Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մայիսի 4-ին չկայացավ Կարեն Արայանի դատաքննությունը, որը մեղադրվում է դերասանուհի Անժելա Սարգսյանի պոռնկագրաֆիկ բնույթ ունեցող լուսանկարները տարածելու մեջ:
Դատավոր Մխիթար Պապոյանը ապրիլի 19-ին դռնփակ դատական նիստում որոշում էր կայացրել բերման ենթարկել “Արմենիա” հեռուստաընկերության “Ուր է իմ տղամարդը” սերիալի օպերատորներին, դերասաններին, ռեժիսորներին, որոնք այս գործով անցնում են որպես վկա:
Սակայն մինչ այդ Կարեն Արայանի փաստաբան Արթուր Ղարիբյանը հրաժարվել է նրա պաշտպանությունից, ինչի պատճառով էլ հերթական դատական նիստը հետաձգվեց: Արթուր Ղարիբյանն իր իրավունքն է համարել հրաժարվելը պաշտպանյալից և չի մեկնաբանել իր քայլը, որը մի փոքր տարօրինակ է, քանի որ սովորաբար խնդիրների դեպքում փոխհամաձայնություն է լինում և պաշտպանյալն է, որպես կանոն, հրաժարվում փաստաբանից: Եւ միայն պայմանագրով սահմանված գումարը չվճարելու դեպքում է, որ բացահայտ հրաժարվում են պաշտպանյալից:
Մեզ հետաքրքրող հարցերը պարզելու համար, փորձեցինք ճշտել հաջորդ դատավարության օրը, սակայն դատարանից` դատավոր Պապոյանի գրասենյակից հայտնեցին, որ իրենք չեն կարող տեղեկացնել օրը, քանի որ նիստը դռնփակ է: Վճռաբեկ դատարանի մամլո քարտուղար Արսեն Բաբայանը սկզբում ասաց թե օրը հրապարակվում է «Դատալեքսում» հետևաբար չի կարող գաղտնի լինել, սակայն քիչ անց պարզաբանեց, որ գոյություն ունի ամբողջական և մասնակի փակ գործեր.
«Դատավորը դատաքննություն է նշանակում հատուկ որոշմամբ, այսինքն՝ դատական ակտով: Այս դեպքում դատական ակտերը հրապարակման ենթակա չեն:
Օրը նշանակվում է դատական ակտով, իսկ ամբողջությամբ փակ գործորում դատական ակտերը փակ են: Դատարանը կողմերի միջնորդությամբ որոշում է փակ անի թե բաց»:
Նախ այս մոտեցումը մի փոքր տարօրինակ է. այդ դեպքում ի՞նչ նշում է գրանցվում «Դատալեքսում» կամ, դատարանում`օրվա նիստերի ցանկում` տվյալ ժամի կամ դատավորի անվան դիմաց: Իսկ չգրանցվել, կարծում ենք չի կարող:
Բացի այդ, Հետաքրքիր է, նման գեր փակ — գաղտնիությունը. մանկապիղծ Սերոբ Տեր Պողոսյանի գործով, չնայած դատավարությունը դարձյալ փակ էր, սակայն ԶԼՄ-ները ամենայն մանրամասությամբ տեղեկացվում էին օրվա, ժամի և ներսի անցուդարձի մասին: Եվ այնպես չէր, որ մանկապիղծ մեծահարուստը, որպես դատավարական կողմ, համաձայն էր դրան:
Իսկ հնչեղության և կարևորության առումով այս գործերը նույնպես անհամեմատելի են:
- 15:10ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան
- 11:10«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավակայանում փորձել են թալանել
- 15:10Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողական իրավունքներից․ փաստաբան
- 15:10Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
- 14:10Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
- 15:10Առեղծվածային դեպք՝ Երևանում. տան հյուրասենյակում 17-ամյա աշակերտի մարմին է հայտնաբերվել
- 11:10Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան
- 14:10«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 13:56Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.