Մեր ունեցած հավաստի տվյալներով, Քաղաքաշինության նախարարի պորտվելը վստահվել է ՕԵԿ-ին:
ՕԵԿ-ն այս պաշտոնին նշանակում է իր համամասնական ցուցակի 5-րդ համարին՝ Սամվել Թադևոսյանին: Վերջիս մինչ ԱԺ պատգամավոր ընտրվելն աշխատել է ԱԺ վերահսկիչ պալատում զբաղեցնելով նախագահի՝ Իշխան Զաքարյանի տեղակալի պաշտոնը:
Ի դեպ ՕԵԿ-ի այս կադրը շատ հետաքրքիր անցյալ ունեցող անձնավորություն է. Նրա վերաբերյալ մանրամասներ է հաղորդել <Չորորդ Իշխանություն> թերթը դեռևս 2004-ին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք մեր ընթերցողին.
Մի քանի օր առաջ մամուլում տպագրվեց Ծաղկաձորում գտնվող մի ամառանոց, որը ըստ այդ հրապարակման, պատկանում է մաքսային ծառայության պետ Արմեն Ավետիսյանին: Նշվում էր նաեւ, որ այդ ամառանոցը Ա. Ավետիսյանին մի քանի տարի առաջ նվիրել են «Հայր եւ որդի Երիցյաններ» ընկերության տերերը: Մեզ հետաքրքրեց այս տեղեկությունը, եւ մի շարք ուսումնասիրություններից հետո պարզեցինք մի շարք մանրամասներ Երիցյանների եւ Ա. Ավետիսյանի միջեւ գոյություն ունեցող կապերի վերաբերյալ:
Իսկ այդ կապերի հիմքում փոխշահավետ «համագործակցությունն» է: Այսօր Երիցյանների ընտանիքի մի անդամը` Ռոբերտ Երիցյանը, Արմեն Ավետիսյանի տեղակալն է: Վերջինս իր պաշտոնի շնորհիվ այսօր վերահսկում է Հայաստան ներմուծվող մանկական կերի բիզնեսը: Այսինքն, հենց Երիցյաններն են մանկական կերի ամենախոշոր ներմուծողը: Ընդ որում, լավատեղյակ աղբյուրներից հաջողվեց պարզել, որ Ռոբերտ Երիցյանի մերձավոր ազգականը աշխատում է մաքսային վարչության Գուգարքի մասնաճյուղում որպես մաքսանենգության դեմ պայքարի բաժնի պետ: Հենց նա է ապահովում մանկական կերի ներմուծման արտոնյալ պայմանները եւ, ընդհակառակը, խոչընդոտում մանկական կերի ներմուծմամբ զբաղվող այլ ընկերությունների գործունեությանը: Այսօրվա դրությամբ, մանկական կերի ներմուծումը նույնպես մենաշնորհային կարգավիճակ ունի: Եվ քանի որ մանկական կերի ներմուծման համար կատարվող մաքսավճարների եւ այլ հարկերի Երիցյանների համար արտոնություններ կան, բնականաբար, հանրապետության ողջ տարածքում ամենաէժան մանկական սնունդը հենց նրանց խանութներում է վաճառվում: Կոմիտասում գտնվող նրանց խանութը վերածվել է մանկական կերի «բիրիքնոցի»: Բոլոր առեւտրականները այնտեղից գնելով մանկական սնունդը, այնուհետեւ վերավաճառում են իրենց խանութներում: Մենք, օրինակ, կխնդրեինք համապատասխան մարմիններին ստուգել, թե վերջին տարիներին Երիցյանների ընտանիքը որքան հարկ է մուծել մանկական կերի բիզնեսից: Մեր տեղեկություններով, դրանք ծիծաղելի գումարներ են:
Երիցյաններին էր պատկանում նաեւ ժամանակին Աբովյան փողոցում գտնվող «Մի կաթիլ մեղր» կազինոն, որի տանիքը Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչոն էր: Կազինոն գործել է 1998թ.-ից: Մեր աղբյուրները նշում են, որ այդ կազինոն իր գործունեության ընթացքում ոչ մի լումա հարկ չի վճարել:
Բայց «Հայր եւ որդի Երիցյանների» եւ մասնավորապես Ռոբերտ Երիցյանի մասին տեղեկությունները ամբողջական չէին լինի, եթե մենք չանդրադառնայինք եւս մեկ անձնավորության, որը անմիջական առնչություն ունի Երիցյանների գործունեությանը եւ, ըստ էության, նրանց հետ միասին է աշխատում: Խոսքը Արմեն Ավետիսյանի մեկ այլ տեղակալի` Սամվել Թադեւոսյանի մասին է, որը անօրինական գործողություններ ծավալելու մեծ մասնագետ է: Հենց վերջինս է Երիցյանների հետ մանկական կեր ներմուծում, եւ միասին են որոշում դրա շուկայական գինը:
