Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության օրվա առիթով, պետական մի շարք շքանշաններ, մեդալներ ու պատվոգրեր է հանձնել գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի և այլ ոլորտներում նշանակալի ավանդի համար ներդրում ունեցած անձանց: Երկրում նոր վաստակավոր արտիստ, մանկավարժ, մշակույթի գործիչ, բժիշկ ու լրագրող կոչումներ ստացած անձանց թիվն ավելացավ, ու հուսանք, որ այդ ոլորտներում տարիներ ի վեր առկա լճացումը կփոփոխվի ու թվի աճի հետ մեկտեղ երկրում նաև որակական տեղաշարժ կլինի:
Հանրապետության ղեկավարի հրամանագրով, Հանրապետության տոնի առթիվ շնորհվել են Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ.
Գիտության վաստակավոր գործչի կոչման է արժանացել ՀՀ ԳԱԱ «Օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական, ակադեմիկոս Մայա Հրանտի Ինճիկյանը:
Վաստակավոր մանկավարժի կոչման են արժանացել «Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ամբիոնի պրոֆեսոր Նելլի Սողոմոնի Մարությանը եւ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Գուրգեն Վրեժի Մելիքյանը:
Ժողովրդական արտիստի կոչման է արժանացել Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Գուրգենի Խառատյանը:
Վաստակավոր արտիստի կոչման են արժանացել երգիչ Ռադիկ Ջումշուդի Գաբրիելյանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Մարինե Լյուդվիգի Դեինյանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի մենապարուհի Մարիա Հովհաննեսի Դիվանյանը, երգիչ Արման Մանուկի Հովհաննիսյանը, քանոնահարուհի, Հայաստանի պարի պետական անսամբլի եւ «Շողակն» ավանդական համույթի երաժիշտ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Կարինե Իշխանի Հովհաննիսյանը, Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Գայանե Նշանի Մկրտչյանը, երգիչ Մկրտիչ Հրաչի Մկրտչյանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի թավջութակահար Արմեն Խորենի Մեսրոպյանը:
Վաստակավոր նկարչի կոչման են արժանացել Հ.Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գլխավոր նկարիչ Անժելա Վահանի Գալստյանը եւ քանդակագործ Յուրի Գուրգենի Պետրոսյանը:
Արվեստի վաստակավոր գործչի կոչման են արժանացել կոմպոզիտոր, Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության պատասխանատու քարտուղար Յուրի Արշակի Հարությունյանը, ռեժիսոր Արմեն Վասիլի Մելիքսեթյանը, ռեժիսոր, «Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ամբիոնի դասախոս Արամ Միսակի Սուքիասյանը, դաշնակահար, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ամբիոնի պրոֆեսոր Սերգեյ Կոնստանդինի Քեչեկը:
Մշակույթի վաստակավոր գործչի կոչման են արժանացել գրականագետ, Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Գուրգենի Դոլուխանյանը, «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, արվեստագիտության թեկնածու Արման Սամվելի Ծատուրյանը, «Եղիշե Չարենցի տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլիկ Թորոսի Հակոբյանը, ԵՊՀ ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր Լեւոն Բաբկենի Չուգասզյանը, Ա. Սպենդիարյանի անվան տուն-թանգարանի տնօրեն Մարինե Իսահակի Օթարյանը:
Վաստակավոր բժշկի կոչման է արժանացել «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ, բժշկական գիտությունների թեկնածու Օնիկ Մկրտիչի Մելքոնյանը:
Վաստակավոր լրագրողի կոչման է արժանացել «Շախմատային Հայաստան» հանդեսի գլխավոր խմբագիր Գագիկ Հովհաննեսի Հովհաննիսյանը:
Հանրապետության ղեկավարի հրամանագրով, Հանրապետության տոնի առթիվ շնորհվել են Հայաստանի Հանրապետության մեդալներ:
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով են պարգեւատրվել «Կանանց հանրապետական խորհուրդ» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Պասսիոնարիա Լիպարիտի Հակոբյանը:
Մխիթար Գոշի մեդալով է պարգեւատրվել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Հովհաննես Հաբեթի Ղուկասյանը:
Մխիթար Հերացու մեդալով են պարգեւատրվել Տավուշի մարզի «Նիկոլայ Նասիբյանի անվան Նոյեմբերյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բժիշկ Արտաշես Սմբատի Դաղբաշյանը, «Էրեբունի» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Անուշավանի Հարությունյանը:
Անանիա Շիրակացիի մեդալով են պարգեւատրվել «Երեւանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի ենթակայանների ավագ վարպետ Մովսես Ազատի Աբդոյանը, ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի բաժնի պետ, տնտեսագիտության թեկնածու Վասիլի Վլադիմիրի Առուստամյանը, «Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Սուրենի Դանիելյանը, «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հարստացուցիչ ֆաբրիկայի հերթափոխի վարպետ Լյուդվիկ Մուշեղի Հայրապետյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Եր¢անի պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Վլադիմիր Բագրատի Ղալումյանը, «Սահակյանշին» ՓԲԸ-ի էքսկավատորավար Սաշիկ Գրիգորի Չոփուրյանը, «Սահակյանշին» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սուրեն Հովհաննեսի Սահակյանը, «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի շինարարության վերահսկման ճարտարագետ Մարզպետ Տիգրանի Տոնոյանը:
Մովսես Խորենացիի մեդալով են պարգեւատրվել «Հայ մտավորական կին» գիտամշակութային հասարակական կազմակերպության նախագահ Ալիսա Վաչականի Ադամյանը, «Երեւանի պարարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի պարուսույց Սրբուհի Արմենակի Բաբայանը, «Վանաձորի թիվ 3 մշակույթի տուն» ՓԲԸ-ի տնօրեն Համլետ Եղիշի Երիցյանը, ՀՀ ԳԱԱ «Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի գլխավոր գիտական աշխատող, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յակով Իվանի Խաչիկյանը, «Զագրոս» թերթի գլխավոր խմբագիր Ալիխան Մամեի Մուսոյանը:
Սերժ Սարգսյանի հրամանագրով, Հանրապետության տոնի առթիվ ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Վաչագան Պետրոսի Թադեւոսյանը պարգ¢ատրվել է Անանիա Շիրակացիի մեդալով:
Հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ, գրականության եւ գրահրատարակչության զարգացման գործում ներդրած ավանդի համար Մովսես Խորենացու մեդալով են պարգեւատրվել ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչական արտադրական ՊՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Վաչե Խաչիկի Հովակիմյանը, Հայաստանի ազգային գրապալատի բաժնի պետ Էդիկ Արշալույսի Ղաբուզյանը, Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի տեղակալ Ռաֆիկ Արշալույսի Ղազարյանը, ԵՊՀ հրատարակչության տնօրեն Պերճ Գառնիկի Ստեփանյանը, «Ոսկան Երեւանցի» արտադրական հրատարակչական ԲԲԸ-ի տնօրեն Մեխակ Պողոսի Տեր-Սարգսյանը:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ, գրականության եւ գրահրատարակչական գործի բնագավառներում ունեցած վաստակի համար շնորհվել մշակույթի վաստակավոր գործչի կոչման է արժանացել` Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Վարդգեսի Կարապետյանը:
Նախագահի հրամանագրերով, գիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա հասարակական-քաղաքական գործունեության համար ակնառու պետական գործիչ, ակադեմիկոս Սերգեյ Ալեքսանդրի Համբարձումյանը պարգրատրվել է «Տիգրան Մեծ» շքանշանով:
Երկրում օրինաստեղծ գործընթացներին, հասարական քաղաքական կյանքին ակտիվորեն մասնակցելու, ժողովրդավարության կայացմանը բերած նպաստի համար ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Էդոնիսի Հարությունյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Տնտեսության բնագավառում երկարամյա եւ արդյունավետ գործունեության համար «Արփա-Սեւան» ԲԲԸ գլխավոր տնօրեն Պարույր Հակոբի Հակոբյանը պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:
Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզիչ Համլետ Իսահակի Հովհաննիսյանը պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով:
Հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենիքին մատուցած ծառայությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների միջեւ բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար Ջեկ Մեծօրյանը (ԱՄՆ) եւ Վարդան Վարդանյանը (Իրան) պարգեւատրվել են Մովսես Խորենացու մեդալով:
Դիվանագիտության ասպարեզում ունեցած նշանակալի ծառայությունների համար Ավստրիայում Հայաստանի դեսպան Աշոտ Արտեմի Հովակիմյանը պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
Նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում ընդգծեց, որ սրանք այն ասպարեզներն են, որտեղ հայ ժողովուրդն իրեն դրսևորել է լավագույն հատկանիշներով: «Հայ գիտնականը, բժիշկն ու արվեստագետն արժանիորեն հեղինակություն են վայելել թե՛ մեզանում, թե՛ օտարների շրջանում, բայց պետք է խոստովանենք՝ միշտ չէ, որ այդպես է եղել: Եղել են նաև անկումների ժամանակահատվածներ՝ թե՛ հեռավոր, թե մոտ անցյալում»,-նշեց ՀՀ նախագահը:
Սերժ Սարգսյանն իր ելույթում նկատեց, թե անկախ պայմաններից՝ տաղանդավոր անհատներ միշտ էլ եղել են և կլինեն,սակայն դա այն չէ, ինչին մենք ձգտում ենք: «Մենք այսօր իրականացնում ենք համակարգային փոփոխություններ, և մեր նպատակն է երկրում ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ երաշխավորված կլինի նշված ոլորտների բազմակողմանի զարգացումը: Սա դժվար, բայց ժամանակ պահանջող գործ է: Ես ուրախ եմ, որ մենք դուրս ենք գալիս զարգացման լայն մայրուղի և աստիճանաբար ուղղում ենք իրավիճակը: Ավելին՝ մեր նպատակը նկատելի հաջողություններն են, մեր խնդիրն է՝ վերականգնել և արդարացնել մտավորական Հայաստանի վարկը՝ մեր հասարակության մեջ և աշխարհում»:
Նախագահը նաև գոհունակություն հայտնեց. «Դուք ձեր գործը լավ եք կատարում, շատ լավ եք կատարում, եթե մեզանում բոլորն իրենց գործն անեն այնպես, ինչպես դուք՝ մեր պետության և հասարակության առջև ծառացած խնդիրները կլուծվեն ինքնաբերաբար: Այս առումով, դուք շատ թանկ մարդիկ եք թե՛ մեր հասարակության, թե՛ անձամբ ինձ համար: Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ ձեր վաստակի, աշխատանքի, սրտացավ վերաբերմունքի համար»:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.