Այսօր` մայիսի 29-ին, Հայաստանի նախագահի նստավայրում տեղի է ունեցել տարբեր բնագավառներում Հանրապետության նախագահի 2011 թվականի մրցանակների հանձնման արարողությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակակիրներին՝ մրցանակի արժանանալու կապակցությամբ, շնորհակալություն հայտնել կատարած կարեւոր աշխատանքի համար եւ մաղթել նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ:
Սերժ Սարգսյանն իր շնորհավորական խոսքում ասել է.
<<Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի հարգելի՛ դափնեկիրներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ ձեր ձեռքբերումների կապակցությամբ: Գիտնականների եւ արվեստագետների հաջողություններն ուրախալի են բոլորիս համար, եւ մենք մեր պարտքն ենք համարում այս մրցանակներով շեշտել եւ ընդգծել նրանց աշխատանքը: Ինձ եւ, վստահ եմ, մեր ողջ հանրության համար բացառիկ կարեւորություն ունեն հատկապես երիտասարդական մրցանակները, քանի որ դրանք օգնում են ապահովել մեր մշակութային զարգացման անընդհատությունն ու շարունակականությունը:
Եթե ճշգրիտ գիտությունների բնագավառում արած հայտնագործությունները կարող են մնալ գիտական հանրության նեղ շրջանակում, ինչը բնական է, ապա արվեստագետների, պատմաբանների եւ ընդհանրապես հումանիտար գիտություններին վերաբերող աշխատանքները պետք է ունենան լուրջ հանրային հնչեղություն եւ ազդեցություն: Դրանք նոր՝ ավելի հեռուն նայող, պահանջ ներկայացնող հասարակություն ձեւավորելու կարեւոր գործոններ են:
Կարծում եմ՝ առանձնահատուկ զգացումով են ներկաներն ընդունում այն փաստը, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակին է արժանանում Թուրքիայի քաղաքացի Ռագըփ Զարաքողլուն: Նրա գործունեությունը բացառիկ առաքելություն է: Պատմական ճշմարտությունը Թուրքիայի հասարակությանը հասցնելու համար մղած նրա պայքարը բարձր քաղաքացիական դիրքորոշման եւ խիզախության փայլուն օրինակ է: Խիզախություն է նաեւ Ձեր այսօր այստեղ գտնվելը եւ այս մրցանակն ընդունելը: Ձեր այս կեցվածքն ունի ոչ միայն անցյալն ավելի խորը հասկանալու նպատակ, այլեւ ուղղված է հարեւան ժողովուրդների փոխադարձ հասկացողությունը նոր մակարդակի բարձրացնելուն: Այն ուղղված է ապագային: Շնորհակալ եմ Ձեզ:
Հարգելի ներկաներ,
Ժամանակին, երբ Պողոսյանների ընտանիքի նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ, սկիզբ դրվեց այս մրցանակին, հիմքում դրված էին հենց այդ գաղափարներն ու վեհ նպատակները: Շնորհակալություն եմ հայտնում հովանավորներին այս գործը հետեւողականորեն շարունակելու համար: Նաեւ շնորհակալություն եմ հայտնում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչությանը կազմակերպչական ջանքերի համար, ինչպես նաեւ մասնագիտական հանձնաժողովներին, որոնք դժվարին, բայց շնորհակալ աշխատանք են կատարում:
Կրկին շնորհավորում եմ եւ մաղթում, որ մեր դափնեկիրներն այսուհետ եւս հաջողություններ արձանագրեն եւ նոր բարձունքների հասցնեն Հայաստանի արվեստն ու գիտությունը>>:
Սերժ Սարգսյանի հրամանագրերով 2011 թվականի մրցանակ է շնորհվել Հարություն Մարությանին` Հայոց ցեղասպանության հիշողության շարունակականության երեւույթը, Մեծ եղեռնի եւ Ղարաբաղյան շարժման միջեւ եղած աղերսների ուսումնասիրությունը նոր գիտական մեթոդաբանության եւ մշակումների կիրառմամբ իրականացված հետազոտության համար, Ռագըփ Զարաքոլուին (Թուրքիա)` Հայոց ցեղասպանության պատմական ճշմարտության մասին թուրք հասարակությանն իրազեկելու, թեմայի շուրջ ակտիվ թարգմանչական եւ գրահրատարակչական գործունեության, խոսքի ազատության եւ մարդու իրավունքները հարգելու համար մղած անդուլ եւ սկզբունքային պայքարի համար:
Հայաստանի նախագահի 2011 թվականի մրցանակին են արժանացել.
