Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հանրապետության տոնի կապակցությամբ:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ:
Մայիսի 28-ի մասին շատ է խոսվել ու գրվել: Համոզված եմ, դեռ էլի է խոսվելու: Եվ բնական է, որովհետեւ սա մի բացառիկ իրադարձություն էր, որին մենք սպասել էինք երկար, որի մասին երազել էինք դարեր, եւ որի համար իրենց զոհաբերել են ազգի լավագույն զավակները: Այդ օրը մենք շրջեցինք պատմության անիվը եւ շրջեցինք ցանկալի ուղղությամբ: Իրականում դարակազմիկ այդ փոփոխությունը, սակայն, կատարվել էր ավելի շուտ, կատարվել էր մեր հոգեբանության եւ քաղաքական մտածողության մեջ, երբ հայրենաբնակ հայությունը հասկացավ, որ սեփական հողի վրա պետք է ապրել ո՛չ թե որպես համայնք, այլ որպես պետություն, պետք է կռվել ո՛չ թե որպես ֆիդայական ջոկատ, այլ որպես բանակ: Ապրել ու պայքարել որպես Հայաստան. ահա սա էր նոր հոգեբանությունն ու քաղաքական մտածողությունը: Եվ մայիսյան հերոսամարտերը խարսխված էին առաջին հերթին հենց սրանց վրա: Մայիսի 28-ին թղթի վրա արձանագրվեց այն, ինչ տեղի էր ունեցել մեր մտածողության մեջ եւ կռվի դաշտում: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ վհատվածները լցվեցին հույսով, հավատացին իրենք իրենց եւ փոխեցին իրենց վերաբերմունքը Հայաստան երկրի հանդեպ: Մայիսի 28-ն ինձ համար հատկապես թանկ է նրանով, որ այդ օրը մենք փոխեցինք մեր ինքնագնահատականը:
Ավելին՝ փայլուն ճակատամարտերն ու քաղաքական անկախության հայտը փոխեցին նաեւ օտարների գնահատականը: Մայիսի 28-ից ընդամենը մեկ շաբաթ առաջ շատերի համար չկար Հայաստան եւ չկար հայություն՝ որպես քաղաքական գործոն: Այդ օրը մենք բոլոր հարևաններին, հեռու եւ մոտիկ բարեկամներին ու թշնամիներին ասացինք, որ մենք կանք եւ կանք որպես լրջագույն գործոն տարածաշրջանում: Այդ օրը մենք բոլորին ասացինք, որ մենք կանք եւ չենք պատրաստվում չլինել, որ մենք ազգ ենք ու պետություն, ունենք շահեր եւ նպատակներ, որ վճռականորեն պաշտպանելու ենք մեզ, մեր շահերը եւ հետապնդելու ենք ազգային նպատակները:
Մյուս կողմից՝ մեր հռչակած հանրապետությունը որդեգրեց ամենաառաջադեմ գաղափարները, ժողովրդավարության եւ իրավունքի այն ամենաբարձր նշաձողերը, որոնք այդ պահին գոյություն ունեին աշխարհում: Մենք պետականորեն որդեգրեցինք համամարդկային ու ազգային արժեքներ՝ համոզված լինելով, որ դրանք փոխլրացնում են միմյանց:
Մենք հեռու ենք մեր առաջին հանրապետությունը իդեալականացնելու մտքից: Չենք մոռացել, որ այն նաեւ սովի, համաճարակների, գաղթականության եւ կիսամեռ որբերի երկիր էր: Բայց դրանով նա մեզ համար դառնում է ավելի թանկ: Մայիսի 28-ին հիմք էր դրվել նոր պետական կառույցի, որն ստանձնել էր մի հինավուրց ժողովուրդ կործանումից փրկելու առաքելությունը:
Սակայն, կրկնում եմ, կատարվել էր ամենակարևորը. ծնվել էր հոգեբանորեն եւ քաղաքականապես նոր հայը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Կրկին շնորհավորում եմ ձեզ այս մեծ տոնի կապակցությամբ: Մաղթում եմ բոլորիս խաղաղ աշխատանք եւ պետության հպարտ քաղաքացուն վայել նկարագիր: Մաղթում եմ, որ միշտ արժանի լինենք մայիսի 28-ը նախապատրաստած հերոսների սխրանքին ու երազանքին»:
- 13:10Հակառակորդի դիպուկահարները կրակել են Ակնայի զորամասերից մեկի հացի ավտոմեքենայի ուղղությամբ. Արցախի ՊՆ
- 15:37նոր բեռ կդառնա 23 տոկոսանոց հարկը.«Խոպանից» եկած գումարների հարկման մեխանիզմը
- 19:09Սերժ Սարգսյանը խոսել է իր առաջադրման մասին
- 22:08Իշխանության ծաղրը՝ ընդդիմությանը (տեսանյութ)
- 20:14Նիկոլը գնաց վա-բանկ. վերջնագիր «Ելք»-ին
- 17:30Հայաստանն ու հարևան երկրները` սեյսմիկ ակտիվության գոտում. երբ և որտեղից սպասել հաջորդ ցնցումը
- 12:59Հայաստանի երազանքը չէ միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, իսկ Եթե Ադրբեջանը ցանկանում է՝ Հայաստանը միանա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, ապա…
- 18:30Սպասվում է անձրև և ամպրոպ
- 18:30Անձրևներ՝ Հայաստանում
- 14:50Փրփուրներից են կախվում՝ մի կողմից աշխատատեղեր են բացում, մյուս կողմից՝ փակում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.