Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանին: Ս.Հովհաննիսյանը կասկածվում է մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով և պատվերով սպանություն նախապատրաստելու մեջ:
Վերջինս խառն է մի շարք մութ պատմությունների մեջ.
Դեռևս 2007-ին Մամիկոնյանց 51/2 հասցեում նորակառույցի կառուցապատողի՝ «Սամոշ» ՍՊԸ-ի ղեկավար՝ ՔԿՀ վարչության նախկին պետ Սամվել Հովհհաննիսյանի որդին այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանի փեսան էր:
Գուցև այդ հանգամանքից օգտվելով Հովհաննիսյանը նախնական պայմանագրերով վաճառելով գրեթե բոլոր բնակարանները և 68 քաղաքացուց ստանալով 1,5 միլիարդ դրամ, և 1,3 միլիոն դոլար ստացավ Զարգացման հայկական բանկից և <գցեց> նրանց.
Փոշիացած գումարները նախապատմությունն ունեն.Կառուցապատողը` Սամվել Հովհաննիսյանը, շենքի շինարարությունը սկսելու ժամանակ դեռևս Զախարյանի խնամին էր: Կառուցապատման ոլորտում բիզնես դրած Հովհաննիսյանը ձախողվեց, քանի որ որդու և Զախարյանի աղջկա ամուսնությունը չստացվեց: Մինչ շենքի կառուցապատումը կավարտվեր, նրանք բաժանվեցին: Կարելի է եզրակացնել, որ Հովհաննիսյանը չի կարողացել շենքն ավարտին հասցնել, քանի որ զրկվել է «տանիքից»: Սակայն, երբ Հովհաննիսյանը շարունակում էր պայմանագրեր կնքել գնորդների հետ և նրանցից գումարներ վերցնել` պարտավորվելով շենքը շահագործման հանձնել 2010 թվականին, շենքն արդեն կալանքի տակ էր, և դրա շուրջ դատական գործընթացներ էին տեղի ունենում:
Այս պատմությունը բավականին երկար տևեց.
Այն ժամանակ մամուլը գրեց, որ Հովհաննիսյանին աշխատանքից ազատել են ՔԿՀ ոլորտում հսկայական չարաշահումներ բացահայտելու հետևանքով, սակայն կար ևս մեկ հանգամանք. 2007-ին Նուբարաշեն ՔԿՀ-ի հիմնարկի բուժմասի լոգարանում կախվելու միջոցով ինքնասպանություն էր գործել Նիկոլայ Ս.-ն: Վերջինս ՀՀ գլխավոր դատախազությունում քննվող քրեական գործերից մեկում ներգրավված ամբաստանյալներից է եղել: Մինչ ինքնասպանությունը Նիկոլայ Ս.-ն սկսել էր ցուցմունքներ տալ` այդպիսով դառնալով շատ կարևոր ամբաստանյալ-վկա: Նրա ցուցմունքներում եղել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, որոնց կողմից կատարված չարաշահումների արդյունքում պետությանը հասցվել է մոտ հինգ միլիարդ դրամի վնաս: Այդ ինքնասպանության համար ժամանակին ԱԱԾ-ն պատասխանատու ճանաչեց ՔԿՀ վարչության պետ Սամվել Հովհաննիսյանին:
2007-ին նա մեղադրվել է նաև ՌԴ –ում երեխայի առևանգման և դրա դիմաց փրկագին պահանջելու համար: Չնայած Հովհաննիսյանը կալանավորվեց և 5 ամիս մնաց կալանքի տակ, նրա դեմ հարուցված գործը կարճվեց` հանցակազմի բացակայության հիմքով:
Սամվել Թելմանիչը թերթերից մեկին տված հարցազրույցում ասել է. «Ես խորապես վիրավորված եմ, որ ինձ կալանավորեցին 2-3 տականքի ցուցմունքով, որոնցից մեկը նախկինում դատապարտվել էր ավազակության, երկրորդը՝ գողության, մյուսը՝ բռնաբարության համար: Ես հանցագործ չէի և հանցագործ չեմ եղել: Ինձ հետ կատարվածից հետո կարող էի որոշ մարդկանց նկատմամբ հանցագործություն կատարել, բայց ես իմ պետությունը շատ եմ սիրում և մի քանի տականքի պատճառով չեմ ցանկանում երկրի դատաիրավական համակարգի իմիջը խաթարել»:
Ի դեպ Հովհաննիսյանների ընտանիքը մի շարք մութ պատմությունների հետ է կապված, սակայն նրանց դժբախտությունը Թելմանիչի որդին է, որը մեր ունեցած տեղեկությունների համաձայն թմրանյութի հետ սեր ունի և մարդկանց «քցելու» մեծ փորձ: Նրա պատճառով է նաև, որ հայրն ընկել է մի շարք խառը պատմությունների մեջ :
Հ.Գ.Այս գործը ԱԱԾ ում քննվում է դեռևս 2007-ից, հետաքրքիր է թե ի՞նչն է պատճառը, որ այն նման զարգացում ստացավ և անհրաժեշտություն առաջացավ կալանավորել ՔՀԿ նախկին պետին, որին, Ռոբերտ Քոչարյանը 5 տարի պաշտոնավարելուց հետո, 2005-ին ճիշտ է, ազատեց զբաղեցրած պաշտոնից, սակայն ժամանակին պատասխանատվության չենթարկեց:
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
31.03.2023 | 15:10
31.03.2023 | 14:10
31.03.2023 | 13:10
31.03.2023 | 12:10
31.03.2023 | 11:10
30.03.2023 | 14:10
30.03.2023 | 13:10
30.03.2023 | 12:10
30.03.2023 | 11:10
29.03.2023 | 15:10
29.03.2023 | 13:10
29.03.2023 | 12:10
29.03.2023 | 11:10
28.03.2023 | 15:10
28.03.2023 | 14:10
28.03.2023 | 13:10
28.03.2023 | 11:10
28.03.2023 | 0:10
27.03.2023 | 15:10
27.03.2023 | 14:10
27.03.2023 | 13:10
27.03.2023 | 12:10
27.03.2023 | 11:10
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.