ՆԱԹՈ-ի Շիքակոյի վեհաժողովին Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը տեղի կու տայ տարաբնոյթ մեկնաբանութիւններու: Պաշտօնական հիմնաւորումը այն է, որ ՆԱԹՈ-ի ձեւակերպումը կը հակասէ միջազգային ընտանիքին կողմէ համաձայնեցուած միջնորդական առաքելութեան ձեւաչափին` ԵԱՀԿ-ի որդեգրած սկզբունքներուն:
Հայաստանի արտաքին գործոց նախարարութեան համաձայն, նման ձեւակերպում ոչ միայն կը հարուածէ Արցախի բանակցային գործընթացը, այլ նաեւ կը քաջալերէ Ատրպէյճանի զինուժի պիւտճէի ուռճացումը:
Հասկնալի է, որ այստեղ պաշտօնական Երեւանը կը դիմէ դիւանագիտական մարտավարական քայլի: Այսպիսով, կ՛ընդգծուի ՆԱԹՈ-ԵԱՀԿ կառոյցներու միջեւ հակասական երեւոյթ մը: Հայաստանի Հանրապետութեան նախագահին չմասնակցիլը Շիքակոյի վեհաժողովին կամ Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարութեան կողմէ ՆԱԹՈ-ԵԱՀԿ կառոյցներու միջեւ երեւցած հակասութիւնը ցոյց տալը ի հարկէ չի յաջողիր վերաշարադրել այն ձեւակերպումը, որ իբրեւ փաստաթուղթ վերջնականացած է ՆԱԹՈ-ի վեհաժողովին մասնակիցներուն կողմէ:
Այս առիթով կը հնչեն հիմնաւորեալ քննադատութիւններ` մատրիտեան սկզբունքներուն յղում կատարելու կամ ինքնամեկուսացման քայլ առած ըլլալու առումներով: Նշենք, որ ՆԱԹՈ-ի նկատմամբ Հայաստանի Հանրապետութիւնը ցարդ կը վարէր բնականոն յարաբերութիւններ, անհատական գործընկերութեան թէ ՆԱԹՈ-ի զօրավարժութիւններուն ընդգրկուելով եւ կամ ՆԱԹՈ-ի ձեռնարկած խաղաղապահ առաքելութիւններուն մասնակցելով: Աւելի՛ն. ՆԱԹՈ-ի պաշտօնական բանբերները քանի մը անգամ յայտարարած են, որ գոհ են Երեւանի հետ իրենց կառոյցին ծաւալած համագործակցութենէն եւ թէ համագործակցութեան յաւելեալ խորացում կախեալ է Երեւանի հայեցողութենէն: Մինչ, ՆԱԹՈ-ի անդամակցութեան համար անվերջ նկրտումներու մէջ եղող Վրաստանը կը շարունակէ ժխտական պատասխան ստանալ ՆԱԹՈ-ի ղեկավարութենէն:
Վրաստանի անդամակցութեան դիմումի մերժումը ՆԱԹՈ-ի կողմէ պարզ է, որ ռուսական կողմի նկատառումով է: Նոյնքան պարզ է, որ Հայաստանի հետ բնականոն յարաբերութիւններու պահպանումը եւ առկայ համագործակցութեան ձեւաչափերն ու տարողութիւնները ընկալելի համարելը կամ դրական գնահատական տալը նոյն ՆԱԹՈ-ի կողմէ դարձեալ ռուսական կողմի նկատմամբ ոչ հրահրիչ քայլեր առնելու մօտեցումներէն կը բխի: Ի վերջոյ Հայաստանի Հանրապետութիւնը Հարաւային Կովկասի մէջ իբրեւ ռուսական յենակէտ կ՛ընկալուի ՆԱԹՈ-ի կողմէ:
Հիմա արեւմտեան նոյն այդ ռազմական կառոյցին կողմէ Ատրպէյճանի տարածքային ամբողջականութեան գերադասումը` ազգային ինքնորոշման միջազգային իրաւունքի սկզբունքէն, անկախ անկէ, որ կ՛անտեսէ ԵԱՀԿ-ի որդեգրած արժեչափերը, խորքին մէջ կը հակասէ այս հարցին մէջ ռուսական գերակայ միջնորդութեան, որ քանի մը առիթներով խօսած է երկու սկզբունքներուն` տարածքային ամբողջականութեան եւ ինքնորոշման իրաւունքի հաւասարազօրութեան մասին:
Ատրպէյճանամէտ դիրքորոշումը այս պարագային միայն հակահայկականութեամբ չի բացատրուիր ուրեմն:
Տեսքով ղարաբաղեան հարցն է վիճարկելի թեման, որուն համար ալ Շիքակօ չէ մեկնած Հայաստանի Հանրապետութեան նախագահը: Բայց…
