Առավոտ. Թերթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրել է. «Չեմ սիրում ինքս ինձնից մեջբերումներ անել` կուրծք ծեծելով, թե, ա՜խ, որքան ճիշտ կանխատեսում էի արել: Բայց այս անգամ չեմ դիմանում գայթակղությանը` ապրիի 25-ի իմ նշումներում ես գրել էի. «Իսկ որ ընտրություններից հետո ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն դաշինք կկազմեն` չեմ կասկածում: Նույնիսկ գրազ չեմ գալիս զուտ մարդասիրական նկատառումներով` ինչո՞ւ օգտվեմ մարդկանց միամտությունից» [http://www.aravot.am /2012/04/25/63327/]: Հիմա, երբ արդեն գրեթե 99 տոկոսով հստակ է, որ նախորդ գումարման կոալիցիան կպահպանվի հին ձևով, պիտի նկատեմ, որ շատ մեծ մարգարե պետք չէր լինել` դա կանխագուշակելու համար: Պարզապես ուզում եմ խնդրել դյուրահավատ մարդկանց` հալած յուղի տեղ մի դրեք քաղաքական գործիչների խոսքերը` մանավանդ, եթե դրանք ասվում են ընտրություններից առաջ: Օրինակ` 2008 թվականին նախագահական ընտրություններից առաջ առաջին նախագահ և նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր` եթե Սերժ Սարգսյանը զբաղեցնի նախագահի պաշտոնը, բոլոր օլիգարխները «բոմժ» կդառնան: 4 տարի հետո կարող ենք արձանագրել, որ ոչ Գագիկ Ծառուկյանը, ոչ Ռուբեն Հայրապետյանը, ոչ էլ Սամվել Ալեքսանյանը «բոմժ» չդարձան, հակառակը` բազմապատկեցին իրենց հարստությունը: Չգիտե՞ր առաջին նախագահը, որ ոչ մի բոմժացում էլ չի լինելու: Իհարկե, գիտեր: Բայց նրա ասածը, ինչպես այսօր ընդունված է ասել, «մեսիջ» էր` ես ձեզ ավելի լավ տիրություն կանեմ, քան իմ հակառակորդը: Օլիգարխներն այդ մեսիջին չհավատացին:
Կամ` նույն թվականի աշնանից կառավարությունն ասում էր` տեխնոպարկ, ֆինանսական կենտրոն, հարավ-հյուսիս ճանապարհ, նավթատար: 4 տարի անց պարզվեց, որ այդ ամենի «ցրցամը» նոր-նոր են տվել, և տեխնոպարկը ընդամենը մի քանի լաբորատորիա է, իսկ ֆինանսական կենտրոնը` ԿԲ-ի շենքի տեղափոխումը Դիլիջան: Իսկ ընդհանրապես այդ ամենին խանգարում է համաշխարհային Ֆինանսատնտեսական ճգնաժամը: Դե, վատ պարողին էլ են որոշ բաներ խանգարում: Բայց երբ կառավարության պաշտոնյաները նման բաներ էին ասում, նրանք, իհարկե, շատ լավ գիտեին, որ ոչ մի «տնտեսական հրաշք» չի լինելու: Պարզապես նրանց պետք էր որոշ ժամանակ զբաղեցնել մեր` քաղաքացիներիս ականջները կամ գուցե երևակայությունը:
ճիշտ նույն ձևով, երբ նախընտրական շրջանում տեղի ունեցավ առաջին և երկրորդ նախագահների անսպասելի մերձեցումը, վերջինս հանդես էր գալիս իր «պրոքսի»-ներով` Վարդան Օսկանյանով և Հմայակ Հովհաննիսյանով, և միայն քարոզչության նախավերջին օրը ելույթ ունեցավ անձամբ` քարոզելով ԲՀԿ-ի համար և ՀՀԿ-ի դեմ, դա ամենևին չէր նշանակում, որ ընտրություններից հետո մերձեցումը կպահպանվի: Չի կարող պատահել, որ միևնույն տնտեսական և քաղաքական նոմենկլատուրան ներկայացնող, նույն «ոճով» նույն աղբյուրներից օգտվող ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն հայտնվեին տարբեր ճամբարներում: Հայաստանում միայն մեկ անգամ է իշխանափոխություն տեղի ունեցել` 1998-ի պալատական հեղաշրջման տեսքով: Այդ պահին նրանք, ովքեր կորցնելու բան ունեին, միանգամից անցան նոր իշխանության կողմը, ընդդիմադիր դարձան հիմնականում նրանք, ում կյանքը դրա հետևանքով էապես չբարդացավ: Հիմա նույնն է. ես զարմանում եմ, թե ինչի վրա էր ՀԱԿ-ը հույս դնում, երբ կարծում էր, թե ԲՀԿ-ն ընդդիմադիր կդառնա: Ընդդիմադիր ճառերո՞վ էր խաբվում»:
- 12:11Ինչպես են մարդկանց գազան դարձնում
- 11:24Ղարաբաղյան շարժման ստվերոտ կողմերը-1
- 11:56Ինչո՞ւ ԵԽԽՎ-ում նախագահը չխոսեց ՌԴ-ի կողմից Ադրբեջանի սպառազինման մասին
- 10:45«Արա, առաջ իրենք էլ էին ապրում, մեզ էլ էին թողում, որ ապրենք». Կհաջողվի՞ «քցել» Եվրոպային
- 10:45Արդարադատության նախարարության պատասխանը ՀՀ–ում նույնասեռական ամուսնությունների թույլատրման մասին
- 10:45Իշխանությունն ուզում է «աննկատ» Ղարաբաղը տա թուրքերին, դրա համար տարկետման թեման է բարձրացնում
- 12:27Կանչում են ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ճնշե՞ն… հայրենասիրություն, բան…
- 11:2950 տարի առաջ, ինչպես և հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնական ոչ մի բառի
- 10:45Մեր հասարակությունը հավատում է միայն աղետալի լուրերին. ի՞նչ է եղել իրականում Ժնևում
- 12:28Ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք
25.03.2023 | 13:10
25.03.2023 | 11:10
24.03.2023 | 15:10
24.03.2023 | 14:10
24.03.2023 | 13:10
24.03.2023 | 12:10
23.03.2023 | 15:10
23.03.2023 | 14:10
23.03.2023 | 13:10
23.03.2023 | 12:10
23.03.2023 | 11:10
22.03.2023 | 15:10
22.03.2023 | 13:10
22.03.2023 | 11:10
21.03.2023 | 15:10
21.03.2023 | 14:10
21.03.2023 | 13:10
21.03.2023 | 11:10
21.03.2023 | 0:10
20.03.2023 | 15:10
20.03.2023 | 14:10
20.03.2023 | 13:10
20.03.2023 | 12:10
20.03.2023 | 11:10
18.03.2023 | 14:10
18.03.2023 | 13:10
18.03.2023 | 12:10
17.03.2023 | 15:10
17.03.2023 | 14:10
17.03.2023 | 13:10
17.03.2023 | 12:10
16.03.2023 | 15:10
16.03.2023 | 14:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.