«Երբ քրեական հետապնդում է սկսվում նախկին Արտգործնախարարի, ներկա պատգամավորի նկատմամբ, անկախ իրավական բաղադրիչից, միշտ լինում է նաև քաղաքական ենթատեքստ: Առավել ևս, երբ հետապնդումն սկսվում է Աժ ընտրություններից հետո և նախագահականից առաջ»,- գրում է «Երկիր»-ը և հավելում.
Եթե խնդիրը միայն քրեական հանցագործության բացահայտումը լիներ, ապա Վարդան Օսկանյանի և նրա հիմնադրած «Սիվիլիթասի» շուրջ հարուցված քրեական գործը՝ այն էլ նման ծանր մեղադրանքներով, կարող էր նաև ավելի վաղ սկսվել: «Սիվիլիթասը» գործում է 2008-ից, և ԱԱԾ-ն չէր կարող չիմանալ, որ Օսկանյանը, որպես «Սիվիլիթասը» պահելու միջոց, օգտվել է նաև Հանթսմանի և նրա հիմնադրամի հետ նախկին նախագահի և նրա վարչակարգի ունեցած կապերից: Եվ եթե ապօրինի գործարքներ են եղել, ապա ստացվում է, որ առաջին հերթին ԱԱԾ-ն ինքն է աչք փակել այդ ամենի վրա և հանցավոր անգործություն ցուցաբերել: Հանթսմանի հետ կապերի մասին Օսկանյանի գործի շրջանակներում տեղեկատվական արտահոսք թույլ տալով՝ ԱԱԾ-ն փորձում է ցույց տալ նաև երկրորդ նախագահի՝ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր կապը այս ամենի հետ: Եթե այդպես է, ապա սա Քոչարյանին կաշկանդելու համար է արվում: Այս իմաստով իշխանությունր Քոչարյանին բարդ երկընտրանքի աոջև է կանգնեցնում, և ահա թե ինչու:
Օսկանյանն ակնհայտորեն ԲՀԿ-ի ամենախոցելի կողմը չէր: Վերջինս խոցելի էր ոչ միայն Գագիկ Ծառուկյանի, այլև նրա կուսակցությունում հանգրվանած մի քանի մանր ու միջին օլիգարխների բիզնես շահերով, ինչպես նաև պատեհապաշտների ու կարիերիստների այն ահռելի բանակով, որոնք այս ամբողջ ընթացքում հմտացել են միայն ճամբարափոխությամբ արևի տակ իրենց հարմարավետ տեղը գտնելու գործում: Բայց իշխանությունը ոչ թե այդ շրջանակի դեմ ուղղեց իր ռեսուրսները, այլ կոնկրետ մեկ մարդու, որը, լինելով ընդգծված քաղաքական գործիչ, հսկայական ազդեցություն ուներ կուսակցության վրա ու իրենով էր մարմնավորում՝ ԲՀԿ-ի քաղաքական դիմագիծ որդեգրելու գործընթացը: Իշխանությունը անուղղակի հենց Օսկանյանին է մեղադրում այն բանում, որ ԲՀԿ-ն հրաժարվեց կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ և մտավախություն ունի, որ նրա անվերահսկելի հրապարակային գործունեությունը կարող է ընդհանրապես հանգեցնել ԲՀԿ-ն կորցնելուն: Դրա համար էլ օպերացիան իրականացվում է ոչ թե ԲՀԿ-ի, այլ նրա «կույր աղքիը» հեռացնելու համար, որը սկսել էր «թունավորել» ողջ օրգանիզմը: Պատահական չէր, որ քրեական գործը հարուցվեց հենց կոալիցիա չկազմելու մասին Ծառուկյանի հայտարարության հաջորդ օրը, և վարչակարգը, այլ ելք չունենալով, փաստորեն, անցավ կոնկրետ կանխարգելիչ միջոցառումների:
Գագիկ Ծառուկյանը, թերևս, վաղօրոք գիտեր՝ ինչ դամոկլյան սուր է կախվում Օսկանյանի գլխին: Քր. գործի հարուցման մասին վերջինիս հայտարարությունից երկու օր առաջ տետ-ա-տետ ռեժիմով նա հանդիպում էր ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, և վերջինս չէր կարող տեղի ունեցող գործընթացների մասին չտեղեկացնել խորհրդարանում մեծությամբ երկրորդ խմբակցությունն ունեցող կուսակցությանը: Պատահական չէ, թերևս, որ երբ ԱԱԾ-ն հաստատեց քրեական գործի հարուցման փաստը և Օսկանյանին վերագրվող մեղադրանքները, ԲՀԿ-ն ոչ մի հայտարարությամբ հանդես չեկավ, թեեւ նախկին արտգործնախարարը ԲՀԿ-ի երկրորդ դեմքն էր: Ընդհակառակը՝ ԲՀԿ-ն պոչը քաշեց, որդեգրեց սպասողական կեցվածք:
Սա կարող է նշանակել, որ Ծառուկյանը պատրաստ է Օսկանյանին հանձնելու տարբերակին, ինչը կարող է տեղի ունենալայն դեպքում, եթե Ծառուկյանը իր կամ կուսակցության ամբողջականության պահպանման տեսանկյունից դա համարի չարյաց փոքրագույն լուծումը: Բոլոր սլաքները բացառապես Օսկանյանի դեմ ուղղելով՝ իշխանությունը ցույց է տալիս, որ ԲՀԿ-ն իրեն առայժ պետք է և այդ կուսակցությունը քայքայելու նպատակ չունի: Դրա փոխարեն առանցքային խնդիր է համարում ԲՀԿ-ից Օսկանյանի գործոնի արագ չեզոքացումը: Բայց դա կախված է նրանից, թե ինչ շահագրգռություններ ունի Ռոբերտ Քոչարյանը: Այս օպերացիան սկսելով՝ իշխանությունը նպատակ ունի Ռոբերտ Քոչարյանին կանգնեցնել փաստի առաջ:
Սա մի միջոց է` ստիպելու Քոչարյանին հենց այս փուլում բացահայտելու իր խաղաքարտերը կամ նահանջելու: Եթե Օսկանյանը ԲՀԿ-ում իսկապես Քոչարյանի ժանդարմի գործառույթն է իրականացնում, ու վերջինս չմիջամտելով ներկայիս զարգացումներին, հանդուրժում է կուսակցությունից Օսկանյանի գործոնի մեկուսացումր, որին կարծես թե դեմ չէ հենց Գագիկ Ծառուկյանը, ապա ոչ միայն կորցնում է իր գործոնը ԲՀԿ-ում ևայս կուսակցությանը՝ իբրեւ հենարան, այլև խաչ է քաշում նախագահական ընտրությունների հետ կապված իր պլանների վրա»:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.