Այսօր երեկոյան ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմեց արձանագրություն 2012թ. մայիսի 6-ին կայացած ԱԺ ընտրություններում համամասնական ընտրակարգով ԱԺ պատգամավորներ ընտրվելու մասին:
Արդեն ամբողջական է 5-րդ գումարման Ազգային Ժողովի կազմը։
Մայիսի 31-ին, ըստ կարգի, ԱԺ–ն կգումարի անդրանիկ նիստը. ՀՀ Սահմանադրության 4-րդ գլխի 68-րդ հոդվածի համաձայն՝ նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվում է խորհրդարանական ընտրություններից հետո՝ երրորդ հինգշաբթի օրը։Պաշտոնական արարողության՝ ԱԺ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության Նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Այնուհետև կերդվեն պատգամավորները ՝ արտասանելով հետևյալ խոսքերը. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:
Առաջին նստաշրջանի օրակարգում կլինեն հետևյալ 6 հարցերը՝ հաշվիչ հանձնաժողովի ընտրություն, Ազգային ժողովի նախագահի ընտրություն, Ազգային ժողովի նախագահի տեղակալների ընտրություններ, Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների թվի, անվանումների և գործունեության ոլորտների հաստատում, մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ, կառավարության ծրագրին հավանություն տալու հարց:
ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Աժ նախագահի և կառավարության ղեկավարի պաշտոնները ՀՀԿ-ին կպատկանեն։ Նրա խոսքով՝ վաղը կայանալիք ՀՀԿ ԳՄ նիստում կտրվեն նաև այս հարցերի պատասխանները։
Մայիսի 6–ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել վեց կուսակցություններ՝ ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն, ՀՅԴ–ն, ՕԵԿ–ը, «Ժառանգությունը» և մեկ կուսակցությունների դաշինք՝ ՀԱԿ–ը։ Ըստ այդմ՝ 5–րդ գումարման ԱԺ-ն կունենա 6 խմբակցություն:
Ըստ կանոնակարգի մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրվելը, նիստը պետք է վարի տարիքով ավագ պատգամավորը: Ինչպես արդեն հայտնի է, այս նոր խորհրդարանում տարիքով ամենաավագ պատգամավորը ՀՀԿ–ական Մկրտիչ Մինասյանն է։
Հինգերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կավարտվի հունիս ամսվա երկրորդ հինգշաբթի օրը, իսկ երկրորդ նստաշրջանը կսկվի սեպտեմբերի երկրորդ երկուշաբթի օրից մինչև դեկտեմբերի երկրորդ հինգշաբթին:
Ի դեպ, վաղը մայիսի 30ին նախատեսվում է պատգամավորական մանդատների հանձնման արարողությունը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։
Ազգային ժողովը կազմված է 131 պատգամավորից՝ 41 մեծամասնական և 90 համամասնական:
ԿԸՀ–ն իր կայքում արդեն հրապարակել է նաև համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների մասին արձանագրությունը, որն ամբողջացնում է ԱԺ կազմը.
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.