1996 թ. մահապատժի դատապարտված Մհեր Ենոքյանը երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում վիճարկում էր 2003 թ. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2003 թ. հրամանագիրը, որով մահապատժի դատապարտվածներին ներում շնորհվեց, ապա այն փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ:
Այսօր Դատարանը, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, հրապարակեց վճիռը և մերժեց կյանքի 15 տարիները ազատազրկման մեջ անցկացրած Մհեր Ենոքյանի գործը վերանայելու և պատժաչափը փոփոխելու մասով բերված բողոքը:
Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանը բժիշկների ընտանիքի զավակ էր ու ինքն էլ ուսանել էր Երևանի բժշկական ինստիտուտում: Նա 3-րդ կուրսում`20 տարեկանում, մեղադրվել է համակուրսեցու սպանության մեջ` դատապարտվելով գնդակահարության (նախկին Քր. օր. 99-րդ հոդված 1-ին և 6-րդ կետեր): Ենոքյանը մինչ օրս իրեն մեղավոր չի ճանաչել` պնդելով, որ մարդասպան չէ:
ՄԻ շարք հասարակական կազմակերպությունների և մի խումբ մտավորականներ ի պաշտպանություն Մհերի, դիմում էին հղել ՀՀ նախագահին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, որում նշվում էր, որ տարբեր տարիների փաստաբանական տեղեկանքները վկայում են Ենոքյանի գործի հապշտապ ու անկատար քննության մասին. «Մենք խնդրել ենք ներում շնորհել Մհեր Ենոքյանին կամ թե ընձեռել պատժաչափի վերանայման հնարավորություն: Դատարանում նա տվել է նույն ցուցմունքները, թե փորձել է կանխել հանցագործությունը, սակայն դա նրան չի հաջողվել: Մինչդեռ դատարանի կողմից արժանահավատ է համարվել գործով մյուս մեղադրյալի` Արամ Հարությունյանի՝ նախաքննության ընթացքում տված պարբերաբար փոփոխվող ցուցմունքներից մեկը, ըստ որի՝ սպանությունն ունեցել է կանխամտածված ու շահադիտական բնույթ: Արամն ընդունել է մեղքը` ասելով, որ կատարել է սպանություն: Դատապարտվել է նույն հոդվածով` 99-րդի 1-ին և 6-րդ կետերով, սակայն 15 տարվա ազատազրկման: Արամ Հարությունյանը մեկ տարի է՝ արդեն ազատության մեջ է», — նշված է դիմումի մեջ:
Դիմումը ստորագրած ավելի քան 200 անձինք պահանջել են ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի քրեական գործում 16 տարի անց նոր երևան եկած հանգամանքների ընձեռած բացառիկ հնարավորության հիմքով գործի վերաբացում, որպեսզի կազմակերպվի նոր դատավարություն` արդար դատաքննության իրավունքի բոլոր նորմերին համապատասխան:
Վճիռը կբողոքարկվի:
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.