«Հայկական ժամանակ». ՀՀ կենտրոնական բանկի` օրերս հրապարակած «2012 թ. մայիս ամսվա վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ» տեղեկանքում մի չափազանց հետաքրքիր փաստ է արձանագրված: Ըստ այդմ, համաշխարհային շուկայում շաքարի գինը այս տարվա ապրիլին, անցած տարվա ապրիլի համեմատ, նվազել է 7 տոկոսով: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տնյալների, այս տարվա ապրիլին Հայաստանի խանութներում մեկ կիլոգրամ շաքարավազի մեծածախ միջին գինը կազմել է 455 դրամ, իսկ անցած տարվա ապրիլին` 388 դրամ: Այսինքն` այն դեպքում, երբ համաշխարհային շուկայում շաքարը էժանացել է 7 տոկոսով, Հայաստանում թանկացել է 18 տոկոսով: Իհարկե, այդ ընթացքում 6 տոկոսով էլ դրամն է արժեզրկվել, բայց դոլարով արտահայտված շաքարի գինը Հայաստանում թանկացել է 11 տոկոսով: Մի խոսքով, եթե Հայաստանում շաքարավազի գինը ենթարկվեր համաշխարհային շուկայի միտումներին, ապա ապրիլին մեր խանութներում պետք է արժենար 384 դրամ, ոչ թե 455 դրամ, ինչպես եղել է: Այսինքն` յուրաքանչյուր կիլոգրամի գինը ուռճացված է 70 դրամով: Մնացածն արդեն պարզ թվաբանություն է. ամեն տարի, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում սպառվում է մոտ 100 հազար տոննա շաքարավազ: Յուրաքանչյուր կիլոգրամի մեջ 70 դրամ լրացուցիչ եկամուտը շաքարավազի ներկրմամբ զբաղվող միակ գործարարին բերում է տարեկան լրացուցիչ, ուշադրություն դարձրեք` լրացուցիչ, 18 միլիոն դոլարի եկամուտ: Իսկ Հայաստան շաքարավազ միակ ներկրողն ու արտադրողը, ինչպես հայտնի է դարձել վերջերս, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կինն է:
- 11:00Հայ-ադրբեջանական հակամարտությունը Նախիջեւանի ուղղությամբ լայն մասշտաբի վտանգ է պարունակում
- 11:25Սեռական այլասերվածությունը թուլացնում է բանակը. ԿԳՆ պաշտոնյա
- 11:00Ապրիլյան պատերազմը բացահայտեց հայկական կողմի զինված ուժերում առկա խնդիրները
- 11:22Աֆրինի պաշտպանության գիծը կազմակերպված էր Արցախի մոդելով. Հասանովը խիստ հետաքրքրված է
- 11:23«Զվարթնոց»-ում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ կա, այդ թվում կին. ինչու է լռում ԱԱԾ-ն
- 12:30Հայկական զինուժը վերահսկում է Նախիջևանի միջազգային օդանավակայանը. Միհրան Հակոբյան
- 11:27Ինքնաձիգով հարվածել են, ուսադիրներս պոկել են. Օսիպյանն առաջին անգամ մանրամասներ է պատմում
- 12:10Ընդդիմադիրները մեքենայի հետևից կրակում են, տեսագրությունը կա. սենսացիոն հայտարարություն
- 11:20Ինչպես է Հ1-ի նկարահանող խմբին հաջողվել մուտք գործել կանանց գաղութ և ծաղրել կանանց
- 10:55Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունը ՀՀ սահմաններում ոսկի, արծաթ ու պղինձ է փնտրում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.