Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում Սերգեյ Չիչոյանի նախագահությամբ լսվեց ամբաստանյալԴավիթ Օսիպյանի գործը, որը մեղադրվում է 2010 թվականի նոյեմբերի 23 — 25 Մերի Բարսեղյանին սեռական բռնության ենթարկելու մեջ: Դատական նիստին պաշտպան Վարդան Նիկողոսյանը ընթերցեց իր վերաքննիչ բողոքը, ըստ որի Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանը մեղավոր էր ճանաչել Դավիթ Օսիպյանին և ըստ 131 հոդվածի 2-րդ մասի 4 –րդ կետով և 138 հոդվածի 2-րդ մասի 3 –րդ կետով նրան դատապարտել 7 տարի ազատազրկման:
Ինչ է տեղի ունեցել. ըստ դատավարական նյութի. Դավիթ Օսիպյանը և Մերի Բարսեղյանը միմյանց ճանաչել են 2 շաբաթ: Նրանք ծանոթացել են odnoklassniki. ru կայքի միջոցով և սկսել մտերմություն անել:
2010 թ. նոյեմբերի 23-ին Մերի Բարսեղյանը գնացել է «Տաշիր» առևտրի կենտրոն` կոշիկ գնելու, վերջինիս զանգելով նրան է միացել նաև ամբաստանյալը և հրավիրել Կորյունի փողոցում գտնվող «Դուետ» սրճարան` սրճելու: Օսիպյանի առաջարկով վերցրել են առանձին սենյակ` իբր խոսակցություններից խուսափելու համար:
Մերի Բարսեղյանը, որը դեպքի ժամանակ դեռևս անչափահաս էր (17 տարեկան), զանգահարել է մորն ու խաբել` ասելով, թե հեռախոսն անջատված է քանի որ մարտկոցը լիցքավորված չէ, հանկարծ չանհանգստանաս: Առանձնասենյակում, ըստ տուժած Բարսեղյանի, իր կամքին հակառակ Օսիպյանը սեռական բռնության է ենթարկել նրան:
Օսիպյանի պաշտպան Նիկողոսյանի այն հարցին, թե եթե բռնություն է եղել, ապա ինչու Բարսեղյանը օգնություն չի կանչել, տուժողի ներկայացուցիչ Ժաննա Կոտիկյանը պատասխանեց, որ աղջիկը շոկային վիճակում է եղել և հետո ամաչել է ձայն հանել. հոգեբանական փորձաքննությունը հաստատել է դա: Ի դեպ հիվանդության պատճառաբանությամբ, նիստին ներկա չէր տուժող Մերի Բարսեղյանը:
Այնուհետև աղջիկը խնդրել է, իրեն տուն հասցնել . նստել են տաքսի և Օսիպյանը խաբեությամբ նրան տարել է «Էրզրում» հյուրանոցային համալիր` իբր աղջկան շոկային վիճակից հանելու, որ այդ վիճակով տուն չգնա, միասին սրճել են, ճաշել, հետո վերցրել են սենյակ և ամբաստանյալը, օգտվելով աղջկա անպաշտպան վիճակից, կրկին բռնաբարել է նրան:
Պաշտպան Նիկողոսյանը բողոքը նաև այս մասին էր: Ըստ նրա` Մերի Բարսեղյանն իր կամքով է գնացել տղայի հետ, նույնիսկ Հյուրանոց գնալուց առաջ հանդիպել են Օսիպյանի մորը:Նիկողոսյանի համոզմամբ, եթե աղջիկը դեմ լիներ, հենց այդ պահին կբողոքեր տղայի մորը, սակայն աղջիկը ոչինչ չի ասել, ավելին` նամակ է գրել իր մորը, թե իր կամքով է գնացել և ուզում է ամուսնանալ «Դավիդի» հետ: Սակայն պարզ է դարձել, որ դա պարզապես հնարավոր չէր, քանի որ տղան 2008 –ից ամուսնացած է եղել:
Աղջիկը, այդ, և դրան հաջորդող օրը տուն չի գնացել. 2010 թվականի նոյեմբերի 24ին Օսիպյանը Նուբարաշենի հյուրանոցային համալիրում 3-րդ անգամ է բռնաբարել աղջկան:
Դրանից հետո, երբ նրանք միասին դուրս են եկել զբոսնելու, զույգին հանդիպել է ոստիկանության աշխատակից Արման Բարսեղյանը, որին տուժողը ոչինչ չի ասել, իսկ Օսիպյանն ասել է, որ փախցրել է աղջկան:
Արման Բարսեղյանն իր ցուցմունքում հայտնել է, թե տեսել է աղջկա ընկճված վիճակը, հասկացել է, որ ինչ-որ բան այն չէ, որի մասին զեկուցել է հերթապահ բաժին, որտեղից էլ իմացել է, որ աղջկա ծնողներն արդեն դիմել են ոստիկանություն:
Երբ տուժող Մերի Բարսեղյանը գնացել է տուն, մայրն ու քույրը հարցրել են, եթե սիրում է, եթե իր կամքով է եղել թող ասի, աղջիկը մերժել է ` ասելով, որ իրեն սեռական բռնության են ենթարկել:
Նիկողոսյանը ներկայացրեց նաև դատաբժշկական փորձագիտության արդյունքները: Ըստ որի` Մերի Բարսեղյանին հասցված միջկրծքային, աջ ազդրի վնասվածքները կարող էին առաջանալ նաև սեռական հարաբերության ժամանակ, առգրավված հագուստի կոճակները տեղում են եղել, ոչ մի հետք չկա: Սակայն Ժաննա Կոտիկյանն առարկեց` ասելով, որ ճիշտ է կոճակները տեղում են եղել, բայց թևի վրա մեծ կապտուկ կա, որը բռնության նշան է:
Պաշտպան Վարդան Նիկողոսյանը միջնորդեց հաջորդ դատական նիստին դատարան հրավիրել ` ,Էրզրում» համալիրի մատուցողուհի Մարո Սարգսյանին և տաքսու վարորդ Արման Սարգսյանին: Ի դեպ վերջիններիս Առաջին ատյանի դատարան, որպես վկա չէին դատակոչել:
- 16:15Հայկ Կյուրեղյանին դատապարտեցին 9 տարվա ազատազրկման
- 18:00Սեփական երեխայի շահագործման մեջ մեղադրվող մայրն ազատվեց քրեական պատասխանատվությանից և պատժից
- 15:58ԱՄՆ-ում դատվող կիբեր-խաբեբա հանցագործների մեջ կա նաև հայ
- 13:08Նիկոլայ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել իր պարտականություններն իրականացնելու համար. Լուսինե Սահակյան
- 14:37«Նոր բանդայի» գործով դատը դարձյալ հետաձգվեց
- 18:47Դատական ժանգլյորություն, թե՞…
- 15:01Նախաքննություն` որպես այդպիսին, չի լինելու
- 16:59Դատարանները ենթարկվում են դատախազությանը
- 15:29Ի՞նչ է ընկած ՔԿՀ նախկին պետի կալանավորման գործի հիմքում
- 17:03Ալրաղացից եկավ, ընկավ ոսկու շուկա և սկսեց բոլորին խաբել
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.