Քիչ առաջ Հայաստանի կենտրոնանական ընտրական հանձնաժողովում մեկնարկեց պատգամավորներին մանդատների հանձնման արարողությունը: Եթե հանրապետականները ԿԸՀ էին եկել գրեթե ամբողջ կազմով, ապա «Բարգավաճ Հայաստանի», «Օրինաց երկրի» և Հայ հեղափոխական դաշնակցության պատգամավորների հիմնական մասը մանդատների հանձնման արարողության ժամանակ ԿԸՀ-ում չէին: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին և «Ժառանգությանը», ապա վերջիններս չէին եկել և ըստ ամենայնի` բոյկոտում են այս հանդիսավոր արարողությունը:
ՕԵԿ–ից ներկա է եղել միայն մեծամասնական ընտրակարգով ընտրված միակ ՕԵԿ–ական պատգամավոր Կարեն Բոթոյանը, իսկ ՀՅԴ–ից ներկա էր միայն համամասնական ցուցակում 7-րդ տեղը զբաղեցրած՝ «Գրանդ Քենդի» ՍՊԸ տնօրեն Արմեն Բաբայանը, իսկ ավելի ուշ նրան միացան նաև Արծվիկ Մինասյանը և Աղվան Վարդանյանը:
Արարողության կեսից ԿԸՀ եկավ ԲՀԿ–ական պատգամավորների մի մասը՝ Նաիրա Զոհրաբյանի առաջնորդությամբ, ով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից ստացավ Գագիկ Ծառուկյանի մանդատը:
ԲՀԿ-ի հետ Կենտրոնական ընտրական հանձնաժողով եկածների թվում էր նաև կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարը՝ Վարդան Օսկանյանը, իսկ Նաիրա Զոհրաբյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ խմբակցության ղեկավարը Գագիկ Ծառուկյանն է, իսկ քարտուղարը լինելու է ինքը:
Հանրապետական խմբակցության անդամ Գալուստ Սահակյանն էլ ափսոսանք է հայտնել, որ ընդդիմությունը ներկա չէ:
Առաջին մանդատների հանձնումը սկսվեց մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից և առաջին ընտրտատարածքից ընտրված Ռուբեն Հայրապետյանից: Նրան հետևեցին բոլոր 39 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորներին մանդատների հանձնումը:
Նախքան մանդատների բաշխումը՝ առաջինը եկած հանրապետականները կանգնած էին խմբերով և միմյանց տեսնելով՝ ողջագուրվում էին:
Մասնավորապես, գեներալներ «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Մանվել Գրիգորյանը և թիվ 19 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Սեդրակ Սարոյանը կանգնած էին իրար հետ, Սամվել Աեքսանյանն ու Ռուբեն Հայրապետյանը՝ իրար, իսկ օրինակ՝ երգչուհի Շուշան Պետրոսյանը՝ Դավիթ Հարությունյանի:
tert.am
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.