«Դժվար ապրուստ» հեռուստասերիալի գլխավոր հերոս, երգիչ Միհրան Ծառուկյանն դեռահասներից մինչև միջին տարիքի հայ կանանց կուռքն է դարձել: Եթերը նրան գլխապտույտ հաջողություններ բերեց: Գոռի կերպարի դրական իմիջը մարդկանց ստիպեց հետաքրքրվել Միհրանի երգարվեստով:
Իսկ ինչքանո՞վ է Միհրանը գոհ իր կերպարից ու շոուբիզնեսում զբաղեցրած դիրքից, փորձեցինք պարզել մեր փոքրիկ զրույցի ընթացքում.
— Միհրան, հաջողության հասնելու ճանապարհին, ավելի շատ Գոռը օգնեց Միհրան Ծառուկյանին, թե՞ հակառակը:
— Կարող եմ ասել, որ երկուսն էլ օգնեցին միմյանց: Այսինքն՝ միայն Միհրանը կամ Գոռը չէ, այլ փոխադարձ եղավ այդ ամենը հաջողություններն ապահովելու գործում:
—Ի՞նչ ընդհանուր գծեր կան Գոռի կերպարի և Միհրան միջև:
— Երևի թե չկան.. ընդհանուր գծեր չեմ տեսնում Գոռի և Միհրանի միջև:
— Քո կերտած կերպարը` Գոռը, հանուն սիրո փաստորեն զոհեց ամեն ինչ, իսկ ինչի՞ է պատրաստ Միհրանը հանուն սիրո:
— Ես կարծում եմ, որ Գոռի կերպարի նման, ես այդպիսի իրավիճակներում չեմ լինի և բացառում եմ այն, որ ընտանիքիս անդամների հետ կվիճեմ այդ հարցում. մենք շատ համերաշխ ենք, ու կարծում եմ, որ ում էլ ընտրեմ նորմալ կնդունվի ընտանիքիս անդամների կողմից:
— Մերին կամ էլենը մո՞տ են կյանքում քո նախընտրած կնոջ կերպարին:
Ոչ: Ոչ մեկը ,ոչ էլ մյուսը:
— Իսկ ինչպիսի՞ն է քո նախընտրած կնոջ կերպարը. Թեկուզ արտաքին տվյալներով:
— Դե չգիտեմ…Բոյով լինի գոնե 1,87, համապտասախանի:
-Կա արդյո՞ք որևէ նպատակակետ, որին հասնելուց հետո կմտածես նաև անձնական կյանքի մասին:
— Չէ: Ես չեմ մտածում ու չունեմ էդպիսի նպատակակետ, որ ասեմ դրան հասնելուց հետո կմատածեմ անձնականի մասին: Այսինքն՝ դա չես կարող ասել երբ կլնի, երբ կլինի թող լինի, երբ սիրահարվեմ, սիրեմ այդ ժամանակ կմտածեմ նաև անձնականիս մասին .Չես կարող ռոբոտի նման կազմել ծրագրեր ու դրանցով առաջ շարժվել:
— Ի՞նչ կասես աստղային հիվանդության մասին և արդյո՞ք այն անցել է քո կողքով:
— Եթե անկեղծ, անցել է իմ կողքով, բայց մի քանի տարի առաջ: Սակայն ես կարողացել եմ հասկանալ և ինքս ինձ ուղղել, նույնիսկ իմ շրջապատի մարդիկ դա չեն նկատել ու բողոքներ չեն եղել: Խոսքս մի 5 տարի առաջվան է վերաբերվում:
—Որո՞նք են հայտնի և սիրված լինելու լավ և վատ կողմերը
— Վատ կողմերից մեկն այն է, որ ես ինքս այդքան էլ չեմ սիրում ուշադրության կենտրոնում գտնվել, իսկ հիմա այդ ամենը անխուսափելի է, հաճախ ուզում եմ լավ հանգստանալ, ժամանակ անցկացնել, սակայն հասկանում եմ, որ շուրջ բոլորը նայում են ուշադրություն են դարձնում, այդ պատճառով չեմ կարող: Դրա համար հիմնականում քաղաքից դուրս եմ գնում :
— Ինչ կանեի՞ր այս պահին, եթե կախարդական փայտիկ ունենայիր:
— Եթե կախարդական փայտիկ ունենայի, լավ կհանգստանայի դա հիմիկվա իմ միակ ցանկություն ա: Իսկ հանգիստը կնախընտրեի Հայաստանից դուրս, որևէ ծովափնյա երկրում:
— Կնկարահանվե՞ս սերիալում, եթե կրկին առաջարկ ստանաս:
Դժվար: Ես առաջին հերթին երգիչ եմ ու դա է ինձ համար ամենակարևորը. Ես դա միշտ նշել եմ, Երգելը իմ սիրած գործն է ու զբաղմունքը: Իսկ դերասանությունը այս ընթացքում ես հասկացա, որ այնքան էլ իմը չի: Դա էլ բավականին բարդ ու լարված աշխատանք է:
—Ի՞նչ տվեց քեզ շրջագայությունը, բարոյական և ստեղծագործական առումով:
Դե ամենակարևորը փորձ տվեց: Ճիշտ է, դժվար ու լարված աշխատանք էր, բայց հաճելի, քանի որ իմ սիրած գործով էի զբաղվում:
Շուշան Գալստյան
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
28.03.2023 | 11:10
28.03.2023 | 0:10
27.03.2023 | 15:10
27.03.2023 | 14:10
27.03.2023 | 13:10
27.03.2023 | 12:10
27.03.2023 | 11:10
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
22.03.2023 | 13:10
22.03.2023 | 11:10
21.03.2023 | 15:10
21.03.2023 | 14:10
21.03.2023 | 13:10
21.03.2023 | 11:10
21.03.2023 | 0:10
20.03.2023 | 15:10
20.03.2023 | 14:10
20.03.2023 | 13:10
20.03.2023 | 12:10
20.03.2023 | 11:10
18.03.2023 | 14:10
18.03.2023 | 13:10
18.03.2023 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.