Մինչ հայոց աշխարհը շունչը պահած հետևում էր ոչ այնքան լավ խաղացված բեմադրությանը` «ԱԺ ընտրություններ» անվան տակ, Ֆրանսիայում, եվրոպական քաղաքակրթության օջախում, տեղի ունեցան իրոք դրամատիկ իրադարձություններ: Նախագահ Նիկոլա Սարկոզին պարտվեց սոցիալիստ Ֆրանսուա Հոլանդին:
Սարկոզիի նախագահության մասին թող դատեն իրենք` ֆրանսիացիները, թեև նվաստիս կարծիքով, Սարկոզին եվրոպական և համաշխարհային բացառիկ լիդերներից էր, որին ըստ արժանավույնս չընկալեցին: Ֆրանսիան և աշխարհը քարիզմատիկ ու ակտիվ առաջնորդներ չեն սիրում, այսօր գերադասելի են ոչնչով աչքի չընկնող դեմքեր:
Բայց ավելի հետարքրքիր էր Սարկոզիի հրաժեշտի խոսքը: Այն փառահեղ և անկեղծ ելույթ էր: Ու մտածում էիր, որ, ցավոք, Հայաստանում, նման բան հնարավոր չի լինի: Որ մի կողմը պարտվի ու այդպես խոսի իր երկրի մասին: Որ գործող նախագահն ընդունի իր պարտությունը ու կոչ անի հարգել ժողովրդավարության և իր երկրի ընտրությունը:
Եվ ամենակարևորը. Սարկոզին հաստատեց այն, որ երկրի ղեկավարը, եթե հեռանում է, ապա պետք է հեռանա քաղաքականությունից մեկընդմիշտ: Դրանով իր վրա վերցնելով պարտության պատասխանատվությունը և ճանապարհ բացելով նոր սերնդի համար: Իսկ մենք լավ գիտենք, թե Հայաստանում նախկին նախագահներն ամենևին էլ չեն հեռանում, այլ դառնում են ամբողջ քաղաքական կյանքի առանցքը: Դե, դա զարմանալի չէ. նրանց համար ժողովրդավարության նմուշը, ոչ թե Սարկոզին է, այլ ռուսական Պետդուման կամ Պուտինը, որն այսօր վերադառնում է Կրեմլ` ռուսական առաջադեմ հասարակության բողոքների ֆոնին: Ոչ մի երկրում նախկին նախագահները իշխանության համար այլևս չեն պայքարում, իսկ ահա Հայաստանն ու նրա «ռազմավարական դաշնակիցը» պետք է չգիտես ինչու բացառություն լինեն:
Ժողովրդավարությունը քաղաքական մրցակցություն է, լավագույնը լինելու արվեստ, դա հաղթանակներն ու պարտություններն են, սիկ նրա հաջողության գաղտնիքը ժամանակին հեռանալու մեջ է: Այդ պատճառով Նիկոլա Սարկոզին, ի տարբերություն վերևում հիշատակված հայոց և այլ գործիչներին, փայլուն կերպով ցույց տվեց, որ արժանի է մեծ պետական գործիչ կոչվելուն:
ejournal
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 14:10Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դրական ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար
- 12:10Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին
- 14:10Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով
- 14:10Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կանգնի կամ չեզոքացվի՝ որպես ահաբեկիչ․ Մեդվեդև
- 11:10Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ
- 12:10«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»
- 11:00Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով
- 13:10Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին
- 12:10Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նախորդած ընթրիքն ու իր խորհուրդները
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.