բնական գիտությունների զարգացման բնագավառում՝ Աշոտ Սաղյանին` <<Օպտիկապես ակտիվ ոչ սպիտակուցային ամինաթթուների գերարդյունավետ ասիմետրիկ սինթեզ>> մենագրության եւ գիտական հոդվածների շարքի համար,
արվեստի բնագավառում՝ Գարրի Ռաշիդյանին` <<Արդի ճարտարապետության պրոբլեմները զարգացման նոր փուլում եւ առաջիկա խնդիրները>> հետազոտության, մշակման եւ ներդրման համար
տեխնիկական գիտությունների եւ ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառում՝ Ալբերտ Ղուլյանին, Ռոբերտ Սիմոնյանին, Արմեն Աբրահամյանին,Համլետ Փիրումյանին, Անդրանիկ Սանոյանին` <<Տարածքների հսկման ավտոմատ համալիրի մշակում եւ ստեղծում>> գիտական հոդվածների շարքի համար,
ֆիզիկայի զարգացման բնագավառում՝ Գագիկ Կրյուչկյանին, Տիգրան Գեւորգյանին, Դիանա Անտոնոսյանին, Աննա Շահինյանին` «Ֆոտոնիկա՝ <<Կառուցվածքային վակուումում եւ ոչ գծային նյութերում>> գիտական հոդվածների շարքի համար,
գրականության բնագավառում՝ Հրաչյա Թամրազյանինի` <<Սրբազան խավար>>բանաստեղծությունների ժողովածուի համար,
հումանիտար գիտությունների զարգացման բնագավառում` Հասմիկ Ստեփանյանին` <<Հայերի ներդրումն օսմանյան կայսրությունում>> գրքի համար:
Դասական երաժշտության բնագավառում Հայաստանի նախագահի 2011 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել Լիլիթ Զաքարյանին (դաշնամուր), Հասմիկ Վարդանյանին (թավջութակ)՝ <<Գործիքային կատարում>> անվանակարգում լավագույն կատարման համար:
Հայաստանի նախագահի 2011 թվականի երիտասարդական մրցանակ է շնորհվել.
գրականության բնագավառում` Նառա Վարդանյանին` <<Անկախին սպասելիս>> գրքի համար:
արվեստի բնագավառում՝ Արման Համբարձումյանին` <<Լեգենդներ>> քանդակների շարքի համար, Աշոտ Գեւորգյանին` <<Մետամորֆիկ տրանսակցիաներ>> քանդակների շարքի համար, Աստղիկ Ստեփանյանին՝ Ս.Պրոկոֆեւի. <<Ռոմեո եւ Ջուլիետ >> բալետի դեկորների եւ զգեստների ձեւավորման համար:
- 13:10Իսկ եթե տեսնում էին, որ չեն կարողանում աշխատել, պետք է իշխանությունն անցնցում հանձնեին այն մարդկանց, որոնք ունեին պատերազմ վարելու բազմամյա փորձ
- 11:10Մեծամորի դիահերձարանի մոտ կայանված են «Սպայկայի» տարբերանշանով սառնարանային կցորդներ, որոնցում պահվում են զինծառայողների աճյուններ
- 14:10Հադրութի շրջանից կա 99 զոհ. 47 անհայտ կորած. Նրանցից շատերին չէին հասցրել տարհանել
- 12:10Մենք պետք է կարողանանք պահպանել Հայաստանից և Արցախից այն, ինչ մնացել է. Կոմանդոս
- 14:10Հայաստանում բոլորը ամեն ինչի ու ամենքի վրա թքած ունեն. Մինասյան
- 12:10Կառավարությունը փորձում է հասնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունության կասեցմանը. Վահե Հակոբյան
- 15:10Կատարված և կատարվող աշխատանքը հույս է ներշնչում, որ մեր գերիների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում. Ցոլակյան
- 13:10Փաշինյանի գլխավոր ասելիքն ԱԺ-ում գերիների վերադարձման վերաբերյալ հարցին հետևյալն էր՝ «բա ինչի Սերժի ժամանակ չէիք հարցնում
- 11:10Ադրբեջանցիները մի քանի օր առաջ սպանել են գերեվարված 44–ամյա տղամարդուն ու թաղել Հադրութում
- 12:10Առողջապահության նախարարությունը ղեկավարելու է Թորոսյանը, պատասխանատվությունը կրելու է Ավանեսյանը․ համաճարակաբան
27.01.2021 | 14:10
27.01.2021 | 13:10
27.01.2021 | 12:10
27.01.2021 | 11:10
27.01.2021 | 3:10
26.01.2021 | 15:10
26.01.2021 | 14:10
26.01.2021 | 13:10
26.01.2021 | 11:10
25.01.2021 | 14:10
25.01.2021 | 13:10
25.01.2021 | 12:10
25.01.2021 | 11:10
23.01.2021 | 14:10
23.01.2021 | 13:10
23.01.2021 | 12:10
23.01.2021 | 11:10
22.01.2021 | 15:10
22.01.2021 | 14:10
22.01.2021 | 13:10
22.01.2021 | 12:10
22.01.2021 | 11:10
21.01.2021 | 15:10
21.01.2021 | 14:10
21.01.2021 | 13:10
21.01.2021 | 12:10
21.01.2021 | 11:10
20.01.2021 | 14:10
20.01.2021 | 13:10
20.01.2021 | 12:10
20.01.2021 | 11:10
19.01.2021 | 15:10
19.01.2021 | 14:10
19.01.2021 | 13:10
19.01.2021 | 12:10
19.01.2021 | 11:10
18.01.2021 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.