Հունիսի 15-ի ժամը 11.39-ի դրությամբ փրկարարները փլատակներում հայտնաբերել են զոհվածի մարմինը, և որոնողական աշխատանքներն ավարտվել են:
Դեպքից երկու օր առաջ Կոտայքի մարզային փրկարարական վարչությունը կաթսայատան ծխնելույզի ապամոնտաժման աշխատանքը ձեռնարկողներին նախազգուշացրել էր դրա փլուզման հնարավոր վտանգի մասին:
Հիշեցնենք՝ հունիսի 14-ին, ժամը 19.59-ին Չարենցավանի ոստիկանական բաժանմունքից տեղեկություն էր ստացվել, որ քաղաքի նախկին լեռնաշինարարական գործարանի մոտակայքում տեղի է ունեցել կիսաքանդ շինության փլուզում և կա մեկ զոհ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական ջոկատը, մարզային և ՃԿԿ օպերատիվ խմբերը, ինչպես նաև հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Տեղում պարզվել է, որ փլուզվել է Չարենցավանի արտադրական թաղամասում տեղակայված կաթսայատան բետոնե ծխնելույզը:
Դժբախտ պատահարի հետևանքով փլատակներում մնացել և մահացել է Չարենցավանի 1ա թաղամասի 4-րդ շենքի թիվ 41 բնակարանի բնակիչ, 1989 թ. ծնված Հովհաննես Բաբայանը: Երեկոյան սկսված որոնողական աշխատանքները փրկարարները վերսկսել են այսօր առավոտյան ժամը 08.00-ին:
Դեպքի վայր են մեկնել նաև ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Սերգեյ Ազարյանը և ՓԾ ՕԿՎ պետ, փոխգնդապետ Արման Ցոլակյանը:
Կոտայքի մարզից ՓԾ տնօրենի տեղակալ, գնդապետ Նիկոլայ Գրիգորյանը հաղորդել էր, որ փլուզման վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են, ներգրավվել է լրացուցիչ տեխնիկա:
ԱԻ նախարար Արմեն Երիցյանը փրկարարներին հանձնարարել էր շարունակել որոնողական աշխատանքները մինչև զոհի դիակի ամբողջական հայտնաբերումը:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.