «երկու կամ ավելի անձանց դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ»:
Հիշեցնենք, որ երեկ ժամը 23:00-ին, Աճառյան փողոցի վրա գտնվող «Հարսնաքար» ռեստորանում ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել ՀՀ ՊՆ Երևանի կայազորի հոսպիտալի Ուռոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանին, ով տեղափոխվել է Մուրացանի զինվորական հոսպիտալ և գիշերը ենթարկվել գանգուղեղի վիրահատության։
«Մուրացանի» կենտրոնական հոսպիտալից հայտնել են, որ Վահե Ավետյանի վիճակը ծայրահեղ ծանր է:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.