Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել այսօր` մայիսի 15-ին նշվող ընտանիքի օրվա առթիվ:
Շնորհավորական ուղերձում ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Սիրելի երևանցիներ,
Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ մեր հարատևման ամենամեծ գրավականը ընտանիքի հանդեպ ունեցած մեր անսահման սերն ու նվիրումն է: Եվ իրոք, հայերիս համար ընտանիքը, որ շատ հաճախ օջախ ենք անվանում, այն հնարավոր սրբագործված ու պաշտամունքի հասնող միջավայրն է, որից սկիզբ առնելով ու այդ ջերմության մեջ դաստիարակվելով, մեր ստացածը խնամքով պահպանում ու փոխանցում ենք մեր հաջորդ սերնդին:
Ողջունելով մեր առօրյայում նորի ու նորագույնի ներդրումը, այդուամենայնիվ ես ավանդապաշտ եմ ու հայ ընտանիքի, հայ օջախի ջատագով և այս հարցում, վստահ եմ, երբեք չեմ ընդունի օտարածին, մեզ համար խորթ նորամուծություններ:
Շնորհավորելով բոլորիս Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ բոլորիս ամուր, ավանդապահ, փոխադարձ հարգանքով ու սիրով լեցուն, տաք ու միշտ կանչող ընտանիքներ: Սա է, սիրելիներս, հենց սա է մեր հարատևման ու մեր հաղթանակների ամենամեծ գրավականը: Սիրենք ու պաշտպանեք մեր ընտանիքները ու թո՛ղ, որ բոլոր հայ օջախներում հավերժ թևածի ուրախությունն ու խաղաղությունը, ու թո՛ղ, որ ամեն հայ օջախ իրապես սեղան նստի յոթ որդիներով»:
- 18:29Այսօր մահացել է դերասանուհի Թամար Հովհաննիսյանի եղբայրը` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը
- 18:05«Խնդրում ենք անհապաղ վերադարձնել 8 դավաճաններին, ովքեր ուղղաթիռով փախել են Հունաստան». Թուրքիայի ԱԳ նախարար
- 13:46Աղասը կրկին հաղթեց Լիսկային
- 11:061in.am-ը դադարեցնում է աշխատանքը
- 10:45«Զգոն եղեք,Ադրբեջանը ձեռք է բերել պահեստատուփի նմանվող պայթուցիկ սարքեր»
- 18:30Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
- 17:50Երևան քաղաքի նոր դատախազը
- 17:44Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը, Ղրղզստանը և Ղազախստանը հայտ են ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ՝ լավաշը ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ներառելու համար
- 18:27Մոտ կես ժամ դադարներով կրակեցին. հակառակորդը հրաձգային զենքերից կրակ է բացել Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի վրա
- 14:58Արդյո՞ք որևէ բան կտա Երևան-Սևան ճանապարհին շտապօգնության հերթապահություն սահմանելը
23.05.2025 | 13:05
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.