Համաշխարհային խաղաղության աղյուսակի (Global Peace Index) տվյալներով, անցած տարվա համեմատ, 2012-ին աշխարհն ավելի խաղաղ է դարձել` չնայած Սիրիայում հակամարտության սրմանը և Եւրոպայում հասարակական անկարգություններին:
Աշխարհին խաղաղության ցուցանիշներով բարելավում բերել է հատկապես դրությունը աֆրիկյան երկրներում: Վերջին 2 տարվա մեջ սա աշխարհի մակարդակով խաղաղության ցուցանիշի առաջին բարելավումն է:
Առաջին անգամ է, որ անդրսահարյան Աֆրիկան այլևս աշխարհի ամենանվազ խաղաղ տարածաշրջանը չէ. Այն զիջում է Միջին Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային՝ Արաբական գարնան հետևանքով:
Ուսումնասիրությունը, հաշվի առնելով առաջին հերթին հասարակական անկարգությունները, ռազմական ծախսերը, ներգրավվածությունը զինված հակամարտության մեջ և հարաբերությունները հարևանների հետ, 23 կետով դիտարկել է աշխարհի 158 երկիր:
Միջին Արևելքից բացի աշխարհի բոլոր մյուս տարածաշրջանները բարելավման ցուցանիշ են գրանցել: Վիճակի ամենածայրահեղ վատթարացումը, գրանցվել է Սիրիայում: Սիրիան, դառնալով աշխարհի 147-րդ ամենախաղաղ երկիրը, իր դիրքերը զիջել է 30 կետով: Սակայն աշխարհի ամենա ոչանվտանգ վայրը, արդեն երկրորդ տարին շարունակ, Սոմալին է:
Լատինական Ամերիկայում խաղաղության ցուցանիշի բարելավման լավագույն օրինակ է համարվել Վենեսուելայի (123) և Կոլումբիայի (144) հարաբերությունների կարգավորումը:
Ասիայում ամեն բան կայուն է գնահատվում, չնայած ԱՄՆ-ի (88) և Չինաստանի (89) միջև սպառազինությունների մրցավազքին: Ասիայում դրական շարժ է համարվել Շրի Լանկայում քաղաքացիական պատերազմի ավարտը, ինչն այդ երկրի դիրքերը բարելավել է միանգամից 30 կետով: Աֆղանստանը 157-րդ՝ նախավերջին ամենախաղաղ երկիրն է աշխարհում:
Եվրոպայում վատագույն ցուցանիշը Հունաստանինն է՝ 77-րդ տեղ: Տնտեսական ճգնաժամից ամենաշատը տուժած երկրներից մեկը՝ Իսլանդիան, մնացել է աշխարհի ամենախաղաղ երկիրը: Այն իր դիրքը պահպանում է երկրորդ տարին շարունակ: 2012-ի առաջատարների տասնյակն են կազմում ` Իսլանդիա, Դանիա, Նոր Զելանդիա, Կանադա, Ճապոնիա, Ավստրալիա, Իռլանդիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Շվեյցարիա:
Ռուսաստանը 153-րդն է՝ 158 երկրների շարքում: Իրանը հայտնվել է 128-րդ տեղում: Ադրբեջանը 132-րդն է: Վրաստանը 141-րդը: Թուրքիան՝ 130-րդը: Հայաստանը 115-ն է՝ այս ցուցանիշով առաջատարը տարածաշրջանի երկրների շարքում: Հայաստանն իր դիրքերը զիջել է 5 կետով. անցած տարի 110-րդն էր 153 երկրների շարքում: Թուրքիան իր դիրքերը զիջել է 2 կետով, Ադրբեջանը՝ 9, Իրանը՝ 7, Վրաստանը՝ 7:
Զեկույցում հաշվված է, որ եթե աշխարհը լրիվ խաղաղ լիներ 2011-ին, ապա 9 տրիլիոն ԱՄՆ դոլարի տնտեսական հավելյալ եկամուտ կլիներ:
Համաշխարհային խաղաղության վերաբերյալ ուսումնասիրությունը, սկսել է անցկացվել 6 տարի առաջ, այն իրականացնում է ամերիկա-ավստրալիական Տնտեսության և խաղաղության ինստիտուտը:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
31.03.2023 | 15:10
31.03.2023 | 14:10
31.03.2023 | 13:10
31.03.2023 | 12:10
31.03.2023 | 11:10
30.03.2023 | 14:10
30.03.2023 | 13:10
30.03.2023 | 12:10
30.03.2023 | 11:10
29.03.2023 | 15:10
29.03.2023 | 13:10
29.03.2023 | 12:10
29.03.2023 | 11:10
28.03.2023 | 15:10
28.03.2023 | 14:10
28.03.2023 | 13:10
28.03.2023 | 11:10
28.03.2023 | 0:10
27.03.2023 | 15:10
27.03.2023 | 14:10
27.03.2023 | 13:10
27.03.2023 | 12:10
27.03.2023 | 11:10
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.