Պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Նատալի ֆարմ» ընկերությունը տուգանվեց 50 մլն դրամով: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր` հունիսի 11-ին հրապարակեց դեղերի պետական գնումների ոլորտում հարուցված վարչական վարությի արդյունքները:
Վարույթը հարուցվել է ԱԺ նախորդ գումարման պատգամավորներ Անահիտ Բաշխյանի ու Ստյոպա Սաֆարյանի («Ժառանգություն») դիմումի հիման վրա, ըստ որի` «Նատալի ֆարմը» շուկա մուտք գործելու խոչընդոտ է ստեղծում Վանաձորում գործող «Սզնի» ընկերությանը:
ՏՄՊՊՀ փորձագետ Մանուկ Միքայելյանը, ներկայացնելով ուսումնասիրության արդյունքները, ասաց, որ դեղերի պետական գնումների համակարգում իրոք տեղ են գտել մի շարք իրավախախտումներ, որոնք ազդեցություն են թողել մրցակցային դաշտի վրա: «Նատալի ֆարմի» վարքագիծը հակամրցակցային է դիտվել 8 մրցույթներում: Մասնավորապես` մրցույթից առաջ կամ հետո «Նատալի ֆարմը» կատարել է «ցեֆտրիաքսոն» դեղատեսակի նվիրատվություն, կամ այն մրցույթներում, որտեղ հայտ է ներկայացրել «Սզնի» ընկերությունը, կատարվել է ինքնարժեքից ցածր գնով առաջարկ: Այսինքն` դեղ է ներմուծել 207 դրամով, սակայն մրցույթին ներկայացրել է շատ ցածր գին` «Սզնի» ընկերությանը դուրս մղելու համար:
Փոխարենը` «Նատալի ֆարմը» եկամուտ է ստացել այլ մրցույթներից, որտեղ կարողացել է պայմանավորվել մասնակից այլ ընկերությունների հետ: Օրինակ` «Քամելիա» ընկերության հետ պայմանավորվածությամբ մասնակցել է թիվ 19 եւ այլ պոլիկլինիկաների հայտարարած մրցույթներին, սակայն «Քամելիան» միտումնավոր տեխնիկական սխալներով հայտեր է ներկայացրել ու դուրս մնացել մրցույթից: Արդյունքում` «Նատալի ֆարմը» դեղերն իրացրել է ավելի թանկ գնով: Մի շարք դեպքերում բուժհաստատությունները մրցույթներ չեն անցկացրել, որին նպաստել են նաեւ օրենսդրական բացերն ու սողանցքները:
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հայտարարեց, որ «Նատալի ֆարմը» դեղերի ներկրման եւ իրացման ոլորտում ամենախոշոր ընկերությունն է` գրանցված է որպես գերիշխող դիրք գրավող: Ընկերությանը տուգանեցին 50 մլն դրամի չափով, այլեւս նման գործողություններ թույլ չտալու պայմանով: «Իրականում բուժհաստատություններն են ամենամեղավորը, չեն պահպանում գնումների ընթացակարգերն ու պետական գնումների օրենսդրությունը` բարենպաստ պայմաներ են ստեղծելով անբարեխիղճ մրցակցության համար»,- ասաց Ա. Շաբոյանը: Նրա խոսքով` ՏՄՊՊՀ-ն տեղեկություններ ունի, որ իրավիճակն արդեն զգալիորեն բարելավվել է` իրականացվում են պատշաճ մրցույթներ:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.