Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի Քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Տիգրան Վարդանյանի որոշմամբ ձերբակալվել է երեկ՝ հունիսի 3-ին Դավիթ Բեկի փողոցում ավտովթարի հեղինակ 46-ամյա Հմայակ Միքայելյանը։ Ինչպես, Tert.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը նրա նկատմաբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։
Ինչպես երեկ՝ հունիսի 3-ին դեպքի վայրից Tert.am–ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 4.30-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցի 106/6 հասցեում գտնվող ՃՈ Երևանի հաշվառման քննական բաժնի նորակառույց շենքի հարևանությամբ «Մերսեդես Ցե 500» մակնիշի 80 DD 077 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել հանդիպակաց գոտի և բախվել «Ռեսո» ապահովագրական ընկերությանը պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի 555 TD 35 համարանիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Երևանի տարբեր բժշկական կենտրոններ. 2-ը՝ «Էրեբունի», 3-ը՝ Սբ Գրիգոր Լուսավորիչ։
Դեպքի վայրում հավաքվածները Գագիկ Շամշյանին պատմել էին, որ «Մերսեդեսը» պատկանում է հայտնի պարուսույց Սոֆի Դևոյանին։
Վթարից հետո «Մերսեդեսի» վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի։ Սակայն, վթարի վայր ժամանած Ճանապարհային ոստիկանության 1–ին սպայական գումարտակի 3-րդ դասակի տեսուչներ Վրույր Գաբրիելյանը, Ավետիք Քալաշյանը և Ոստիկանությոան Էրեբունու, ինչպես նաև Նոր Նորքի բաժնի Քրեական հետախուզության աշխատակիցները դեպքի վայրից մոտ 300 մ հեռավորության վրա նկատել են նրան։
Ոստիկանների հարցին ի պատասխան «Մերսեդեսի» վարորդը հայտնել էր, որ ինքը նշված վթարի հետ կապ չունի, իսկ իր մարմնի վրա եղած հետքերը Նոր Նորքում տեղի ունեցած ինչ–որ ծեծկռտուքի արդյունք է։ Սակայն, պարզվել էր, որ նա փորձում էր ոստիկաններին մոլորեցնել։ Եվ երբ նրան ոստիկանները փորձել են նստեցնել իրենց ծառայողական ավտոմեքենան, ըստ հավաքվածների՝ նա «դեբոշ էր սարքել»։
Գ. Շամշյանը հայտնել էր նաև, որ ավելի ուշ վթարի վայր էին ժամանել Սոֆի Դևոյանի ամուսինն ու որդին։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ս. Դևոյանի որդին պատմել էր, որ «Մերսեդեսը» գալիս էր իրենց հետևից, որպեսզի իրենց տեղափոխեր «Զվարթնոց» օդանավակայան։
Հիվանդանոց տեղափոխվածներն էին Քաջարան քաղաքի բնակիչներ 36-ամյա Սամվել Առաքելյանը, 28-ամյա Արա Գևորգյանը, 31-ամյա Էդգար Աբրահամյանը, 25-ամյա Արթուր Աբրահամյանը և 30-ամյա Հրայր Սիմոնյանը։ Ավելի ուշ հիվանդանոցում մահացել էր նրանցից Սամվել Առաքելյանը։
Գ. Շամշյանը հայտնել էր նաև, որ իրեն հայտնի է դարձել, որ «Մերսեդեսի»– ի վարորդը ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ վիճակում։
Գ. Շամշյանի տեղեկություններով «ՎԱԶ 2121»–ը վարել է Արա Գևորգյանը, իսկ Ս., Ա. և Է. Աբրահամյանները եղբայրներ են։
- 15:10Թուրքիայի կայսերական հավակնությունները՝ նավթի եւ գազի դեֆիցիտի պայմաններում. «Ամերիկայի ձայնը»
- 14:10ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է էապես նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում
- 12:10Սոչի քաղաքի վարչակազմն արթնացե՞լ է. Քաղաքապետարանը որոշել է նշել հայերի նկատմամբ ադրբեջանցիների հաղթանակի օրը
- 12:10Կրասնոդարում Հայաստանի քաղաքացիները մեղադրվում են 30-ամյա կնոջ առեւանգման մեջ
- 17:29Ռուսաստանյան նախօրեի ցույցերն ամենամարդաշատն էին ԽՍՀՄ փլուզումից ի վեր
- 17:32Պուտինը հարկ չի համարում միջուկային հարված հասցնել ԻՊ դիրքերին, քանի որ…
- 14:13Ողբերգական դեպք Երևանում. մայրը հայտնաբերել է 29-ամյա աղջկա կախված դին
- 17:48Փարիզում տեղի ունեցածը սպասելի էր
- 11:35«Նրանք կրակում էին ուղիղ ժողովրդի վրա՝ բացականչելով. «Ալլահ աքբար». Փարիզի ահաբեկչություն (լուսանկարներ)
- 11:15Ֆրանսիայի մայրաքաղաքում նախագահի հրամանով ատրակարգ դրություն է հայտարարված
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.