Հայ ազգային կոնգրեսը դիմել է Սահմանադրական դատարան: Այդ մասին հայտնել է ՍԴ մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը:
«ՀՀ Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճով սույն թվականի մայիսի 18-ին, ժամը 16:00-ին սահմանադրական դատարան է դիմել «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքը»,- նշել է նա:
Ավելի վաղ ՍԴ էին դիմել նաեւ պատգամավորի վեց թեկնածուներ, որոնցից 5-ը` Հայ ազգային կոնգրեսից։ Թվով երկու պատգամավորի թեկնածուների դիմումներ ուղարկվել են փոստով եւ սահմանադրական դատարանում մուտքագրվել են մայիսի 17-ին։ Նշված վեց դիմումները ներկայացվել են թիվ 37 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Սամվել Հարությունյանի, թիվ 3 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Մանուել Գասպարյանի, թիվ 7 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի, թիվ 9 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Լեւոն Զուրաբյանի, թիվ 17 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Գագիկ Ներսիսյանի եւ թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Դավիթ Մաթեւոսյանի կողմից։ Սահմանադրական դատարան դիմած պատգամավորի թեկնածուներից յուրաքանչյուրը վիճարկում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից՝ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրության արդյունքներով ընդունված որոշումը։
Սահմանադրական դատարանի նախագահն, օրենքով սահմանված կարգով, հանձնարարել է սահմանադրական դատարանի անդամներին ուսումնասիրել նշված դիմումները եւ զեկուցել ուսումնասիրության արդյունքների մասին։
- 20:03Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր
- 12:51Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը
- 10:01«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է անցկացվել
- 14:10Ուժեղ մագնիսական փոթորիկ մայիսի 31-ին. վտանգավոր երկրափոթորիկ կհարվածի երկրին
- 12:54Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճանապարհի վրա ենք. Բագրատ սրբազան
- 12:10Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան
- 11:10Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկանների ն գործողությունները. Սյունյաց թեմ
- 15:42Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դասի նկատմամբ.Առաքել արքեպիսկոպոս Քարամյան
- 12:10Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը արգելելու մասին
- 11:17Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգություն չի ապահովում, վտանգներ է գեներացնում
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.