Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը տեղեկացրեց, թե ինչպես է պատահել, որ Թբիլիսիի Սուրբ Նշան եկեղեցին հայտնվել է նման անմխիթար վիճակում.
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Վրաստանում գտնվող հին հայկական Սուրբ Նշան եկեղեցին հորդառատ անձրևների պատճառով փլուզվել էր:
«Վրացական իշխանությունների կողմից այն չի դիտարկվել որպես պատմական հուշարձան, և դա է պատճառը, որ մինչ օրս մատնվել է անուշադրության: Եկեղեցին, արդեն իսկ, խոնարհված է և շատ անելիքներ կան, որպեսզի այն վերականգնվի։ Սուրբ Նշան եկեղեցին, մինչ փլվելը, երկու անգամ հրդեհվել է, նախ՝ 2002թ., ապա 2012թ.: Այն շինությունները, որոնք աղյուսաշեն են լինում, նման շենքերի հրդեհները չեն մարվում ջրով, այլ մարվում են ավազով կամ փրփուրով: Բայց երկու դեպքում էլ Սուրբ նշանի հրդեհները մարվել են միմիայն ջրով, որը հանգեցրել է փլուզման»:
Ըստ հուշարձանագետի, վրացական մամուլը գրել է, որ Վրաստանում տեղի ունեցած անձրևներից հետո է քանդվել եկեղեցին: Նա տարօրինակ համարեց, որ անձրևից և երկրաշարժից հետո փլվում են միայն հայկական եկեղեցիները. «Երկրաշարժ եղավ ասացին՝ Շամփուրենցոց եկեղեցին երկրաշարժից մեկ օր անց փլվել է, հիմա էլ անձրևներից հետո Սուրբ Նշանն է փլվում: Ստացվում է , որ այդ բնական աղետների հետևանքով միայն հայկական եկեղեցին ու հուշարձաններն են վնասվում և փլուզվում, իսկ վրացական եկեղեցիները բախտավոր են»,- նկատեց Սամվել Կարապետյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է լուծվի Սուրբ Նշանի վերականգման հարցը, և ճարտարապետը ի՞նչ է կարծում, կվերականգնվի՞ հայկական եկեղեցին, Կարապետյանն ասաց, որ ինքը հույս ունի, սակայն առանձնապես չի հավատում. «Ես հույս ունեմ, որ գոնե Սուրբ Նշանը կվերականգնվի, սակայն դեռ չեմ հավատում, որովհետև վրացական իշխանությունները շատ անգամներ են խոստումներ տվել և ոչինչ չեն արել»,-եզրափակեց հուշարձանագետը:
- 15:10Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքն ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան
- 13:10Ադրբեջանը խլացնում է Արցախի բջջային կապի և համացանցի հասանելիությունը. Արցախի ՄԻՊ
- 13:10Ես չեմ պատմելու, թե ինչպես էր Աննա Հակոբյանը բունկերում գոռում՝ «ուզում ա 5 հազար մարդ մորթվի․․․»․ Միքայել Մինասյան
- 15:102020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը՝ 18.000-ի փոխարեն՝ ծնողները կստանան 25.500 դրամ
- 14:106 անգամ բարձրացնելու ենք առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից այն դարձնելով 300 հազար դրամ
- 14:10Թուրքիա-Նախիջևան թռիչքների համար Հայաստանի կամ Իրանի օդային տարածքն այլևս չի օգտագործվի
- 12:10Բոլոր զորամասերն 100%-ով ապահովված են ռազմական տեխնիկայով եւ զինամթերքով. ՊԲ N միավորման հրամանատար
- 11:10Հայաստանի լիակատար շրջափակման հեռանկարը. Ինչ զարգացումներ կարող են լինել
- 12:10Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
- 15:15Արցախի ՊՆ-ի կոը՝ անվերապահորեն կատարել հրադադարի պահպանման շուրջ պայմանավորվածությունը
29.09.2024 | 20:03
09.09.2024 | 12:51
26.06.2024 | 10:01
31.05.2024 | 12:54
31.05.2024 | 12:10
31.05.2024 | 11:10
29.05.2024 | 15:42
29.05.2024 | 12:10
29.05.2024 | 11:17
28.05.2024 | 13:20
28.05.2024 | 13:02
28.05.2024 | 11:17
28.05.2024 | 11:11
28.05.2024 | 10:37
24.05.2024 | 15:10
24.05.2024 | 13:10
24.05.2024 | 12:17
24.05.2024 | 11:29
23.05.2024 | 15:10
23.05.2024 | 14:10
23.05.2024 | 13:10
23.05.2024 | 11:10
22.05.2024 | 15:10
22.05.2024 | 14:10
22.05.2024 | 13:10
22.05.2024 | 12:10
22.05.2024 | 11:10
21.05.2024 | 15:10
21.05.2024 | 14:10
21.05.2024 | 13:10
21.05.2024 | 12:10
21.05.2024 | 11:10
20.05.2024 | 15:10
20.05.2024 | 14:10
20.05.2024 | 13:10
20.05.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.