Հայկական դիւանագիտութիւնը բացակայած է այդ ձեւակերպումի մշակման գործընթացէն, ինչ որ պատասխանատուութեան կարեւոր բաժին կը բեռցնէ պաշտօնական Երեւանի ուսերուն, անկախ անկէ, որ նախագահին քայլը ճիշդ էր, թէ ոչ:
Մէկ կարեւոր հանգամանք կը մշուշապատէ իրականութիւնը: ՆԱԹՈ-ի վեհաժողովէն առաջ նախագահ Սարգսեան կը մեկնէր Մոսկուա, մասնակցելու Հաւաքական անվտանգութեան պայմանագիրի կազմակերպութեան վեհաժողովին: Կը նկատուէր այնտեղ, որ Ռուսիա-Հայաստան միջնախագահական ձեւաչափով հանդիպում տեղի չէր ունենար: Մեկնաբանութիւնները կը կեդրոնանային Երեւանի արեւմտամէտ քաղաքականութիւն կիրարկելու երեւոյթին դիմաց ցոյց տրուող հակազդեցութեան վրայ:
Հիմա ալ Հարաւային Կովկասի նկատմամբ ռուսական գործօնը շրջանցող ձեւակերպումի մը փաստը:
Առիթ ու քայլ պէտք էր հաւանաբար այս իրողութիւնը շրջելու: Հակակշիռ քայլ առնելու. ՆԱԹՈ-ի նկատմամբ կեցուածք ցոյց տալու: Պահը լիարժէք պէտք է օգտագործուէր: Շիքակոն այդ պահն էր:
Շահան Գանտահարեան
«Ազդակ»ի գլխաւոր խմբագիր
- 15:10Եթե Բաքուն փորձի ռազմական գործողություն սկսել հայ-իրանական սահմանին, Իրանն այլընտրանք չի ունենա, քան միջամտելը.իրանագետ
- 14:10Գերմանիայի թուրք և քուրդ մտավորականներ․ «Պահանջում ենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ձեռքերը քաշեն Արցախից»
- 15:10Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունները փակուղում չեն, բայց դա չի նշանակում, որ հերթական սադրանք անելու համար Ադրբեջանին դա կարող է զսպող գործիք լինել
- 12:10Պատերազմից առաջ հայկական կողմին զգուշացվել էր առաջիկա էսկալացիայի մասին և առաջարկվել համատեղ զորավարժություն անցկացնել` ՀԱՊԿ զորքերի ներգրավվածությամբ
- 14:10Իրավիճակը մեզ համար աղետալի է. Ռասմուսենի Հայաստան գալը նշանակում է, որ տարածաշրջանը շուտով պայթելու է
- 11:10Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ «Բաքուն երկխոսության մեջ է Արցախի բնակիչների հետ»
- 15:10Մենք փորձեցինք կանխել ու սանձել այն գործընթացները, որոնք իրականացնում է Հայաստանի վարչապետը
- 13:10Արցախը փակուղու առաջ է, բայց՝ ոչ փակուղու մեջ.ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու ելքեր կան
- 12:10Ադրբեջանը էթնիկ զտումների, ցեղասպանության նախապատրաստություններ է տեսնում. Հանձնարարականներ եմ տվել ԱԳՆ-ին. Փաշինյան
- 15:10ՀՀ զինված ուժերը համալրվել են տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով. Սուրեն Պապիկյան
21.03.2023 | 15:10
21.03.2023 | 14:10
21.03.2023 | 13:10
21.03.2023 | 11:10
21.03.2023 | 0:10
20.03.2023 | 15:10
20.03.2023 | 14:10
20.03.2023 | 13:10
20.03.2023 | 12:10
20.03.2023 | 11:10
18.03.2023 | 14:10
18.03.2023 | 13:10
18.03.2023 | 12:10
17.03.2023 | 15:10
17.03.2023 | 14:10
17.03.2023 | 13:10
17.03.2023 | 12:10
16.03.2023 | 15:10
16.03.2023 | 14:10
16.03.2023 | 13:10
16.03.2023 | 12:10
16.03.2023 | 11:10
15.03.2023 | 15:10
15.03.2023 | 14:10
15.03.2023 | 13:10
15.03.2023 | 12:10
15.03.2023 | 11:10
14.03.2023 | 15:10
14.03.2023 | 14:10
14.03.2023 | 13:10
14.03.2023 | 12:10
14.03.2023 | 12:10
13.03.2023 | 15:10
13.03.2023 | 14:10
13.03.2023 | 13:10
13.03.2023 | 11:10
11.03.2023 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.