Այս տարի երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն Երևանում նշվելու է բոլոր վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում՝ բազմաթիվ տոնական միջոցառումներով՝ տոնախմբություններով, կավճանկար-մրցույթներով, համերգային ծրագրերով, հյուրասիրությամբ: Իսկ գլխավոր միջոցառումները տեղի են ունենալու Երևանի կենդանաբանական այգում և Հաղթանակ զբոսայգում:
Երևանի կենդանաբանական այգու մուտքը հունիսի 1-ին բոլորի համար անվճար է լինելու: Երեխաների պաշտպանության միջազգային օրն այգում նախատեսված են նաև համերգային ծրագիր, տիկնիկային ներկայացումներ, հյուրասիրություն:
Հաղթանակի զբոսայգում Երևանի քաղաքապետարանը տոնական միջոցառումները նախապատրաստել է <<Ուրախ ժամանց>> ՍՊԸ-ի հետ համատեղ: Զբոսայգում 25 ատրակցիոններ մինչև 16 տարեկան երեխաների համար հունիսի 1-ին անվճար են լինելու ժամը 10:00-ից 13:00, իսկ մանկական տոնական միջոցառումները շարունակվելու են մինչև ժամը 19:00-ն, այնուհետ մինչ 23:00-ը զբոսայգու բեմում ելույթ են ունենալու հայկական էստրադայի հայտնի երգիչներ: 22:00-ին կտրվի մեծ հրավառություն:
<<Նախորդ տարիների վիճակագրական տվյալները և վերջին տարիներին տոնական միջոցառումներին քաղաքացիների ակտիվ մասնակցությունը համադրելով՝ միջոցառումներն ու հյուրասիրությունը նախատեսել ենք ստացված թվից շատ ավելի՝ 150.000 երխաների համար. հաշվի ենք առել նաև, որ այդ օրը մայրաքաղաքի տոնական միջոցառումներին մասնակցում են Երևանին սահմանակից մարզերից հյուրեր>>,- նշել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Կամո Մովսեսյանը, և հավելել, որ ամբողջ օրը տոնակատարությունների վայրերում հերթապահելու են քաղաքացիների անվտանգությունն ապահովող համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցները, շտապ օգնությունը, ինչպես նաև նախապես հերթագրված և հաստատագրված երիտասարդ կամավորներ: Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն էլ ընդգծել է, որ հունիսի 1-ին նախատեսված հիմնական միջոցառումներին մասնակցելու են նաև Երևանում գործող 3 հատուկ դպրոցների սաները, ում տրանսպորտային խնդիրները ևս, անհրաժեշտության դեպքում, քաղաքապետարանը պատրաստակամ է հոգալ:
- 13:10Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv
- 13:10Հայաստանը քո ձեռքում դարձել է ժողովրդավարության պոչամբար՝ սրանից բխող բոլոր տոքսիկ հետեւանքներով. Աշոտյանը՝ Փաշինյանին
- 14:10Վլադիմիր Պուտինն ու Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ ու ծաղկեփնջեր են ուղարկել Աննա Հակոբյանին
- 14:10Ինչ ընդհանրություն կա պատգամավորների թվի և Գարեգին Բ կաթողիկոսի միջև
- 17:28ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (31 մարտ 2018թ.)
- 16:48Նիկոլ Փաշինյանի հեղինակած երգը (տեսանյութ)
- 16:02Ֆիլիպ Կիրկորովը իր երեխաների համար տնային դիսնեյլենդ է կառուցել
- 14:25Սուրբ Զատիկի տոնին բազմաթիվ միջոցառումներ կկազմակերպվեն. Ժամանակացույց
- 17:30ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (30 մարտ 2018թ.)
- 15:27Այդ դեպքում, ինձ պետք է վաղուց բանտ նստեցրած լինեին իմ խենթ սանրվածնքների համար. Ջուս
31.03.2023 | 15:10
31.03.2023 | 14:10
31.03.2023 | 13:10
31.03.2023 | 12:10
31.03.2023 | 11:10
30.03.2023 | 14:10
30.03.2023 | 13:10
30.03.2023 | 12:10
30.03.2023 | 11:10
29.03.2023 | 15:10
29.03.2023 | 13:10
29.03.2023 | 12:10
29.03.2023 | 11:10
28.03.2023 | 15:10
28.03.2023 | 14:10
28.03.2023 | 13:10
28.03.2023 | 11:10
28.03.2023 | 0:10
27.03.2023 | 15:10
27.03.2023 | 14:10
27.03.2023 | 13:10
27.03.2023 | 12:10
27.03.2023 | 11:10
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.