Կեղծ փողեր պատրաստելու եւ իրացնելու մեղադրանքով ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորվել է երկու անձ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը:
Քրեական գործի նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակիչ Մ. Զիլֆիմյանը, նախնական համաձայնության գալով նույն քաղաքի բնակիչ Բ. Հարությունյանի հետ, 2012թ. մայիսի 24-ին գունավոր տպիչով պատճենահանելու եղանակով պատրաստել են կեղծ 20 000 դրամանոց ՀՀ թղթադրամներ եւ նույն օրը` ժամը 16:30-ի սահմաններում, Շիրակի մարզի Անիավան գյուղում, ժամը 19:00-ի սահմաններում Շիրակի մարզի Կամո գյուղում եւ 19:30-ի սահմաններում Շիրակի մարզի Հովիտ գյուղում, ուրիշի գույքը խաբեությամբ հափշտակելու նպատակով, հիշյալ գյուղերի բնակիչներ Ա. Դիլոյանից, Հ. Հովհանիսյանից եւ Գ. Խաչատրյանից համապատասխանաբար 4, 2 եւ 6 կեղծ 20 000 դրամանոց ՀՀ թղթադրամներով գնել են 4 գառ եւ 2 ոչխար` Ա. Դիլոյանին, Հ. Հովհաննիսյանին եւ Գ. Խաչատրյանին պատճառելով զգալի չափերի նյութական վնաս:
Բացի այդ, Մ. Զիլֆիմյանը եւ Բ. Հարությունյանը խոստովանական ցուցմունքներ են տվել, որ միմյանց հետ նախնական համաձայնության գալով` գունավոր տպիչով 5000 անվանական արժեքով 61 հատ կեղծ ՀՀ թղթադրամներ են տպել եւ իրացրել ՀՀ 4 մարզերի խանութներում` սննդամթերք գնելու եղանակով:
Հիշյալ 61 հատ 5000 դրամանոց ՀՀ թղթադրամներից 27-ն իրացրել են Շիրակի, 19-ը` Արագածոտնի, 9-ը Լոռու եւ 6-ը` Արմավիրի մարզերի տարբեր քաղաքներում եւ գյուղերում: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է կեղծ թղթադրամներ պատրաստելու վայրը եւ եղանակը:
2012թ. մայիսի 29-ին Մ. Զիլֆիմյանին եւ Բ. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 202-րդ հոդվածիմ 2-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Միաժամանակ կեղծ թղթադրամների իրացման դեպք է արձանագրվել նաեւ Շիրակի մարզի Բավրա գյուղի նախկին անասնապահական համալիրի հարակից տարածքում: Պարզվել է, որ 2012թ. մայիսի 26-ին` ժամը 19:00-ի սահմաններում, նշված գյուղի բնակիչ Ա. Մարգարյանից անհայտ անձանց կողմից 6 գառ գնելու եղանակով իրացվել են 10 հատ 20 000 դրամանոց կեղծ ՀՀ թղթադրամներ: Միջոցներ են ձեռնարկվում` կեղծ թղթադրամներ իրացնող անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում 2012թ. մայիսի 26-ին նշված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 202-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.