Սուրճի հայրենիքը Եթովպիական Կաֆա քաղաքն է: Այդտեղից էլ նրա միջազգային անվանումը ` կոֆե:
Սուրճը մեր առօրյայում բավականին մեծ տեղ է զբաղեցնում։ Գրեթե բոլոր աշխատող մարդիկ օրը 1-2 բաժակ այս ըմպելիքից խմում են, եթե ոչ հաճույք ստանալու, ապա գոնե՝ թարմանալու, աշխատանքային ժամերին առույգանալու համար։ Շատերն անգամ առավոտյան նախաճաշի փոխարեն նախընտրում են միայն սուրճ ըմպել։ Իսկ տնային տնտեսուհիների մեծ մասի համար սուրճն իրենց ընկերուհիների, հարևանների հետ զրույցի բռնվելու, առօրյա հոգսերից կտրվելու պատեհ առիթ է։ Հետազոտություններից պարզ է դարձել, որ սուրճի չափավոր քանակությունը՝ օրական 2-4 գավաթ, մարդու առողջությանը որևէ վնաս չի հասցնում, սակայն կա մեկ բացասական գործոն՝ կոֆեինային ըմպելիքի նկատմամբ շատ արագ կախվածություն է առաջանում։ Սուրճի սիրահարների համար առանց սուրճ խմելու անցկացրած 12-24 ժամն էլ բավական է, որ գլխացավ ունենան, ապակենտրոնացում, ընկճվածություն եւ այլն։
Սուրճի մեջ պարունակվող կոֆեինն է պատճառը, որ այն բավականին առույգացնում է, թարմացնում։ Մասնագետները հավաստիացնում են, որ չափից շատ սուրճի օգտագործումը վնասակար է սրտի համար, այն զարկերակն արագացնում է, արյան ճնշումն է բարձրացում, գլխացավ, անքնություն, ընդհանուր թուլություն եւ ձեռքերի դող է առաջացնում, դեմքին դեղնություն է տալիս։ Այդ իսկ պատճառով սրտանոթային հիվանդություններ եւ ճնշման տատանումներ ունեցողներին խորհուրդ չի տրվում սուրճ օգտագործել։ Չնայած կա նաեւ այլ բժշկական տեսակետ, ըստ որի՝ կոֆեինը, որով հարուստ է սուրճը, բարերար ազդեցություն է թողնում արյունատար անոթների վրա։ Բժիշկների կարծիքները նույնն են ստամոքսի, 12-մատնյա աղիի խոցի եւ վահանաձեւ գեղձի հիվանդություններ ունեցողների պարագայում։ Մասնագետներն արգելում են նրանց սուրճ խմել։
Ցանկալի չէ սոված ժամանակ սուրճ ըմպել, որովհետեւ արագ լավացած ինքնազգացողությունը 40-50 րոպեից իր բարելավման ազդեցությունը կորցնում է։ Պետք չէ նաեւ լավ սնվելուց անմիջապես հետո խմել։
Ինչ վերաբերում է սուրճի մեջ ավելացվող կաթին, սուրճին, պաղպաղակին, կոնյակին եւ այլն, ապա գիտնականների կարծիքները միանշանակ չեն։ Մի մասը կարծում է, որ դրանք վնաս են հասցնում մաշկին, իսկ մյուսները հավաստիացնում են, որ անհրաժեշտ են։ Ռուս գիտնականները փաստում են, որ սուրճը չի կարելի ըմպել ոգելից խմիչքի հետ, քանի որ վնաս է հասցնում սրտանոթային համակարգին եւ խորհուրդ են տալիս՝ սուրճն ավելի օգտակար դարձնելու համար այն պատրաստել մասուրի հյութով կամ գոլ ջրով, իսկ եթե ոչ, ապա սուրճի հետ միասին պետք է գոնե սառը ջուր խմել, որպեսզի այն չվնասի ստամոքսը։ Գերմանացի հետազոտողները հայտարարել են, որ սուրճը կարող է փրկել մարդկանց ճաղատացումից։ Խոսքը մեծ քանակությամբ սուրճ խմելու մասին չէ, այլ մազերը դրանով լվանալու։ Սրան որպես հավաստիացում նշենք նաեւ ժողովրդական մեթոդ. Ճապոնիայում էլ սովորություն կա լողանալ սուրճով, այսինքն՝ սուրճի հատիկներով։ Նրանք լոգանք ընդունելիս ջրի մեջ լցնում են սուրճի հատիկներ եւ չորացրած անանասի կտորներ։ Ճապոնացիները հավատում են, որ այն իսկական փրկություն է հոգնած մարդու համար։
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.