Վերջինիս գործունեության վերաբերյալ մեզ հաջողվեց պարզել մի քանի հետաքրքիր փաստեր: Ժամանակին նա աշխատել է Շենգավիթի, այնուհետեւ Էջմիածնի հարկային տեսչություններում: Հենց վերջինս է Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) հետ բյուջեից ավելացված արժեքի գումարը ետ ստանալու հանրաճանաչ գործի հեղինակը: Այդ առնչությամբ քրգործ էր հարուցվել, որը հետագայում փակվեց եւ այս դեպքում Սամվել Թադեւոսյանի փրկիչը հանդիսացել էր հենց Արմեն Ավետիսյանը, որն այդ ժամանակ Ազգային Անվտանգության նախարարության վարչության պետ էր: Մաքսային դաշտում խուսափելով հարկերի վճարումից, ներկրված ապրանքները ձեւակերպելով ցածր գներով եւ լեզու չգտնելով հարկային մարմինների հետ, վատ համբավ է թողել հարկային մարմիններում: Այդ իսկ պատճառով նրա գործունեությունը ջրի երես դուրս եկավ, ինչի արդյունքում մի քանի միլիոն դոլարի հարկեր մուծեց «Իբոյան եւ ընկերներ» եւ «Առա տրեյդինգ» կազմակերպությունների անունով, որպեսզի խուսափի քրեական հետապնդումից:
Այնուհետեւ, երբ ՀՀ հարկային վարչության պետը Գագիկ Պողոսյանն էր (Իմակի Գագո), Սամվել Թադեւոսյանը այդ վարչության վերահսկողության ծառայության պետն էր: Եվ այդ պաշտոնում Ս. Թադեւոսյանը անգնահատելի ծառայություններ է մատուցել Արմեն Ավետիսյանին` վերջինիս տրամադրելով հարկային ոլորտին առնչվող բոլոր նյութերը, փաստաթղթերը եւ անձամբ զեկուցում էր խոշոր գործարարների գործունեության վերաբերյալ: Եվ այսօր Արմեն Ավետիսյանը լիուլի վարձատրում է Ս. Թադեւոսյանին այդ ծառայությունների համար: Ս. Թադեւոսյանը Ա. Ավետիսյանի ամենավստահելի մարդկանցից մեկն է, եւ չար լեզուներն ասում են, որ մաքսային վարչության աշխատակիցները Ս. Թադեւոսյանի մականունը դրել են «կաշառակեր»: Հարկերից խուսափելու արդյունքում ընդամենը մեկ տարում շքեղ առանձնատուն կառուցեց Նորքում:
Ըստ էության, Սամվել Թադեւոսյանը մաքսային վարչության թիվ 2 մարդն է, եւ անսահմանափակ «պրախոդ» ունի: Սա է պատճառը, որ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Արայիկ Համբարձումյանը, որը վարչապետ Անդ. Մարգարյանի մտերիմներից է, անզոր է պայքարել Ռոբերտ Երիցյան-Սամվել Թադեւոսյան տանդեմի դեմ:
Մեր ունեցած տեղեկություններով Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի պաշտոնում հանգրվանած մարդը և մեր ապագա քաղաքաշինության նախարարը հենց նույն Սամվել Թադևոսյանն է:
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
- 10:372 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․ Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանի Սարդարապատ չգնալու մասին
- 14:10Նոր վարչապետի թեկնածուի անվան հրապարակումը միանգամից ստեղծելու է նոր իրավիճակ
- 13:10Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չորս գյուղերը
- 12:17Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանին (տեսանյութ)
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը հավակնությունի ունի 114. Հազ. Քկմ տարածքի նկատմամբ
- 13:10Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմաների մեջ. Արման Թաթոյան
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.