ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն հունիսի 11-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Հանրապետության փոխվարչապետ Իմոն Գիլմորին:
Ողջունելով բարձրաստիճան հյուրին` ԱԺ նախագահը կարևորել է նրա այցը` տարածաշրջանի խնդիրներին տեղում ծանոթանալու և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու առումով: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել ԵԱՀԿ դերը մեր երկրի ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործում և անհրաժեշտ է համարել այդ փոխգործակցության շարունակականությունը:
ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել` ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի և ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ը անաչառ դիտորդական առաքելություն անցկացնելու` նշելով, որ Հայաստանը գնահատում է ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ի անկողմնակալ զեկույցը : Նրա խոսքով` Հայաստանի Նախագահը և իշխանություններն արել են հնարավոր ամեն ինչ, որպեսզի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները լինեին ժողովրդավարական, ազատ ու թափանցիկ:
ԵԱՀԿ գործող նախագահ Իմոն Գիլմորը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ` հաջողություններ մաղթելով հետագա գործունեության ընթացքում: Նա բարձր է գնահատել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումները` այդ գործընթացում կարևոր դեր վերապահելով Ազգային ժողովին:
Գիլմորը կարևորել է 2011թ. համաներումը, որն, ըստ նրա, կարևոր նշանակություն է ունեցել երկրում ներքաղաքական կայունությունն ամրապնդելու գործում: Նա նկատել է, որ մայիսին կայացած խորհրդարանական ընտրությունների հաջողությանը մեծապես նպաստել է ԱԺ կողմից ընդունված բարեփոխված Ընտրական օրենսգիրքը, որտեղ ներառված են նաև ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ փորձագետների առաջարկները :
Նա կարևորել է նաև «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները, ինչպես նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծի ընդունումը : ԵԱՀԿ գործող նախագահը անհրաժեշտ է համարել ՀՀ ԱԺ-ԵԱՀԿ հետագա համագործակցության խորացումը և աջակցության պատրաստակամություն հայտնել:
Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին : ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը` որպես բանակցային գործընթացի գործուն և միակ ձևաչափ: «Մեր երկիրը բազմիցս ապացուցել է, որ հետամուտ է խնդրի կարգավորմանը միայն խաղաղ ճանապարհով: Կողմերը պետք է զերծ մնան որևէ քայլերից, որոնք կարող են հավելյալ լարվածություն և խոչընդոտներ ստեղծել խաղաղ գործընթացի ճանապարհին»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Վերջինիս համոզմամբ` ռազմական ճանապարհով հակամարտության կարգավորման ցանկացած փորձ կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ ոչ միայն հակամարտության կողմերի, այլև տարածաշրջանի համար: ԱԺ նախագահը մտահոգություն է հայտնել վերջին օրերին Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների և ոտնձգությունների համար և դատապարտելով` նշել, որ միջազգային հանրությունը պետք է արժանի գնահատական տա Ադրբեջանի պահվածքին:
Գիլմորը նույնպես կարևորել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով` ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա, և շեշտել. «Մենք ուժի գործադրում չենք ընդունում, և հակամարտության ռազմական լուծում չի կարող լինել: Իրավիճակի որևէ սրում անթույլատրելի է: Պետք է շարժվել առաջ` դեպի խաղաղ կարգավորում»: Հայ-թուրքական հարաբերություններին անդրադառնալով` ԵԱՀԿ գործող նախագահը հավաստիացրել է, որ իր ղեկավարած կառույցն աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև այլ հարցեր:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.